Бюстгальтер, женское белье

Կրծկալը` որպես «վահան»

199
41–ամյա գերմանացի զբոսաշրջիկն ամուսնու հետ հեծանվային զբոսանքի ժամանակ հայտնվել է դաշտում, ուր այդ պահին վարազի որս է իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի–Sputnik. 41–ամյա գերմանացի զբոսաշրջիկն ամուսնու հետ հեծանվային զբոսանքի ժամանակ հայտնվել է դաշտում, ուր այդ պահին վարազի որս է իրականացվել, հաղորդում է Lifenews.ru–ն

Որսորդի հրացանից արձակած փամփուշտը մխրճվել է կնոջ կրծքավանդակի մեջ, սակայն կրծկալը փրկել է գերմանուհու կյանքը։

Ինչպես հայտնում է Gadebusch-Rehnaer Zeitung տեղական թերթը, հատելով դաշտը, գերմանուհին սուր ցավ է զգացել կրծքի շրջանում։ Վիզուալ զննումից հետո պարզվել է, որ որսորդի հրացանից արձակած փամփուշտը հայտնվել է գերմանուհու կրծկալի մետաղյա օղակում։

ԶԼՄ–ների տվյալներով` կնոջ մարմնի վրա մնացել է միայն մոտ մեկուկես սանտիմետր տրամագծով կապտուկ։ Ակնհայտ է, որ եթե չլիներ հանգամանքների երջանիկ զուգադիպումը, վնասվածքը կարող էր շատ ավելի լուրջ լինել։

Ոստիկանությունն արդեն պարզել է որսորդի անձն ու հիմա քննում է գործ, որը հարուցվել է «Անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելը» հոդվածի հատկանիշներով։

199