Айвазовский картина

Դիմակներով անհայտ անձինք Տարուսի թանգարանից գողացել են Այվազովսկու կտավները

48
(Թարմացված է 20:52 10.07.2015)
Անհայտ անձինք, Տարուսի պատկերասրահի աշխատակցուհիներին կպչուն ժապավենով կապելով` գողացել են Իվան Այվազովսկու և Վասիլի Պոլենովի կտավները։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Սև դիմակներով և ակնոցներով երկու անհայտ անձ Կալուգայի նահանգի Տարուսի պատկերասրահի աշխատակցուհիներին կպչուն ժապավենով կապելով` գողացել են Հովհաննես Այվազովսկու և Վասիլի Պոլենովի կտավները, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կալուգայի նահանգի ՆԳՆ ԳՎ –ին։

«Սև դիմակներով և արևային ակնոցներով երկու չբացահայտված հանցագործներ տնօրենի և աշխատակցուհու հետևից մտել են շենք, սպառնալով ատրճանակ հիշեցնող առարկայով` նրանք կանանց կապել են կպչուն ժապավենով։ Դրանից հետո պատկերասրահից գողացվել են երեք կտավ` Հովհաննես Այվազովսկու «Ծով` Կապրի կղզու մոտ», Վասիլի Պոլենովի «Երուսաղեմի հրեայի գլուխը» և անհայտ նկարչի «Խաչելություն նախակարապետների և սուրբ Ֆրանցիսկոս Ասիզացու հետ», – գրված է հաղորդագրության մեջ։

Նախնական տվյալներով, կտավների ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 7.5 մլն ռուբլի։

Տվյալ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ «կողոպուտ` առանձնապես խոշոր չափերի» հոդվածով։ ՆԳՆ ԳՎ հաղորդագրության համաձայն, այս հանցագործության արագ բացահայտման համար ստեղծված օպերատիվ հետախուզական խմբում ներգրավվել են տարածաշրջանի լավագույն օպերատիվ աշխատողներ և Ռուսաստանի ՆԳՆ ՔՀԳՎ աշխատակիցներ։

Տարուսի պատկերասրահը հիմնադրվել է 1963 թվականին։ 1968 թվականի սկզբին պատկերասրահը սկսել է գործել որպես Կալուգայի նահանգի գեղարվեստական թանգարանի մասնաճյուղ։

48