Михай (Михаил) Ермолаевич Волонтир

Կյանքից հեռացել է Բուդուլայի դերակատար հայտնի դերասան Միխայ Վոլոնտիրը

15
(Թարմացված է 18:28 15.09.2015)
Վերջին ամիսներին հայտնի դերասանը տարբեր հիվանդանոցներում ստացիոնար բուժում էր անցնում

 

ԵՐԵՎԱՆ,  15 սեպտեմբերի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մոլդովացի դերասան Միխայ Վոլոնտիրը, ով Բուդուլայի դերն է խաղացել «Գնչու» և «Բուդուլայի վերադարձը» ֆիլմերում, մահացել է երեքշաբթի լույս գիշերը կյանքի 82–րդ տարում։

Հայտնի դերասանի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։

Հուղարկավորությունը կկայանա սեպտեմբերի 17–ին Քիշնևում։ Դրա կազմակերպմամբ կզբաղվի երկրի վարչապետ Վալերի Ստրելեցի գլխավորած հատուկ աշխատանքային խումբը։ Դրա կազմում կլինեն կառավարության, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և մշակույթի գործիչներ։ Այս պահին մշակվում է դերասանի վերջին հրաժեշտի արարողության ծրագիրը։

Վերջին 2.5 ամիսը Միխայ Վոլոնտիրը հայրենի Բելցա քաղաքի, այնուհետև Քիշնևի հանրապետական կլինիկական հիվանդանոցում ստացիոնար բուժում էր անցնում։ Բժիշկների խոսքերով, սրվել էին դերասանի ունեցած հիվանդությունները, ինչը պայմանավորված էր առավելապես տարիքային գործոնով։ Նախքան բուժումը Վոլոնտիրը չէր հետազոտվել երեք տարի։

Միխայ Վոլոնտիրն առավել հայտնի է «Պահանջվում է դռնապան», «Հատուկ ուշադրության գոտում», «Պատասխան քայլ», «Դմիտրի Կանտեմիր» ֆիլմերով, «Գնչու» և «Բուդուլայի վերադարձը» հեռուստասերիալներով։

Михай Волонтир
© Sputnik/ Владимир Родионов
Михай Волонтир
15