Музыкальное представление Д.Козловского Большая мечта обыкновенного человека

Տատյանա Նավկան հաղորդել է, որ ամուսնանում է Դմիտրի Պեսկովի հետ

85
Պատմելով ապագա ամուսնու բնավորության մասին` Նավկան բնութագրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարին որպես «մոլագար բծախնդրության մարդ»

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 16– Sputnik. Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան հաղորդել է, որ օգոստոսի 1–ին ամուսնանում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ։ «Միտյայի նման երկրորդը չկա»,– խոստովանել է նա, հաղորդում է «Ռ–Սպորտը»։

Նավկան հուլիսի 7–ին հաղորդել է «Ռ–Սպորտին», որ ամռանը Սոչիում ամուսնանում է։

«Ամեն ինչ զարմանալիորեն տեղի ունեցավ, որովհետև դա չպետք է տեղի ունենար։ Իսկապես չպետք է տեղի ունենար։ Ես երկար դիմադրեցի` հասկանալով իրավիճակի բարդությունը. այնտեղ ընտանիք կար, երեք երեխա, և ընդհանրապես այդ ամենը սարափելի է։ Եթե անկեղծ, նա (Պեսկովը) ինձ սկզբից նույնիսկ դուր չէր գալիս։ Դե, շփվում էինք, մեկ-երկու անգամ ռեստորան էինք գնացել, ես մտածում էի. «Ոչ, պարզապես ընկերներ ենք»։ Բայց ի պատիվ նրա` պետք է ասել, որ նա գրավեց ինձ իր էլեգանտությամբ և համառությամբ։ Խորամանկորեն դա արեց։ Կարծես թե սիրահետում էր, կարծես թե` ոչ։ Կարծես` սսում էր, որ մենք միասին ենք լինելու, իսկ ես նրան մի տարի «դուք»–ով էի դիմում։ Ոչ մի կերպ չէր կարողանում անցնել այդ սահմանագիծը, միայն «դուք»… Չէի զանգում էի և չէի պատասխանում զանգին։ Իսկ նա կարողանում էր ինձ գտնել ընկերներիս միջոցով։ Եվ հասավ իր ուզածին։ Եվ ճիշտ է. չէր կարելի ինձ գրավել հանդգնությամբ, ոչ մի կերպ չէր կարելի»,– ասել է Նավկան Tatler ամսագրին տված հարցազրույցում։

85