Посольство США в Душанбе

Դուշանբեում ԱՄՆ–ի դեսպանատունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին դուրս չգալ փողոց

1
ԱՄՆ–ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում առանց անհրաժեշտության դուրս չգալ փողոց

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի– Sputnik. Տաջիկստանում ԱՄՆ–ի դեսպանատունը դադարեցրել է իր աշխատանքը։ Այս մասին նշված է դիվանագիտական ներկայացուցչության` Facebook–ի պաշտոնական էջում։

ԱՄՆ–ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում առանց անհրաժեշտության դուրս չգալ փողոց և չուղարկել երեխաներին դպրոց։

Տաջիկստանում գրանցված երեք հարձակումների հետևանքով զոհվել են ութ ուժայիններ, երկուսը ծանր վիրավոր են, հարձակվողներից երկուսին ոչնչացրել են, ևս երեքը վիրավոր են։

1