Граница

Հայաստանի և Սիրիայի քաղաքացիները փորձել են Ուկրաինայի տարածքով անօրինական կերպով անցնել ԵՄ-ի տարածք

81
(Թարմացված է 22:23 13.09.2015)
Ուկրաինացի սահմանապահների կողմից ձերբակալված ութ միգրանտների թվում եղել են նաև Հայաստանի և Սիրիայի քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի- Sputnik. Ուկրաինացի սահմանապահների կողմից ձերբակալված անօրինական միգրանտների թվում եղել են Հայաստանի, Վրաստանի և Սիրիայի քաղաքացիներ, որոնք փորձել են Ուկրաինայի տարածքով հասնել մինչև Եվրամիություն:

Սահմանապահները մեկ օրվա ընթացքում ձերբակալել են 8 անօրինական միգրանտի, որոնք պատրաստվում էին հասնել ԵՄ երկրներ: Ինչպես նշված է է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրությունում, Չեռնովիցկի սահմանապահ ջոկատի արձագանքման խումբը նկատել և ձերբակալել է Պակիստանի երկու և Աֆղանստանի մեկ քաղաքացու, որոնք մտադրվել էին հասնել Գերմանիա:

Գերատեսչության տվյալով՝ ևս երեք սահմանախախտների առանց փաստաթղթերի նկատել են Անդրկարպատյան մարզում: Ձերբակալվածները հայտնել են, որ եկել են Սիրիայից: 2015թ.-ի սկզբից Եվրամիության տարածք է ժամանել շուրջ 500 հազար միգրանտ, ամեն օր նրանց շարքերը համալրվում են հազարավոր նոր եկվորներով: Փախստականների առավել մեծ հոսք է ընդունում Գերմանիան: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ այժմ աշխարհում տիրող միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:

81