Города мира. Тегеран

Իրանացի դիվանագետ. Համաձայնեցվել է համաձայնագրի տեխառաջարկների 70%–ը

5
Ատոմային վերջնական ծրագրի համար «վեցյակն» ու Թեհրանն արդեն 70 տոկոսի տեխհավելված են պատրաստել, հայտնում է իրանցի դիվանագետը

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. «Վեցյակն» ու Իրանը սևագիր տարբերակով համաձայնեցրել են իրանական միջուկային ծրագրի տեխնիկական հավելվածի 70 տոկոսը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին տեղեկացրել է FARS գործակալությունը` հղումա անելով ԻԻՀ–ի դիվանագիտական աղբյուրին։

«Արդեն կազմվել է Թեհրանի և «վեցյակի» միջև ատոմային համաձայնագրի տեխհավելվածի 70 տոկոսը»,– հայտնել է իրանցի դիվանագետը։

Միջազգային միջնորդների «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ) ԵՄ–ի և Իրանի մասնակցությամբ մասնակցում են միջուկային ծրագրի վերջնական ծրագրի շուրջ։ Ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունների համաձայն, վերջնական փաստաթուղթը պետք է պատրաստվեր մինչև հունիսի 30–ը, սակայն բանակցությունների Վիեննայի հերթական ռաունդում կողմերը որոշել են երկարացնել աշխատանքը մինչև հուլիսի 7–ը։

Եվրամիությունն արդեն մինչև հուլիսի 7–ը երկարացրել է Իրանի դեմ սահմանափակող գործողությունները, իսկ ԱՄՆ–ն մինչև նույն ժամկետը երկարացրել է իրանական միջուկային ծրագրի միջանկյալ համաձայնագրի գործողությունը։

5