Города мира. Вашингтон

Սպիտակ տուն. Օբաման ու Պուտինը կմնան սերտ շփման մեջ Իրանի հարցով

3
(Թարմացված է 10:47 16.07.2015)
Երկու առաջնորդները նշել են, որ ձեռք բերված համաձայնութոյւնը պատմական է և երաշխավորում է Իրանի խաղաղ ատոմային ծրագրի զարգացում։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի– Sputnik. Ամերիկայի և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը հեռախոսային զրույցի ընթացքում նշել են, որ ձգտում են սերտ շփվել Իրանի հարցով ձեռք բերված համաձայնության իրականացման ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սպիտակ տան հաղորդագրությանը։

«Առաջնորդները (ԱՄՆ–ի և Ռուսաստանի) նշել են, որ ձգտում են սերտ շփման մեջ մնալ համաձայնության իրականացման ժամանակ», – նշվում է փաստաթղթում։

Երկու առաջնորդները «հաստատել են», որ գործողությունների համատեղ ծրագիրը պատմական որոշում է, որը թույլ կտա կանխել Իրանի կողմից միջուկային զենքի մշակումը։ Ռուսաստանի և ԱՄՆ–ի առաջնորդները նշել են, որ դա «տեղի կունենա ռումբ մշակելու բոլոր հնարավորությունների սահմանափակման միջոցով»։

Փաստաթղթում նշվում է, որ համաձայնությունը «երաշխավորում է Իրանի խաղաղ ատոմային ծրագրի զարգացումը»։

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» հուլիսի 14–ին եկան պատմական համաձայնության, որը վերաբերում է իրանական ատոմի երկարատև խնդրի կարգավորմանը։ Բարդագույն բանակցություններն ավարտվեցին գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի իրականացման արդյունքում ՄԱԿ ԱԽ–ն, ԱՄՆ–ն և Եվրամիությունն ամբողջովին կհանեն Իրանի նկատմամբ ավելի վաղ ներդրված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։

3