00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եղիսաբեթ II թագուհին Բրիտանիայի ամենաերկար իշխող միապետն է

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցРабочий визит В.Путина во Францию
Рабочий визит В.Путина во Францию - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկիրն այդ ռեկորդը նշելու է հնարավոր բոլոր միջոցներով։ Լրագրողները թագուհու մասին ռեպորտաժներ են պատրաստելու, երկրի դրամահատարանը կթողարկի հատուկ կոլեկցիոն արծաթե մետաղադրամ, եկեղեցիներում կաղոթեն թագուհու առողջության և բարեկեցության համար

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի– Sputnik. Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին չորեքշաբթի երեկոյան կդառնա Մեծ Բրիտանիայի պատմության ամենաերկար իշխող միապետը` սահմանելով իր նախանախատատի` Վիկտորյա թագուհու ռեկորդը, որն իշխել է 63 տարի, յոթ ամիս և երկու օր։

Աշխատանք` նորմալ ռեժիմով


Սկզբում թագուհին ցանկանում էր օրն անցկացնել առանց մեծ միջոցառման, ընտանիքի անդամների շրջապատում, Բալմորալ շոտլանդական ամրոցում, որտեղ նա ապրում է ամռան ամիսներին։ Սակայն, ինչպես նշում է Telegraph թերթը, Եղիսաբեթ II–ն ընդառաջ է գնացել մտերիմներին ու համաձայնել  հայտնվել հանրության առաջ։ 

Թագուհին ամուսնու` Էդինբուրգի դուքս Ֆիլիպի և Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենի ընկերակցությամբ գնացքով Էդինբուրգից կուղևորվի Թվիդբենք, որտեղ պաշտոնապես կհայտարարի Մեծ Բրիտանիայում վերջին 100 տարվա ընթացքում կառուցված ամենաերկար երկաթուղու` Borders Railway–ի բացման մասին։ Հնարավոր է, որ այդ ժամանակ թագուհին նաև կարճատև ելույթ ունենա, որի ժամանակ շնորհակալություն հայտնի իր հպատակներին ավելի քան 63 տարի իրեն ցուցաբերած վստահության համար և հարգանքի տուրք կմատուցի Վիկտորյա թագուհուն։

Թագուհու մասնակցությամբ նախատեսված պաշտոնական միջոցառումներն այսքանով կավարտվեն։ Եղիսաբեթ II–ը Բալմորալ կվերադառնա թոռան` Ուիլյամ արքայազնի և նրա ընտանիքի հետ երեկոն անցկացնելու համար։ Ընտանիքի մնացած անդամները, այդ թվում` արքայազն Չարլզն ու նրա կինը` Քորնուոլի դքսուհի Կամիլան, կկատարեն իրենց պաշտոնական պարտականությունները, քանի որ Բուքինհեմյան պալատը բոլորին հանձնարարել է պատմական օրը «աշխատել նորմալ ռեժիմով»։

Թոռան շնորհավորանքը


Մեծ Բրիտանիայում լույս կտեսնի «Եղիսաբեթ Երկրորդ. Հաստատուն պատվար» (Elizabeth II: The Steadfast) գիրքը, որի հեղինակը Մեծ Բրիտանիայի ներքին և արտաքին գործերի նախկին նախարար Դուգլաս Հերդն է։ Գրքի նախաբանի հեղինակն արքայազն Ուիլյամն է։

Նա նշել է, որ պատերազմ վերապրած թագուհին շատ լավ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է համեստորեն և արժանապատվորեն ընդունել ապագան` չդավաճանելով կարևոր արժեքներին։ Քեմբրիջի դուքսը մի փոքր պատմել է նաև, թե ինչպիսի տատիկ է թագուհին, ինչպես է ղեկավարում մեծ ու համերաշխ ընտանիքը։

«Թագուհու բարությունը, հումորի զգացումը, բնածին հանդարտությունն ու հեռանկարի զգացումը, տան և ընտանիքի նկատմամբ սերը, այս բոլոր որակները ես զգացել եմ ինձ վրա։ Պետք է նաև նշեմ, որ թագուհու մասին ոչ մի պատմություն չի կարող ամբողջական լինել, եթե չհիշատակվի պապիկի` արքայազն Ֆիլիպի անունը, ով իր ողջ կյանքը նվիրել է թագուհուն աջակցելուն», – գրել է արքայազն Ուիլյամը։

Հպատակները տոնում են

Երկիրը ռեկորդը նշելու է հնարավոր բոլոր միջոցներով։ Լրագրողները թագուհու մասին ռեպորտաժներ են պատրաստելու, և Եղիսաբեթ II-ն անակնկալ է մատուցել նրանց։ Լրագրողներն առաջին անգամ կկարողանան տեսախցիկները տեղադրել Բուքինհեմյան պալատի այգիներում և օրվա ընթացքում եթեր հեռարձակել այնտեղից։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը շնորհավորել է թագուհուն երեքշաբթի։ Նա կառավարության նիստը բացել է` խոսելով թագուհու ձեռք բերած «զգալի արդյունքների» մասին։ Եղիսաբեթ II–ին նա համարել է «ամուր բրիտանական ոգու խորհրդանիշ, որով հիանում են ողջ աշխարհում»։

Չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի նիստը կես ժամ ուշ կսկսվի, որպեսզի պատգամավորները կարողանան շնորհավորել թագուհուն։ Այս մասին հայտարարել է խոսնակ Ջոն Բերքոուն։

Թագավորական դրամահատարանը կշնորհավորի թագուհուն` թողարկելով 20 ֆունտ ստեռլինգ արժողությամբ արծաթե մետաղադրամ, որի դարձերեսին «Ամենաերկարատև թագավորություն» գրառման տակ կարելի է տեսնել Եղիսաբեթ II–ի այն հինգ դիմանկարները, որոնք հայտնվել են մետաղադրամների վրա նրա կառավարման օրոք։

Լոնդոնը ևս կնշի թագուհու սահմանած ռեկորդը։ BT հեռուստաաշտարակի վրա կհայտնվի երկրի օրհներգի «Թող երկար լինի նրա թագավորությունը» (Long May She Reign) տողը, Թեմզա գետի վրայով կանցնի տոնական նավատորմ` Gloriana թագավորական լաստանավի գլխավորությամբ։ Նավատորմի գետով անցնելու ժամանակ Թաուերի կամուրջը կբացվի, իսկ երբ նավատորմը կհասնի HMS Belfast նավին, կորոտա հրետանային հրավառությունը։

Երկրի եկեղեցիներում չորեքշաբթի և հետագա օրերին կաղոթեն թագուհու առողջության և բարեկեցության համար։

Լրահոս
0