Производство изделий из янтаря на Калининградском янтарном комбинате

Կալինինգրադցի ուսանող–քիմիկոսը սաթի բույրով նոր օծանելիք է ստեղծել

17
Օծանելիքում երեք հիմնական տարր կա։ Առաջինը ցիտրուսային բույրերն են (առանձնանում է մանդարինի հոտը), երկրորդը սանդալենու և մրտենու եթերային յուղերն են, երրորդը (հիմնական բաղադրիչ)` սաթի փոշին, որը կայունացնում է բույրը։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Կալինինգրադում Իմանուիլ Կանտի անվան Բալթիական դաշնային համալսարանի քիմիայի և կենսաբանության ինստիտուտի շրջանավարտ Անդրեյ Վորոնցովը օծանելիք է ստեղծել տղամարդկանց համար և այն  անվանել է «Կանտիանա»։ Օծանելիքի հիմնական բաղադրիչը սաթն է, ՌԻԱ Նովոստիին են հայտնել համալսարանի մամուլի ծառայության ներկայացուցիչները։

Սաթն արդյունահանում են Բալթիկ ծովի ափամերձ տարածքներից, Յանտարնի գյուղի մոտակայքից, որտեղ, մասնագետների գնահատականով, գտնվում է սաթի պաշարների 90 տոկոսը, հանքանյութի տարիքը հասնում է 50 միլիոն տարվա։ Երկրի միակ ձեռնարկությունը` Կալինինգրադի սաթի կոմբինատը, տարեկան շուրջ 300 տոննա սաթ է արդյունահանում։  

«Օծանելիքի ստեղծումը նրա դիպլոմային նախագիծն էր։ Հատկանշական է, որ գլխավոր բաղադրիչներից մեկը սաթն է, որն արդյունահանում են Կալինինգրադի մարզում։ Համալսարանի շրջանավարտն օծանելիքի անվան մեջ արտացոլել է հարազատ բուհի անվանումը»,– նշել են համալսարանի ներկայացուցիչները։

Նախագծի հեղինակի խոսքով` ընդհանուր առմամբ ստեղծվել է օծանելիքի 12 տարբերակ, սակայն հեղինակը կանգ է առել դրանցից մեկի վրա, որի մեջ ներառված են եղել երեք հիմնական տարրերը։ Առաջինը ցիտրուսային բույրերն են (առանձնանում է մանդարինի հոտը), երկրորդը սանդալենու և մրտենու եթերային յուղերն են, երրորդը (հիմնական բաղադրիչ)` սաթի փոշին, որը կայունացնում է բույրը։

Սաթի փոշին արտադրության մեջ երկրորդական արտադրանք է համարվում։ Սաթի փոշու 12 օրինակներից յուրաքանչյուրն առանձնակի մշակման է ենթարկվել։ Դիպլոմային աշխատանքի հեղինակը ծրագրում է ուսումը շարունակել ասպիրանտուրայում, ուստի նա կշարունակի սաթի փոշու հատկությունների հետազոտությունը։

Սաթն օգտագործվում է տարաբնույթ զարդեր և կենցաղային իրեր պատրաստելու նպատակով։ Էլեկտրամեկուսիչ հատկության շնորհիվ այն օգտագործվում է նաև տեխնիկայում։ Սաթաթթուն, որն առաջին անգամ ստացել են XVII դարում սաթի թորման արդյունքում, մինչ օրս օգտակար կենսահավելում է համարվում։-0-

17