Журналистка телеканала N1TV во время съемки беженцев после побега из лагеря Реске на границе с Сербией

Հունգարացի լրագրողին աշխատանքից ազատել են սիրիացի փախստականներին հարվածելու համար (տեսանյութ)

67
(Թարմացված է 15:06 09.09.2015)
Գերմանացի լրագրող Ստեֆան Ռիխտերը Twitter սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է մի տեսանյութ, որում լրագրողը ոտքը մեկնում է և վայր գցում երեխան գրկում վազող սիրիացի միգրանտին

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի– Sputnik. Հունգարական N1TV հեռուստաալիքը հեռացրել է օպերատոր Պետրա Լազլոյին, որը ոտքը մեկնում է և վայր գցում սիրիացի փախստականներին, չորեքշաբթի հաղորդում է Telegraph թերթը։

Գերմանացի լրագրող Ստեֆան Ռիխտերը Twitter սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է մի տեսանյութ, որում լրագրողը ոտքը մեկնում է և վայր գցում երեխան գրկում վազող սիրիացի միգրանտին, որը փախչում է ոստիկանությունից։ Տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում և դատապարտման ուժեղ ալիք առաջացրել հասարակության շրջանում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են սիրիացիները Սերբիայի սահմանին գտնվող Ռեսկեի ճամբարից փախուստ կատարելուց հետո փորձում թաքնվել ոստիկանության հետապնդումից։

 

67