Акции протеста в Кишиневе

Քիշնևում ցուցարարները վրաններ են տեղադրել և պահանջում են նախագահի հրաժարականը

321
Քիշնևի կենտրոնական հրապարակում կիրակի հավաքվել է մի քանի հազար մարդ, առավոտից այնտեղ անցկացվում են հակակառավարական միանգամից երկու հանրահավաքներ

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի– Sputnik. Քիշնևում կազմակերպված բողոքի ակցիաների մասնակիցներն իշխանություններին ներկայացրել են մի շարք պահանջներ, որոնք վերաբերում են նաև երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի հրաժարականին։ Ցուցարարներն իշխանություններին նաև կոչ են անում հայտարարել վաղաժամ խորհրդարանական ընտրություններ մինչև 2016 թ.–ի մարտ, երբ լրանում է Մոլդովայի գործող նախագահի լիազորությունների ժամկետը։

Քիշնևում կիրակի սկսվել են բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են DA (Demnitate si adevar — Արժանապատվություն և ճշմարտություն) քաղաքացիական պլատֆորմի ներկայացուցիչներն ու «Մեր տունը Մոլդովան է» («Կարմիր դաշինք») կուսակցության անդամներն ու համախոհները։ Քիշնևի կենտրոնական հրապարակում հավաքվել են մի քանի հազար մարդիկ, որոնք հակակառավարական կոչեր են վանկարկում։

Հանրահավաքի ժամանակ DA–ի մասնակիցների ընդունած բանաձևում նշվում է, որ իշխանությունները պետք է կազմակերպեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ 2016 թ.–ի մարտից ոչ ուշ, ստեղծեն հավասար պայմաններ ազատ ընտրություններ անցկացնելու համար։ Պահանջների թվում է նաև նախագահի հրաժարականն ու համընդհանուր ընտրությունների միջոցով նախագահի ընտրությունը։

Ինչպես հաղորդում է  Sputnik Մոլդովա պորտալը, երկրի կառավարության շենքի մոտ ավելի ուշ հայտնվեցին առաջին վրանները։

Բողոքի ակցիաների մասնակիցները մտադիր են շուրջօրյա ցույցերի ռեժիմ սահմանել։

Քիշնևում բողոքի ակցիաներին միանալու մասին են հայտարարել նաև մի քանի ֆերմերական կազմակերպություններ, որոնք մեղադրել են իշխանություններին անգործության մեջ ագրարային հատվածի խնդիրների լուծման հարցում։

Մոլդովայի ՆԳ նախարար Օլեգ Բալանը լրագրողներին հայտարարել է, որ Քիշնևի կենտրոնական հրապարակում կազմակերպված բողոքի ակցիաներին մասնակցում է 40 հազար մարդ։ Հանրահավաքի կազմակերպիչները նշում են, որ հանրապետության բոլոր շրջաններից եկել է մոտ 100 հազար մարդ։

321