00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքագետ. Թուրքիայի իշխանություններն անելու են հնարավորը՝ նոր խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար

Բաժանորդագրվել
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու Էրդողանը ձգտելու են ամեն կերպ ընտրություններում մեծամասնություն ապահովել, որպեսզի հնարավորություն ունենան ձևավորելու միակուսակցական կառավարություն

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի–Sputnik. Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու Էրդողանը ձգտելու են ամեն կերպ այս ընտրություններում ապահովել մեծամասնություն, որպեսզի հնարավորություն ունենան ձևավորելու միակուսակցական կառավարություն, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Լևոն Հովսեփյանը։

Թուրքագետի խոսքով` չի բացառվում, որ այս ընտրություններն էականորեն տարբերվեն նախորդ ընտրություններից։

«Իշխանությունները կարող են գնալ իրավական և ոչ իրավական, ֆորմալ և ոչ ֆորմալ տարբեր գործողությունների, որպեսզի ամեն կերպ ապահովեն մեծամասնությունը»,-ընդգծել է նա:

Հովսեփյանի խոսքով՝ այս փուլում Էրդողանը փորձեց  ցույց տալ նաև իր ժողովրդավարական մոտեցումները, այսինքն՝ այն, որ ընտրությունների արդյունքում չկարողացավ ապահովել մեծամասնությունը:

«Բայց սա, կարծում եմ, մարտավարական քայլ էր Էրդողանի կողմից և նա փորձեց իրավիճակն օգտագործել նաև իր օգտին»,- նշել է Հովսեփյանը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի ներքաղաքական անկայունությանը և դրա համատեքստում Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի չեղյալ հայտարարելուն, ապա թուրքագետը նկատում է, որ Թուրքիայում ընթացող զարգացումներն այս կամ այն կերպ կանդրադառնան նաև հայկական համայնքի վրա:

«Պատրիարքարանի հաղորդագրությունում ասվում է, որ չեղարկումը պայմանավորված է անվտանգության նկատառումներով՝ հաշվի առնելով այդ շրջաններում ընթացող բախումները` Քրդստանի բանվորական կուսակցության և թուրքական բանակի միջև: Կարծում եմ, սա կարող է նաև թուրքական իշխանությունների հրահանգը լինել, որպեսզի այս ընթացքում դադարեցվի նման միջոցառման անցկացումը»,-ասել է Հովսեփյանը:

Թուրքագետի խոսքով` Թուրքիան գտնվում է բավական բարդ գործընթացում, և այդ լարվածությունը դեռ երկար կպահպանվի, առնվազն՝ մինչև նոյեմբեր, երբ Թուրքիայում անցկացվեն խորհրդարանական ընտրություններ։

«Սակայն դեռևս անորոշ և փակուղային է երևում իրավիճակը նույնիսկ ընտրություններից հետո: Կարծում եմ` այս բարդ իրավիճակն աշնանը դեռ իր սրությամբ զգացնել կտա»,- եզրափակել է Հովսեփյանը։

Լրահոս
0