Самый низкорослый человек непалец Чандра Бахадур Данги

ԶԼՄ. մահացել է աշխարհի ամենակարճահասակ մարդը

10
Դանգին, որի հասակը 54,6 սմ էր, ապրում էր Նեպալի Դանգ շրջանում և աշխատում էր կրկեսում

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի– Sputnik. Նեպալցի Չանդրա Բահադուր Դանգին, ով Գինեսի ռեկորդների գրքի կողմից ճանաչվել էր աշխարհի ամենակարճահասակ մարդ, մահացել է Ամերիկյան Սամոայի հիվանդանոցում 76 տարեկանում, ուրբաթ հաղորդել է Kathmandu Post պորտալը։

Պորտալի տվյալներով` Դանգին, որի հասակը 54,6 սմ էր, ապրում էր Նեպալի Դանգ շրջանում։ Նա աշխատում էր կրկեսում։ Դանգին թոքերի բորբոքում էր ստացել և նախորդ շաբաթ տեղափոխվել բժշկական կենտրոն։

Հաղորդվում է, որ Դանգին ռեկորդակիր է ճանաչվել երկու կատեգորիաներում` երկրի վրա ապրող ամենակարճահասակ մարդ և պատմության ընթացքում երբևէ գրանցված ամենակարճահասակ մարդ։ Նա ներառվել էր Գինեսի ռեկորդների գրքում 2012 թ.–ի փետրվարի 26–ին։ Դանգին գերազանցել է Գուլ Մոհամմեդի ռեկորդը, որի հասակը 57 սմ էր։

10