Фотоколл Арнольда Шварценеггера и Джонни Ноксвила

Շվարցենեգերի «մահվան» կեղծ լուրը շփոթեցրել է ամերիկացիներին

3428
(Թարմացված է 20:30 30.08.2015)
ԱՄՆ-ում ցանցահենները տեղեկություն են հրապարակել այն մասին, որ հայտնի դերասան և քաղաքական գործչին մահացած են գտել սեփական բնակարանում: Ավելի ուշ «երկաթյա Առնիին» տեսել են ռեստորանում

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Ցանցահեններն ԱՄՆ-ում կեղծ լուր են տարածել, թե իբր հոլիվուդյան դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մահացել է:
 
Ինչպես հայտնում է Intermational Business Times-ը, ցանցահենները կոտրել են  MSNBC.com լրատվական կայքը և այցելուներին կեղծ կայք տեղափոխել:

«Տեղեկության» մեջ նշված էր, թե իբր Լոս Անջելեսի ոստիկանությունը 68-ամյա դերասանին և քաղաքական գործչին հայտնաբերել է իր տանը փրկարար ծառայություն կատարած անանուն զանգից հետո: Նաև նշվում էր, որ Շվարցենեգերի մահը հաստատել է նրա ընտանիքի անդամներից մեկը:

«Մահվան» մասին տեղեկությունից հետո Շվարցենեգերին տեսել են «THE EXPENDABLES» ֆիլմի պրոդյուսեր Ռոբերտ Էրլի հետ իտալական ռեստորանում, և, ինչպես հայտնում է Inquisitr-ը, նա «ողջ և առողջ» էր:

Շվարցենեգերը նմանատիպ «լուրերի» առաջին զոհը չէ: Բացի նրանից, ժամանակին «մահացել էին» Սիլվեստր Ստալոնեն, Ուիլ Սմիթը, Ջեքի Չանը, Ռոուեն Աթկինսոնը և ուրիշներ: Այդ իմաստով չափազանց «դժբախտ» է «Քայլող մեռելներ» սերիալի աստղ Նորման Ռիդուսը` միայն 2014 թվականին նրա մահվան մասին հայտարարել են չորս անգամ:

3428