Московский фестиваль Книги России на Красной площади. День второй

Պոզներ. Ցեղասպանությունը վերապրած մարդկանց մասին վեպը գիրք–բացահայտում է

852
(Թարմացված է 15:28 10.08.2015)
«Ավազե ամրոցի աղջիկները» Քրիս Բոհջալյանի նոր վեպն է։ Տպագրվել է 14 լեզվով աշխարհ 20 երկրում

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Անվանի ռուս հաղորդավար և լրագրող Վլադիմիր Պոզները Քրիս Բոհլաջյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը գիրք–բացահայտում է համարում։

«Քրիս Բոհլաջյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը հիասքանչ է։ Ես այդ բնորոշումը կիրառում եմ դասական նշանակությամբ. հիասքանչ է այն առումով, որ առանձնանում է գրքերի սովորական շարքից»,– գրել է Պոզներն իր անձնական կայքում։

Նրա խոսքով` հարցն այն չէ, որ հրաշալի է գրված, թեև դա էլ պակաս կարևոր չէ։ Եվ հարցն այն չէ, որ գիրքը Ամերիկայում բեսթսելեր է դարձել. Բոհլաջյանի գրքերի համար դա սովորական բան է։

«Եվ հարցն այն չէ, որ դա վեպ է, փաստաթուղթ, բայց միայն մասամբ, սա այնպիսի բան է, որ քեզ պահում է իր իշխանության մեջ սկզբից մինչև վերջ։ Իմ կարծիքով, հարցն այն է, որ սա գիրք–բացահայտում է։ Եվ ես խորապես համոզված եմ, որ այս գիրքն անպայման պետք է ընթերցել`անկախ տարիքից, հավատից, հավատի բացակայությունից, ազգությունից և այլն»,– նշել է Պոզները։

«Ավազե ամրոցի աղջիկները» Քրիս Բոհջալյանի նոր վեպն է։ Տպագրվել է 14 լեզվով աշխարհ 20 երկրում։ Այս ստեղծագործությունը կես տարի շարունակ ներառվել է The New York Tims–ի կազմած ամենավաճառվող գրքերի ցանկում, 2012 թվականին The Washington Post–ը լավագույն գիրք էր ճանաչել «Ավազե ամրոցի աղջիկները»։

Վեպի հիմքում ցեղասպանությունը վերապրած մարդկանց իրական պատմությունն է, նրանք դաժան ոճրագործությունից հետո փորձում են նոր կյանք սկսել օտար հողում։

Քրիս Բոհջալյանը ամերիկացի գրող է, հոգեբանական վեպի ճանաչված վարպետ, մի շարք հայտնի վեպերի հեղինակ։ Նրա ստեղծագործություններն ավելի քան 20 տարի ամենավաճառվող գրքերի ցանկում են ներառել «New York Times»–ը, «USA Today»–ը, «Washington Post»–ը, իսկ նրա «Մանկաբարձուհի» վեպը, որը տպագրվել է 1998 թվականին, ամերիկացի հայտնի հաղորդավար Օփրա Ուինֆրիի կազմած լավագույն գրքերի ցանկում է ներառվել։ Այդ գրքի տպագրությունից մի քանի տարի անց, երբ վեպն արդեն թարգմանվել էր 25 լեզվով, նաև համանուն է նկարահանվել։

852