00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երաժշտությունը կարող է էպիլեպտիկներին փրկել նոպայից, կարծում են գիտնականները

© ЮгополисЭпилепсия, ЭКГ, мозг
Эпилепсия, ЭКГ, мозг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նեյրոֆիզիոլոգները պարզել են, որ դասական ու ջազ երաժշտությունը «արգելափակում են» գլխուղեղի այն հատվածների աշխատանքը, որտեղ սովորաբար առաջանում են էպիլեպտիկ նոպաների օջախները, ինչը կարող է էպիլեպտիկներին ազատել նոպաներից կամ նվազեցնել դրանց հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Երաժշտության ունկնդրումը  «արգելափակում է» ուղեղի այն հատվածների աշխատանքը, որտեղ սովորաբար առաջանում են էպիլեպտիկ նոպաների օջախները, ինչը կարող է էպիլեպտիկներին ազատել նոպաներից կամ նվազեցնել դրանց հնարավորությունը, հայտնել են նեյրոֆիզիոլոգները` ելույթ ունենալով Տորոնտոյում կայացած Ամերիկայի հոգեբանների ասոցիացիայի հանդիպման ժամանակ։

«Մենք կարծում ենք, որ երաժշտությունը կարելի է օգտագործել ի օգուտ մարդկանց, որոնք տառապում են էպիլեպտիկ նոպաներով։ Մենք զարմացած էինք, երբ բացահայտեցինք այդ ֆենոմենը։ Մենք եզրակացություն ենք արել, ելնելով այն հանգամանքից, որ մեր ուղեղը տարբեր կերպ է մշակում լռության և երաժշտության ձայները, սակայն մենք չգիտեինք` ինչպես մեղեդիներին կարձագանքի էպիլեպսիայով տառապող մարդկանց ներվային համակարգը», – հայտնել է Օգայո (ԱՄՆ) նահանգի համալսարանից Քրիստին Չարիթոնը (Christine Charyton)

Նմանատիպ ուսումնասիրություն անցկացնելու գաղափարը նրանց մոտ առաջացավ, ինչպես պատմում է նեյրոֆիզիոլոգը, այն բանից հետո, երբ Չարիտոնը նկատել է, որ էպիլեպտիկների մեծ մասի մոտ նոպաները սկսվում են, երբ խախտվում է գլխուղեղի քունքային հատվածի կեղևի աշխատանքը, որտեղ և գտնվում են  լսողության և խոսքի կենտրոնները։

Այս փաստի վրա հիմնվելով` Չարիտոնը և նրա գործընկերները ենթադրել են, որ որոշակի ռիթմ և տեմպ ունեցող երաժշտության օգնությամբ ուղեղի այդ հատվածների խթանումը, որոնք «կասեցնում են» սինխրոնիզացիայի գործընթացը` միաժամանակ միացնում են ներվային բջիջները, որոնք հանգեցնում են էպիլեպտիկ նոպայի։

Չարիտոնն ու իր գործընկերները ստուգել են այդ հիպոթեզը երկու տասնյակ էպիլեպտիկների խմբի և առողջ մարդկանց վրա, որոնց կեսը լսում էր լռությունը, իսկ մյուս կեսը` Մոցարտի «Ռե մաժոր սոնատը» կամ «Ռե մաժոր սոնատ երկու դաշնամուրի համար» կամ Ջոն Քոլթրեյնի ջազային երաժշտությունը։

Ինչպես ցույց է տվել փորձը, էպիլեպտիկների քունքային կեղևի նեյրոնները ավելի ակտիվ էին, երբ կամավորները երաժշտություն էին լսում և դրանից հետո, ինչը պետք է կասեցնի կամ նվազեցնի նրանց միջև սինխրոնիզացիայի հնարավոր առաջացումը։

Չարիտոնը խոստովանում է, որ էպիլեպսիան միայն երաժշտության օգնությամբ բուժելն անհնար է` հիվանդներն այնուամենայնիվ պետք է դեղամիջոցներ օգտագործեն և հետևեն բժիշկների խորհուրդներին։ Այդուհանդերձ երաժշտական փլեյերներն ու ձայնի այլ աղբյուրները կարող են դառնալ «էպիլեպտիկ շտապ օգնության» կարևորագույն էլեմենտներից մեկը և լրացուցիչ միջող էպիլեպտիկների վիճակը վերահսկելու համար։

Լրահոս
0