00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ մեկնաբաններ. Մեսիի յուրահատուկ տաղանդը գնահատվել է ըստ արժանվույն

© UEFA Twitter Official pageЛео Месси признан лучшим футболистом Европы 2015 года
Лео Месси признан лучшим футболистом Европы 2015 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի երկրպագուները Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» «Բավարիայի» դեմ առաջին խաղում Նոերի դարպասն ուղարկած Մեսիի գոլը լավագույնն են ճանաչել

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայտնի հայ ֆուտբոլային մեկնաբան Խաչիկ Չախոյանն ու Էդուարդ Քալանթարյանը համարում են արդար և սպասելի «Բարսայի» հարձակվող Լիոնել Մեսիի ընտրությունը` որպես ՈՒԵՖԱ վարկածով 2014/15 սեզոնի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։

Մեսիի պարգևատրման արարողությունն անցկացվել է նախօրեին Մոնակոյում 2015/16 թվականի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության շրջանակներում։ Արգենտինացին մրցանակի է արժանանում արդեն երկրորդ անգամ` առաջին անգամ նա Եվրոպայի լավագույն խաղացող է ճանաչվել 2011 թվականին։

«Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ» կոչմանը հավակնում էին նաև Կատալոնացիների հարձակվող Լուիս Սուարեսը և Մադրիդի «Ռեալի» հարձակվող, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։

2014/15 սեզոնի լավագույն ֆուտբոլիստ` կանանց մրցաշարում դարձել է գերմանուհի Սելիա Սասիչը, ով իր կարիերան ավարտել է 2015 թվականի աշխարհի առաջնությունից հետո` 27 տարեկան հասակում։ Սասիչը դարձել է առաջնության  լավագույն ռմբարկու, որտեղ գերմանուհիները 6 գոլով չորրորդն էին։

Հայ փորձագետների կարծիքը

«Բոլոր խաղերը, որին մասնակցել է Լիոնել Մեսին, վկայում են նրա յուրահատուկ տաղանդի մասին, որը առանձնակի նշանակալի է դարձնում ժամանակակից ֆուտբոլը», – «Sputnik-Արմենիա» պորտալին ասել է մեկնաբան Խաչիկ Չախոյանը։

Նրա խոսքերով` դրա ամենավառ ապացույցն է «Բավարիայի» դարպասն ուղարկած գնդակը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ժամանակ, որտեղ Մեսին ցուցադրեց իր հրաշալի կատարողական վարպետությունը։

«Մեսին ժամանակակից ֆուտբոլի` դեռևս ոչ ամբողջությամբ մշակված ադամանդն է, ով կատարելագործվում է յուրաքանչյուր խաղի ընթացքում», – ընդգծել է Չախոսյանը։

Դրա հետ մեկտեղ, հեռուստամեկնաբան Էդուարդ Քալանթարյանը կարծում է, որ Մեսիի հաղթանակը Սուարեսի և Ռոնալդուի նկատմամբ ակնհայտ էր։

«Դա պարզ էր դեռ մինչև սեզոնի ավարտը։ Եվ եթե այսպես շարունակվի, ԱԱ Գավաթը նույնպես բաժին կհասնի արգենտինացի ֆուտբոլիստին», – ավելացրեց Քալանթարյանը` պատասխանելով «Sputnik-Արմենիա» պորտալի թղթակցի հարցին։

Լեո Մեսին ճանաչվել է 2015 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։

© UEFA Twitter official pageЛео Месси признан лучшим футболистом Европы 2015 года
Лео Месси признан лучшим футболистом Европы 2015 года - Sputnik Արմենիա
Лео Месси признан лучшим футболистом Европы 2015 года



Ինչո՞ւ հենց Մեսին

Մեսին ստացել է ՈՒԵՖԱ–ի կայքի այցելուների ավելի քան 199 հազար ձայն (շուրջ 40%), որոնք մասնակցել են 2014-2015 թվականի սեզոնի եվրոպական տարածաշրջանների բոլոր առաջնությունների ամենագեղեցիկ գոլի ընտրությունների քվեարկությանը։

Ֆուտբոլային երկրպագուները լավագույն գոլ են ճանաչել արգենտինացու` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» «Բավարիայի» դեմ առաջին խաղում Մանուել Նոերի դարպասն ուղարկած գոլը։

Պարգևատրման պատմությունը

ՈՒԵՖԱ–ն Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի համար մրցանակն է սահմանել 2011 թվականին և առաջին մրցանակակիրն է դարձել հենց Մեսին։ Նույն ակումբում խաղացող նրա խաղընկեր իսպանացի Անդրես Ինեստան արժանացել է 2012 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ կոչմանը։

2013 թվականին մրցանակին արժանացել է «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, իսկ անցյալ տարի` Կրիշտիանու Ռոնալդուն։

Լրահոս
0