«Սա ուղղակի գժական ելույթ է». ռուս տղան գերել է ժյուրիին իր մանեկենների պարով

232
(Թարմացված է 13:50 21.07.2021)
Պավելի ելույթն այնքան է դուր եկել ժյուրիի անդամներին, որ նրանք ոտքի են կանգնել ու սկսել բուռն ծափահարել։

Ազգությամբ ռուս Պավելը, որն աշխատում է զվարճանքի կենտրոնում, մասնակցել է ամերիկյան «America ' s Got Talent» տաղանդների շոուին և հիացրել բոլորին: Դուրս գալով բեմ` նա անմիջապես ժյուրիին տեղեկացրել է, որ իր կինը, որը պետք է իր հետ ելույթ ունենար, ուշացել է թռիչքից, ուստի իրենց փոխարեն կպարեն մանեկենները։

Այս պատմությունը ժյուրիի մոտ տպավորություն է ստեղծել, որ տղան անպատրաստ է, և նրանք սպասել են վատագույն ելույթին, բայց տղան կարողացել է ոչ միայն զարմացնել, այլև հիացնել նրանց:

Սկզբում ժյուրին չէր էլ գիտակցում, որ երկու մանեկեններին պարացնում է մեկ մարդ, քանի որ դա արվում էր չափազանց վարպետորեն։

«Սա ուղղակի գժական ելույթ է»,–ելույթի վերջում բացականչել է շոուի հաղորդավարը, իսկ ժյուրիի անդամներն ուղղակի ցատկել են աթոռներից, քանի որ անհնար էր առանց զարմանքի արձագանքել նրան, ինչի ականատեսը նրանք դարձան։

Պավելը անցել է մրցույթի հաջորդ փուլ, իսկ ժյուրին արդեն անհամբեր է, թե հաջորդ ելույթի ժամանակ տղան ինչով է զարմացնելու։

Դանիիլ Խաչատուրովին դահլիճը հոտնկայս էր ծափահարում. «Ты супер! Суперсезон» եզրափակիչ

232
թեգերը:
տղա, ռուս, Պար
Ըստ թեմայի
Ռուսական բեմը գրաված հայերը. ովքե՞ր փայլեցին 2017թ-ին
«Իմ սիրտը պատկանում է հայ ժողովրդին». հայտնի պորտապարուհին գալիս է Երևան
Հայրը ստիպված համակերպվել է. Սամիրա Զոպունյանը խենթացնում է պորտապարով. տեսանյութ

Մեկնարկել են «MyWay» ավիաուղիների Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերը

101
(Թարմացված է 22:51 22.07.2021)
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք անգամ։ Տոմսերի համար պետք է դիմել ավիաընկերությանը։

«MyWay» ավիաուղիները սույն թվականի հուլիսի 22-ից մեկնարկել է Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերը: Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք անգամ` յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երկու ամսով Լիոնից Երևան չվերթեր կիրականացվեն

Ավիատոմսերի առկայության, գնման ու մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը:

Ի՞նչ առավելություններ է ունենալու Հայաստանի ազգային ավիափոխադրողը, և ո՞վ է այն ղեկավարելու

 

101
թեգերը:
չվերթ, Երևան, Թբիլիսի, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանից Վիեննա և հակառակ ուղղությամբ հնարավոր է թռչել. չվերթները վերականգնվել են
Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքից դեպի Երևան ուղիղ չվերթեր կիրականացվեն
Մոսկվա-Անթալիա չվերթի ուղևորը բացել է ինքնաթիռի վթարային ելքը. տեսանյութ

Viva Italia. ինչպես են երկրպագուները տոնում Եվրոպայի ֆուտբոլային ոսկին. տեսանյութ

67
(Թարմացված է 12:39 12.07.2021)
Եվրոպայի առաջնության եզրափակիչը 67 173 երկրպագու է դիտել: Իտալացիների և անգլիացիների խաղից հետո նրանք երկար ժամանակ վայելել են հաղթանակի բերկրանքը։

Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչն ավարտվեց իտալացի երկրպագուների ցնծությամբ:

Հազարավոր մարդիկ դուրս եկան իտալական քաղաքների փողոցներ և հրապարակներ՝ երգելով և ծածանելով ազգային դրոշները:

Չերչեսովը պաշտոնապես խզել է ՌՖՄ-ի հետ պայմանագիրը, հրաժարվել դրամական խոշոր փոխհատուցումից

Հիշեցնենք` Իտալիան հաղթեց Անգլիայի հավաքականին եզրափակիչ խաղում։ Ֆուտբոլային Իտալիայի հերոսի անուն Ջանլուիջի Դոնարուման է։ Իտալիայի հավաքականի դարպասապահը 11 մետրանոց հարվածաշարում հետ մղեց 3 հարված և ապահովեց իր թիմի հաղթանակը։

Հայտնի ամերիկացի բասկետբոլիստը ճանաչվել է աշխարհի ամենաատելի մարզիկը

67
թեգերը:
տեսանյութ, երկրպագու, ֆուտբոլ
Արխիվային  լուսանկար

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կրկին կիջնի. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 19:03 24.07.2021)
Օդի ջերմաստիճանը 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Այսօր Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։

Անոմալ շոգեր են. ի՞նչ կանչեր է ստանում Շտապօգնությունը

Երևանում հուլիսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

0
թեգերը:
օդի ջերմաստիճան, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Կանադայում շոգից ավելի քան հարյուր մարդ է մահացել
Երկիր մոլորակի վրա կարող է անտանելի շոգ լինել. գիտնականներ
Սննդաբանն ասել է՝ ինչ չի կարելի ուտել նախաճաշին շոգ եղանակին