ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի– Sputnik. Aerosmith ռոք խմբի վոկալիստ Սթիվեն Թեյլորդը Մոսկվայում կատարած գիշերային զբոսանքի ժամանակ իր հիթերից մեկն է երգել Կուզնեցկու կամրջի վրա իրեն հանդիպած փողոցային երաժշտի հետ։ Անցորդները սմարթֆոնով նկարահանել են ելույթը, տեսանյութը հրապարակվել է սոցիալական ցանցերում և YouTube–ում, հաղորդում է Lenta.ru–ն։
Aerosmith խումբն այցելել է Մոսկվա` սեպտեմբերի 5–ին Քաղաքի օրվա կապակցությամբ կազմակերպված համերգին մասնակցելու նպատակով։
I Don't Want to Miss a Thing ստեղծագործությունը, որը Թեյլորը երգել է փողոցային երաժշտի հետ, թողարկվել է Aerosmith խմբի կողմից 1998 թ.–ի օգոստոսին։ Այն «Արմագեդոն» գիտաֆանտաստիկ ֆիլմի սաունդթրեքն է։ 1988 թ.–ի սեպտեմբերին երգը զբաղեցնում էր ամերիկյան հիթ–շքերթների առաջին հորիզոնականները` դառնալով խմբի պատմության ընթացքում ձայնագրված ամենահայտնի երգերից մեկը։
Խումբը հիմնադրվել է 1970 թ.–ին Բոսթոնում։ Խումբը ձայնագրել է 15 ստուդիական ալբոմ, որոնք վաճառվել են 150 մլն օրինակով։ Music from Another Dimension! վերջին ձայնասկավառակը վաճառքի է հանվել 2012 թ.–ի նոյեմբերին։ Ռոք երաժիշտներն արժանացել են չորս «Գրեմի» մրցանակի, 2001 թ.–ին նրանք ընդգրկվել են Rock N Roll–ի փառքի սրահում։
Aerosmith–ը եղել է Ռուսաստանում 2007 և 2014 թթ.–ին։
Aerosmith-ի մենակատարը Մոսկվայում փողոցային երաժշտի հետ երգել է իր հիթերից մեկը
© Sputnik / Владимир Астапкович
/ Բաժանորդագրվել
Անցորդները սմարթֆոնով նկարահանել են ելույթը, տեսանյութը հրապարակվել է սոցիալական ցանցերում և YouTube–ում