Ким Кардашян

Քիմ Քարդաշյանը կարող է դառնալ ԱՄՆ առաջին տիկին

114
2020 թվականի նախագահական մրցավազքին մասնակցելու մտադրության մասին ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Ամերիկյան ռեալիթի–շոուի աստղ Քիմ Քարդաշյանը կարող է առաջին տիկին դառնալ, եթե նրա ասմուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը հաղթի 2020 թվականի նախագահական ընտրություններում։

Ինչպես հայտնում է Variety–ն, 2020 թվականի նախագահական մրցավազքին մասնակցելու մտադրության մասին Ուեսթը հայտարարել է նախօրեին MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ։

«Ես գիտեմ, թե ինչ կկորցնեմ դրանից հետո։ Պատրաստվում եմ 2020 թվականին առաջադրվել նախագահի պաշտոնում»,– ասել է սևամորթ կատարողը իր խոսքում` պարգև ստանալով երգչուհի Թեյլոր Սվիֆթից։

«Մտածում եք` ինչ-որ բա՞ն եմ ծխել բեմ դուրս գալուց առաջ։ Այո, «փաթաթել եմ» ինչ-որ բան»,– ավելացրել է ռեփերը։

Թե որ կուսակցությունից է նա առաջադրվելու և արդյո՞ք նրա խոսքերը կատակ էին` անհայտ է։ Այնուամենայնիվ, նրան հանգիստ չեն տալիս կնոջ` Քիմ Քարդաշյանի դափնիները, ով դեմոկրատների ճամբարում ընդգրկվել է Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբում։

114