Еда в самолете

Գիտնականներ. Ինքնաթիռի ձայնը «փոխում է» սննդի համը

39
(Թարմացված է 12:55 14.09.2015)
Ինքնաթիռի ձայնը նաև ավելացնում է, այսպես կոչված, «հինգերորդ համի» զգացողությունը

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի–Sputnik. Գիտնականների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ինքնաթիռի ձայնը, որը հաճախ գերազանցում է 85 դեցիբելը, նվազեցնում է քաղցր համի զգացողությունն ու ավելացնում, այսպես կոչված, «հինգերորդ համի» զգացողությունը, որը շատերը նկարագրում են որպես ամբողջական, ընդգրկուն համ, հաղորդում է developmentofmentalhealth.com կայքը։

Այս հայտնագործությունը կարող է օգնել ինքնաթիռներում սնունդ մատուցելու հարցերի կարգավորմանը։

Գերմանական ավիաուղիներից մեկը նկատել է, որ ուղևորների շրջանում լոլիկի հյութը և գարեջուրը պահանջված են հավասարապես։

Լոլիկի հյութը պարունակում է ամինաթթվի գլյուտամատ, որն ազդում է «հինգերորդ համի» վրա և սննդին փոխանցում ավելի հաճելի համ` ընդգծելով լոլիկի հյութի համը։ Ահա թե ինչու է լոլիկի հյութը պահանջված ինքնաթիռի ուղևորների շրջանում։

39