Медведица-гризли с медвежатами

Արյուծասիրտ արջի վրեժը

5
Ամերիկայի Վայոմինգ նահանգի ազգային պարկում արջը հարձակվել է մարդու վրա

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Վայոմինգ ամերիկյան նահանգում գրիզլի արջի հարձակման հետևանքով զոհվել է Յելոուսթոունի ազգային պարկի բժշկական ընկերության աշխատակիցը, հաղորդում է Lenta.ru–ն` հղում անելով CNN–ին։

Ուրբաթ` օգոստոսի 7–ի առավոտյան, տղամարդը դուրս է եկել աշխատանքի, ինչից հետո սկսվել են նրա որոնումները։ Դին գտել է պարկի տեսուչը նույն օրը Յելոուսթոունի լճից ոչ հեռու, Էլեֆանթ–Բեք–Լուփ–Թրեյլ տեղանքում։ Մարմինը մասամբ կերած էր։

Քննությունը վերջնական եզրակացություններ չի արել, երկուշաբթի օրը դատաբժշկական քննություն է նշանակված։ Բայց նշվում է, որ սպանվածի նախաբազուկների վրա հայտնաբերվել են բնորոշ վերքեր, որոնք նա կարող էր ստացած լինել կենդանուց։

Դիակի կողքին հայտնաբերած հետքերը ցույց են տալիս, որ դեպքի վայրում եղել է գրիզլի սեռահասուն էգ արջ և առնվազն մեկ ձագ, որոնք, ամենայն հավանականությամբ, անմիջական կապ ունեն մարդու մահվան հետ։

Ինչպես նշել են պարկի ղեկավարությունից, Յելոուսթոուն աշխատելու մեկնած տղամարդը հարևան Մոնթանայից է, այստեղ արդեն հինգ սեզոն է անցկացրել և փորձառու զբոսաշրջիկ–ճանապարհորդ է։ Նրա անունը չի հաղորդվում։

Կենսաբաններն ԱՊ–ի հատվածում արջի թակարդներ են տեղադրել։ Որոշվել է, որ եթե կենդանիներն ընկնեն թակարդները, և հայտնաբերվի, որ հենց նրանք են մարդ սպանել, նրանց կքնեցնեն։

Գոտին, որտեղ կատարվել է հարձակումը, ժամանակավորապես փակ է  այցելությունների համար։

Յելոուսթոունի պարկում, 2014 թվականի տվյալներով, ապրում է գրիզլիի մինչև 840 առանձնյակ։ Մարդկանց վրա արջերի` մահվան ելքով հարձակումներն ԱՄՆ–ի ազգային պարկերում հազվադեպ են։ 2010-ից մինչև 2014 թվականն այդպիսի միջադեպերից մահացել է չորս մարդ։

5