Ձերբակալվել է Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի գնդակոծության մեջ կասկածվող անձը

3
Նախնական տվյալներով` տղամարդը և կինը կրակ են բացել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի շենքի վրա, որից հետո թաքնվել են հանցագործության վայրից

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի– Sputnik. Թուրքական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակման մեջ կասկածվող կնոջը, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով թուրքական NTV հեռուստաալիքին։

Ինչպես ավելի վաղ հաղորդել է CNN Turk հեռուստաընկերությունը, երկուշաբթի երկու անհայտ անձինք կրակ են արձակել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի շենքի վրա։ Նախնական տվյալներով` շենքի վրա կրակ են արձակել տղամարդ և կին, որից հետո թաքնվել են հանցագործության վայրից։ Միջադեպի մանրամասները չեն նշվում։

3