Взрыв на складе с опасными веществами в Тяньцзине (Китай)

Վերականգնվել է Տյանցզինի նավահանգստի աշխատանքը, որը դադարեցվել էր պայթյուններից հետո

307
(Թարմացված է 16:06 17.08.2015)
Վերականգնվել է գլխավոր նավարկելի նեղուցներում երթևեկությունը` բացառությամբ պայթյունի մոտակա գոտու։ Վտանգավոր նյութերով պահեստում պայթյունները տեղի էին ունեցել օգոստոսի 13-ի գիշերը

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Վերականգնվել է մեծությամբ չորրորդ չինական Տյանցզինի նավահանգստի աշխատանքը, որը ժամանակավորապես դադարեցվել էր չորեքշաբթի պայթյունավտանգ նյութերով պահեստում տեղի ունեցած լայնածավալ տեխնոգոն վթարից հետո, հայտնում է Սինհուա գործակալությունը` հղում անելով Tianjin Port Group Co–ին։

Նավահանգստի և նավերի երթևեկության աշխատանքները մասամբ դադարեցվել էին պայթյունավտանգ նյութերով Ruihai Logistics բեռնափոխադրող ընկերության պահեստում տեղի ունեցած լայնածավալ պայթյուններից հետո, որոնք թնդացել են Բինհայ շրջանում օգոստոսի 13-ի գիշերը։

Երթևեկությունը վերականգնվել է գլխավոր նավարկելի նեղուցներում` բացառությամբ պայթյունի մոտակա գոտու, հայտնում է գործակալությունը։

Բինհայ շրջանը, որտեղ տեղի է ունեցել արտակարգ պատահարը` քաղաքի հիմնական արդյունաբերական պարկն է, որը Տյանցզինը դարձրել է Չինաստանի ամենազարգացած շրջաններից մեկը։ Տյանցզինի նավահանգստից տեղափոխվում են ներկրվող ավտոմեքենաների շուրջ 40%–ը։

307