Ситуация на пропускном пункте Армянск

Ճարպն ու ձմերուկը վերադարձրել են Ղրիմում ձերբակալված ուկրաինացի դեսանտայիններին

40
Ուկրաինացի դեսանտայինները ձերբակալվել են սեպտեմբերի 5–ին Ղրիմում Ռուսաստանի հետ պետական սահմանը խախտելու համար։ Նրանք իրենց հետ բերել էին ձմերուկ, մի կտոր ճարպ և ալկոհոլ` ռուս ծովային հետևակայինների հետ «եղբայրանալու» համար

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի– Sputnik. Երեք ուկրաինացի դեսանտայինները, որոնց ՌԴ սահմանապահները ձերբակալել էին Ղրիմում սահմանն ապօրինի հատելու համար, հետ են ստացել իրենց ձմերուկն ու ճարպը, իսկ նրանց մոտ գտնված ալկոհոլը ոչնչացվել է։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ–ի Ղրիմի սահմանային վարչության մամուլի ծառայությունը։

«Դեսանտայիններին վերադարձել են իրենց «կավունը» (ուկրաիներեն` «ձմերուկ») և ճարպը, ալկոհոլը ոչնչացվել է», – հաղորդում է սահմանային վարչության մամուլի ծառայությունը։

Մամուլի ծառայության տեղեկատվությամբ` ձերբակալվածները չեն ունեցել անձը հաստատող փաստաթղթեր, ինչի կապակցությամբ հայրենիք վերադառնալու հարցում նրանց պետք է օգնեն Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանային մարմինները։

«Այս կապակցությամբ սահմանապահ վարչությունը շարունակում է կապ հաստատել ուկրաինացի սահմանապահների հետ` համոզվելու համար, որ Ուկրաինան պատրաստ է թույլ տալ, որպեսզի զինծառայողները հատեն սահմանը, ինչպես նաև համոզվելու համար, որ նրանց կյանքին ու առողջությանն Ուկրաինայում ոչինչ չի սպառնում։ Դրամական միջոցների և փաստաթղթերի բացակայության պատճառով դեսանտայինները ցանկություն են հայտնել գտնվել ՌԴ–ի տարածքում, քանի դեռ տեղափոխման հարցը չի լուծվել», – հաղորդում է մամուլի ծառայությունը։

ՌԴ ԱԴԾ–ի Ղրիմի սահմանապահ վարչությունը տեղեկացրել է, որ դեսանտայիններին հատկացրել են հարմարավետ պայմաններ, նրանք ապահոված են երեքանգամյա սնունդով, կա օդափոխիչ, քնելու տեղ, մաքուր սպիտակեղեն։

Երկուշաբթի 79–րդ աերոմոբիլային բրիգադի երեք ուկրաինացի դեսանտայիններին ձերբակալել էին Ռուսաստանի սահմանը հատելու համար։ Նրանց ձերբակալել էին Սիվաշ գետի մոտակայքում գտնվող տեխնոլոգիական ամբարտակի մոտ։ Դեսանտայինների մոտ փաստաթղթեր չէին եղել։ Նրանք հայտնել էին, որ այս քայլին են դիմել ռուս ծովային հետևակայինների հետ «եղբայրանալու» համար, որոնց բազմաթիվ անգամ տեսել են Սիվաշ գետի մյուս ափին։ Դեսանտայիններն իրենց հետ բերել էին ձմերուկ, մի կտոր ճարպ և ալկոհոլ։

40