Города мира. Париж

Մարին Լե Պեն. Եվրամիությունը վերածվել է իսկական աղանդի

6
Ընդդիմադիր ֆրանսիական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի խոսքով` եվրոպացիները պետք է որոշեն, թե համաձայնե՞ն, արդյոք, ապրել մի աղանդում, որտեղ զբաղվում են «ուղեղների լվացմամբ» և կիրառում են սպառնալիքներ և շանտաժ։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի–Sputnik. «Ազգային ճակատ» ֆրանսիական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը «Sud Radio» ռադիոյի եթերում հայտարարել է, որ Եվրամիությունն ավելի շատ աղանդ է հիշեցնում։

«Եվրոպական միությունը վերածվել է իսկական աղանդի, որտեղ ուղեղի լվացումից անցնում են սպառնալիքների և անդադար շանտաժի», – ընդգծել է Մարին Լե Պենը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նշել է, թե, արդյո՞ք, եվրոպացիները պատրաստ են հանդուրժել այս ամենը։ Ֆրանսիացի քաղաքական գործիչը վստահ է, որ Եվրոպայի երկրները պետք է վերադառնան ազգային արժույթների։ Ինչպես նշել է Մարին Լե Պենը, «երկրի տնտեսական ուղին կախված է նրա ինքնավարությունից»։

«Ազգային ճակատ» ֆրանսիական կուսակցությունը պաշտպանում է պահպանողական արժեքները, կողմ է միգրացիայի սահմանափակմանը, եվրաինտեգրմանը հակազդելուն։ Եվրախորհրդարանի վերջին ընտրությունների ժամանակ կուսակցությունը ստացել էր ընտրողների ձայների 25,4 տոկոսը։ Կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը բազմիցս աջակցել է Ռուսաստանի արտաքին քաղաքական ուղղվածությանը, այդ թվում` ուկրաինական ճգնաժամի համատեքստում։

6