Патрульный катер Истринского водохранилища

Պաշտոնական Երևանը հաստատում է, որ Իստրինսկի ջրամբարի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով հայեր են մահացել

158
(Թարմացված է 11:03 10.08.2015)
Դեպքի մասին տեղեկացվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օ.Եսայանը

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 9-ի երեկոյան, Հայաստանի ՏԿ և ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կապ է հաստատել ՌԴ ԱԻՆ ՃԻԿԿ ավագ ՕՀ փոխգնդապետ Մանշուկինի հետ, ով տեղեկացրել է, որ օգոստոսի 8-ին ժամը 21.16-ի սահմաններում Մոսկվայի մարզի Իստրինսկի ջրամբարի մոտ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Սեսսնա 206» մակնիշի ինքնաթիռը և «Ռոբինսոն 44» մակնիշի ուղղաթիռը:

Հայաստանի ՏԿ և ԱԻ նախարարությունը հաստատում է, որ «Սեսսնա 206» ինքնաթիռում եղել են օդաչուն և ազգությամբ հայեր` երկու երեխա և երկու երիտասարդներ։

Դեպքի մասին տեղեկացվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օ.Եսայանը:

158