Армянский коньяк

Միլիոններ` մեկ գավաթի համար. աշխարհի ամենաթանկ խմիչքների տասնյակը

2159
(Թարմացված է 13:53 02.09.2015)
Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին` ճապոնական վիսկիներն այնպիսի մեծ պահանջարկ են վայելում, որ շուկայում նույնիսկ առաջացել է դրանց պակասուրդ, ինչը հանգեցրել է կտրուկ թանկացման

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի– Sputnik. Հոնգկոնգում տեղի ունեցած ճապոնական վիսկիի աճուրդում սահմանվել է վաճառքի նոր ռեկորդ։ Դրա հեղինակը Հարավ–արևելյան Ասիայից անանուն գնորդն է, ով ձեռք է բերել 1960թ.–ի Karuizawa–ի 1 շիշ` 118,5 հազար դոլարով։

Վերջին տարիներին վիսկիի ճապոնական արտադրողները դարձել են թունդ խմիչքի էլիտային տեսակների վաճառքի առաջատար։ Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին` ճապոնական վիսկիներն այնպիսի մեծ պահանջարկ են վայելում, որ շուկայում նույնիսկ առաջացել է դրանց պակասուրդ, ինչը հանգեցրել է կտրուկ թանկացման, հաղորդում է mir24.tv–ն։

«Միր 24»–ը որոշել է կազմել ոգելից խմիչքների վարկանիշ, որոնք կարող են իրենց թույլ տալ մոլորակի ամենահարուստ մարդիկ։

10. Vieille Bon Secours` 1,2 հազար դոլար

Vieille Bon Secours բելգիական էլը (ale) համարվում է աշխարհի ամենաթանկ գարեջուրը։ 8 աստիճանի թնդության խմիչքն արտադրում են 12 լիտրանոց շշերով, և մեկ շիշն արժե 1,2 հազար դոլար։

Փորձագետների խոսքով` էլի գլխավոր տարբերությունն այլ տեսակներից այն է, որ դրանում բացակայում է ալկոհոլի համը և հոտը։ Բելգիական գարեջրագործներին հաջողվել է հասնել դրան յուրահատուկ տեխնոլոգիայի և բաղադրիչների համադրության շնորհիվ, որն ունի կիտրոնի, կարամելի և անիսոնի համ։

Vieille Bon Secours бельгийский эль
Vieille Bon Secours бельгийский эль


9. Winston կոկտեյլ` 14 հազար դոլար


Ամենաթանկ Winston կոկտեյլն առաջինը խառնել է միքսոլոգ Ջոել Հեֆերմանը։ Այն պատրաստելու համար նա օգտագործել է 1858թ. Croizet կոնյակ, Grand Marnier Quintessence և Chartreuse Viellissement Exceptionellement Prolongé լիկյորներ, ինչպես նաև Angostura բիտեր։

Коктейл The Winston
Коктейл The Winston


8. Angostura Legacy ռոմ` 25 հազար դոլար


Տրինիդադ և Տոբագոյի 50–ամյակի տոնակատարության տարում Angostura–ն թողարկել է Legacy ծովահենների խմիչքը։ Ընդամենն արտադրվել է 20 շիշ, որոնք պատրաստվել են ձեռքով` Լոնդոնի Asprey ոսկերչական տանը։ Յուրաքանչյուր շիշն արժե 25 հազար դոլար։

Legacy պատրաստելը խլել է վեց տարի, դրան մասնակցել են ընկերության լավագույն մասնագետները։ Կաղնու փայտից 200 լիտրանոց տակառում խառնել են հազվագյուտ և հին` 16-60 տարեկան սպիրտեր։ Վեց տարի անց ռոմը ձեռք է բերել անկրկնելի համ և բույր, որը Angostura–ում համարում են ընկերության իսկական հպարտությունը։

Ром Angostura Legacy
Ром Angostura Legacy


7. Château d’Yquem` 130 հազար դոլար

1811թ. Château d’Yquem սպիտակ գինին դարձել է այն քիչ խմիչքներից մեկը, որն արժանացել է անվանի դեգուստատոր Ռոբերտ Պատրիկի 100 միավորին։ Գիտակը նրա անսովոր համը բնութագրել է որպես «հեղուկ կրեմ–բրյուլե»։

Այն արտադրվել է Շատո դ’Իքեմ հայտնի գինեգործարանում, որը մտնում է Ֆրանսիայի 5 լավագույն տնտեսությունների մեջ։ Հազվագյուտ գինու շիշն արժե 130 հազար դոլար, և տարեցտարի դրա պաշարները պակասում են։

Вино Château d’Yquem
Вино Château d’Yquem


6. Penfolds 2004 Block 42` 170 հազար դոլար

Ավստրալական Penfolds 2004 Block 42–ը ամենաթանկ կարմիր գինին է։ Այն շշալցվում է մեկ գավաթի ծավալով ոճային սրվակների մեջ։

Հատկանշական է, որ արտադրողը թույլ չի տալիս արտադրողին ինքնուրույն բացել սրվակը։ Հաճախորդը պետք է նախօրոք տեղեկացնի Penfolds–ին տոնի մասին, որի ժամանակ նա ցանկանում է բացել հեղինակավոր գինին։ Նշանակված ժամին գալիս է ընկերության աշխատակիցը, ով բացում է սրվակը վոլֆրամե ծայրով արծաթե գործիքով։

Ընդամենը շշալցվել է թանկարժեք խմիչքի 12 սրվակ, յուրաքանչյուրի արժեքը կազմում է 170 հազար դոլար։

Вино Penfolds 2004 Block 42
Вино Penfolds 2004 Block 42


5. Armand de Brignac Midas շամպայն` 215 հազար դոլար

Armand de Brignac Midas–ն արտադրվում է 15–լիտրանոց շշերով և համարվում է աշխարհի ամենաթանկ խմիչքը։ Բացառիկ խմիչքն արտադրվում է Շատո Շինյե լե Ռոզ խաղողի այգիներում։

Մամուլին հայտնի է այդ շամպայնը գնելու ընդամենը մեկ դեպք։ Armand de Brignac Midas–ը ձեռք է բերել ռուս օլիգարխի որդին, որի անունը չի նշվում։ Չիկագոյի ակումբներից մեկում երիտասարդը նկատել է դերասան Զաք Էֆրոնին և որոշել տպավորություն գործել նրա վրա` պատվիրելով 215 հազար դոլար արժողությամբ 1 շիշ շամպայն։

Шампанское Armand de Brignac Midas
Шампанское Armand de Brignac Midas

4. Dalmore 62 վիսկի` 215 հազար դոլար


Dalmore 62 էլիտար շոտլանդական վիսկիի ընդամենը 12 շիշ է արտադրվել։ Այն արտադրել են 1942 թ.–ից` 1868, 1876, 1926 և 1939 թվականներով թվագրված  սպիրտից։

Dalmore 62 շիշը բացելու միայն մեկ դեպքի մասին է հայտնի։ Այն խմել է չինացի գործարարը, որը վիսկին ձեռք է բերել Սուրեյ քաղաքի հյուրանոցում 215 հազար դոլարով։

Մնացած 11 շշերը գտնվում են մասնավոր հավաքածուներում և հազիվ թե երբևէ բացվեն։

Виски Dalmore 62
Виски Dalmore 62

 

3. Diva օղի` 1 մլն դոլար

Blackwood Distillers շոտլանդական ընկերությունը թողարկում է Diva օղին, որն անցնում է զտման երեք փուլ` սառույցի, կեչու ածուխի և ադամանդի փշրանքների միջով։

Այս խմիչքի մեկ շշի ինքնարժեքն ընդամենը 24 դոլար է, և իր համով այն քիչ է տարբերվում սովորական օղուց։

Յուրաքանչյուր շշի մեջ արտադրողը լցնում է մի բուռ ադամանդ, ինչի պատճառով օղու ինքնարժեքն ավելանում է` հասնելով շոկային` 1 մլն դոլարի։

Водка Diva
Водка Diva


2. Henri IV Dudognon Heritage Cognac Grande Champagne` 2 մլն դոլար

«Հենրի Չորրորդ Արքա, Գրանդ Շամպեյնից Դյուդոգնոնի ժառանգություն», այսպիսի շքեղ անվանում է ստացել 100 տարվա հնեցման կոնյակը, որը վաճառվել է 2009 թ.–ին Դուբայում 2 մլն դոլարով։

Թանկարժեք խմիչքը լցված է բարձր հարգի պլատինից և 24 կարատանոց ոսկուց պատրաստված գրաֆինի մեջ։ Անոթը զարդարված է 6,5 հազար ադամանդներով և այլ արժեքավոր քարերով։

Шампанское Henri IV Dudognon Heritage Cognac Grande Champagne
Шампанское Henri IV Dudognon Heritage Cognac Grande Champagne

1. Tequila Ley.925` 3,5 մլն դոլար


Իր գնով բացարձակ ռեկորդակիր է Tequila Ley.925–ը, որը պատրաստվել է Մեքսիկայի Խալիսկո նահանգում։ Խմիչքը համապատասխանում է էլիտար տեկիլային ներկայացվող բոլոր չափանիշերին։ Յոթ տարվա հնեցման տեկիլան պատրաստված է երկնագույն ագավայից։

Տեկիլայի սիրահարներն, անշուշտ, կգնահատեն խմիչքի համը, սակայն որևէ բացառիկություն այն չի ներկայացնում։ Բարձր գնի գաղտնիքը շիշն է, որը ձեռագործ է և պատրաստված է ոսկուց և պլատինից։ Այն իսկական արվեստի գործ է։ Շշի դիզայնի և փորագրության հեղինակը մեքսիկացի նկարիչ Ալեխանդրո Գոմես Օրոպեզան է։

Tequila Ley.925
Tequila Ley.925
2159