Города мира. Амстердам

Վաղաժամ մահվան գլխավոր պատճառը

122
(Թարմացված է 17:12 13.09.2015)
Աշխարհի 108 երկրում 23 տարի տևած ուսումնասիրության շնորհիվ ամերիկյան գիտնականները կարողացել են պարզել մահվան ամենատարածված պատճառը

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի- Sputnik. Գիտնականները վաղաժամ մահվան ամենատարածված պատճառ են համարում անառողջ սննդի նկատմամբ հակումը: Ինչպես գրում է The Independent-ը, նման եզրակացությոն են հանգել Health Metrics and Evaluation (IHME) ինստիտուտի ամերիկյան գիտնականները:

Փորձագետների հետևությունների համաձայն, սխալ է, երբ մարդիկ կարմիր միս, աղ և ոչ ալկոհոլային քաղցր հյութեր օգտագործելու դեպքում պակասեցնում են մրգի, բանջարեղենի, ընկուզեղենի և ընդեղենի չափաբաժինը:

Գիտնականները նաև նշում են, որ անառողջ սնունդն ավելի բացասական ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա, քան ալկոհոլ օգտագործելն ու ծխելը: Սխալ սնունդը հանգեցնում է օրգանիզմի անկայուն աշխատանքի, բազմաթիվ հիվանդությունների դրսևորման, որոնց շարքում են սրտի հիվանդությունները, կաթվածը, դիաբետը:

Հետազոտության շրջանակում պարզվել է, որ ռիսկի նույնանման գործոնները տարբեր երկրներում տարբեր ազդեցություն են ունենում մահացության վրա: Օրինակ՝ Հարավարևելյան Ասիայի երկրներում և Հնդկաստանում մարդիկ ավելի հաճախ մահանում են վատ էլոկոգիայից, իսկ բարձր եկամու ունեցող երկրներում մահվան գլխավոր պատճառներից մեկը ծխելն է:

Լատինական Ամերիկայում և Մերձավոր Արևելքում առողջության համար գլխավոր վտանգ է համարվում ճարպակալումը: Աֆրիկայի երկրներում գիտնականներն անվանում են միանգամից մի քանի գործոններ, որոնք հանգեցնում են վաղաժամ մահվան՝ թերսնում, կեղտոտ ջուր, չպաշտպանված սեքս և ալկոհոլի չարաշահում:

Առողջության համար ռիսկի գլխավոր գործոնների ուսումնասիրման աշխատանքը տարվել է աշխարհի 108 երկրում 1990-2013 թվականներին:

122