Mартин Фриман и Бенедикт Камбербэтч

Հրապարակվել է «Շերլոք»–ի «հատուկ» նոր սերիայի թրեյլերը (Տեսանյութ)

37
(Թարմացված է 18:22 10.07.2015)
Սամ Դիեգոյի Comic-Con կոմիքսների սիրահարների փառատոնին ներկայացվել է բրիտանական «Շերլոք» հայտնի սերիալի հատուկ դրվագի թրեյլերը, որի հերոսները կհայտնվեն վիկտորիոնական Լոնդոնում։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 10– Sputnik. «Շերլոք» հայտնի հեռուստասերիալի ստեղծողները ներկայացրել են սերիալի հատուկ սուրբծննդյան դրվագի թրեյլերը Սան Դիեգոյի Comic-Con կոմիքսների սիրողների փառատոնին, հայտնում է The Guardian–ը։

Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործությունների նոր դրվագի գործողությունը կծավալվի վիկտորիանական ժամանակաշրջանի Լոնդոնում։

«Այն (սերիալը` խմբ.) առաջվա պես նույնն է, իր հումորով, նույնը, ինչպես դուք այն գիտեք։ Բայց «ճիշտ» դարաշրջանում, որն աննկարագրելի հետաքրքիրր էր»,– պատմել է շոտլանդացի սցենարիստ Սթիվեն Մոֆաթը։ Շերլոք Հոլմսի արկածների մասին պատմող բրիտանական սերիալը, որը հարմարեցված է 21–րդ դարի իրողություններին, մինչ օրս շարունակում է մնալ BBC հեռուստաալիքի ամենաքննարկվող նախագիծը վերջին տարիներին։ Առաջին դրվագի պրեմիերան կայացել է 2010 թվականին։ Խուզարկու Շերլոք Հոլմսի և նրա օգնական դոկտոր Ջոն Վաթսոնի դերերը կատարում են Բենեդիկտ Կամբերբետչը և Մարտին Ֆրիմենը։

37