Геворг Давидян

Թերթ. Ստամբուլի օպերայի և բալետի թատրոնի տնօրեն է նշանակվել Գևորգ Դավիթյանը

16
Գևորգ Դավիթյանը նշանակվել է այդ պաշտոնում, երբ նախկին տնօրենը տարիքի պատճառով անցել է թոշակի։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի–Sputnik. Ստամբուլի օպերայի և բալետի թատրոնի երգչախմբի ղեկավար Գևորգ Դավիթյանը նշանակվել է Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն, հաղորդում է Ստամբուլի հայկական «Ակոս» թերթը։

Թերթի տեղեկացմամբ` Գևորգ Դավիթյանը նշանակվել է Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն, երբ նախկին տնօրենը տարիքի պատճառով անցել է թոշակի։

Գևորգ Դավիթյանը ծնվել է 1968-ին, Ստամբուլում։ 1996-ին ավարտել է Սինան ճարտարապետի անվան համալսարանին կից կոնսերվատորիայի օպերայի բաժինը։

1998-ին հաջող հանձնել է քննությունները և ընդունվել Ստամբուլի օպերայի և բալետի թատրոնի երգչախմբում` որպես մենակատար։

Ինչպես նշում է թերթը, Գևորգյանը որպես երգչախմբի ղեկավար և մենակատար համերգներով է հանդես եկել աշխարհի մի շարք քաղաքներում։

16