Հարցում. ամերիկացիները ոստիկանների շրջանում ռասիստական տրամադրություններ են նկատում

57
(Թարմացված է 11:24 15.07.2015)
«Sputnik։ Կարծիք» նախագծի շրջանակներում հարցվածների մեկ երրորդը կարծում է, որ ոստիկանների ձեռքից աֆրոամերիկացիների մահերի աճի պատճառը պայմանավորված է ԱՄՆ ոստիկանների շրջանում ռասիստական հայացքների տարածմամբ։
Афроамериканцев убивают чаще
© Sputnik/

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ԱՄՆ քաղաքացիների մեկ երրորդը կարծում է, որ ոստիկանների ձեռքից աֆրոամերիկացիների մահերի աճը պայմանավորված է ԱՄՆ իրավապահ մարմինների շրջանում ռասիստական հայացքների տարածմամբ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին վկայում են «Sputnik։ Կարծիք» նախագծի շրջանակներում կատարված հարցումների արդյունքները, որն ԱՄՆ–ում իրականացրել է ICM Research բրիտանական հետազոտական գործակալությունը։

«Մասնավորապես, ամերիկացիների կեսից ավելին (51%) կապում են ոստիկանների ձեռքից աֆրոամերիկացիների մահերի աճը, ընդհանուր առմամբ, հասարակության մեջ ագրեսիայի և բռնության աճի հետ։ Ընդ որում` հարցվածների մեկ երրորդը (33%) կարծում է, որ դրա պատճառը ոստիկանների կողմից ռասիստական հայացքների տարածումն է», – ասվում է փաստաթղթի մեջ։

Հարցվածներից յուրաքանչյուր հինգերորդը (22%) կարծում է, որ իրավապահ մարմինների կողմից աֆրոամերիկացիների մահերի աճի պատճառը ոստիկանների պրոֆեսիոնալիզմի պակասն է։ ԱՄՆ բնակիչների միայն 8% ոչ մի օբյեկտիվ պատճառ չի տեսնում նման տխուր վիճակագրության համար։

Հարցումն անցկացվել է ԱՄՆ–ում 2015 թվականի մայիսի 1-4–ը ICM Research կազմակերպության կողմից Sputnik լրատվական գործակալության համար։ Ընտրությունը կազմել է 2047 մարդ։ Ընտրությունը ներկայացնում է բնակչությունը սեռական, տարիքային և աշխարհագրական չափանիշներով։ Տվյալների վստահելիության միջակայքը երկրով` ընդհանուր առմամբ +/- 3,1%` 95% վստահելիության հավանականությամբ։ —0-

57