Секс кукла

Պատերազմ են գնում ռետինե սեքս–տիկնիկները

3385
(Թարմացված է 19:57 17.08.2015)
Գիտնականը համոզված է, որ թշնամին կուլ կտա հանճարեղ հայտնագործության խայծը

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի– Sputnik. Ռուս գիտնականը զանգվածային ոչնչացման նոր սեքս–զենք է ստեղծել, հայտնում է sobesednik.ru–ն։

Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի գիտաշխատող Ալեքսանդր Սեմյոնովն արտոնագրել է իր անսովոր հայտնագործությունը։

Գիտնականն առաջարկում է ռազմական գործողությունների ժամանակ օգտագործել ռետինե սեքս–տիկնիկներ` լցված դյուրավառ խառնուրդով։ Գիտնականը համոզված է, որ թշնամին կուլ կտա այդ հանճարեղ հայտնագործության խայծը։

Նա կարծում է, որ տիկնիկները կշեղեն հակառակորդին։

Դժվար է ասել, թե դա որքան կվախեցնի թշնամուն, բայց մի բան հաստատ է` զարմանքն ու ծիծաղը ապահովված կլինեն։ Իսկ ու՞մ է պետք քրքջացող զինվորը։

Սեմյոնովը որոշ ժամանակ առաջ մի տանկ էր հայտնագործել, որը կրակում էր արտաթորանքով։ Երևում է, նա այդպիսի մարդ է` պացիֆիստ, հումորիստ և ստեղծարար։

3385