«Մնա». Էրիկ Կարապետյանը ներկայացրել է Շառլ Ազնավուրի երգի հայերեն տարբերակը

160
(Թարմացված է 17:43 21.05.2021)
«Մնա, Էլի մնա, մնա ինձ հետ, մարմնիս վրա...». Շառլ Ազնավուրի երգը ֆրանսերենից հայերեն է թարգմանել Սամվել Գասպարյանը:

Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվանն ընդառաջ ճանաչված երգիչ Էրիկ Կարապետյանը ներկայացրել է նրա «Մնա» երգի հայերեն տարբերակը։

Շիկահեր աղջնակը խենթացրել է Շառլ Ազնավուրի երկրպագուներին «La Bohème» երգով. տեսանյութ

Երգի համար տեսահոլովակ է նկարահանվել, որն արդեն տարածվել է համացանցում։

«La Mamma». Սամի Նասերին երգել է Շառլ Ազնավուրի երգը. տեսանյութ

Երգը ֆրանսերենից թարգմանել է Սամվել Գասպարյանը, գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը:

«Զոհերի հիշատակին»․ Շառլ Ազնավուրի հարսը ռուսերենով կատարել է նրա երգերից մեկը

160
թեգերը:
Շառլ Ազնավուր, երգ, տեսահոլովակ

Քոչարի` Արարատի փեշին. նորակոչիկները երդումից հետո պար են բռնել Խոր Վիրապում. տեսանյութ

347
(Թարմացված է 10:31 01.08.2021)
Նորակոչիկներից մեկն իր ծառայակից նոր ընկերներին սովորեցրել է Սղերդի քոչարի պարը։

Հայ զինծառայողները խրոխտ շուրջպար են բռնել Արարատի փեշին բազմած Խոր Վիրապ վանական համալիրի պատերի ներքո։ Տեսանյութն իր Facebook–ի էջում հրապարակել է Վահագն Մայիլյան օգտատերը, որը, դատելով գրառումներից, նորակոչիկ է։

Իրենց զինվորական երդման օրը ռազմատենչ ազգային պար պարելը հենց նրա նախաձեռնությունն է եղել։ Վահագնը իր ծառայակից նոր ընկերներին սովորեցրել է Սղերդի քոչարի պարը։

Տղաները հայրենիքին զինվորական երդում տալուց հետո Արարատի փեշին պարել են խրոխտ ազգային քոչարին ու ոգևորել ներկաներին։

347
թեգերը:
Խոր Վիրապ, Քոչարի, Զինվոր, նորակոչիկ

Հայ փոքրիկը հոգևորականի ձեռքից վերցնում է խաչն ու խաչակնքում նրան. զվարճալի տեսանյութ

1385
Սոցցանցերի օգտատերերին շատ է դուր եկել տեսանյութը. նրանք ակտիվորեն տարածում են այն։

Facebook սոցիալական ցանցի հայկական տիրույթում զվարճալի տեսանյութ է հայտնվել փոքրիկ տղայի մասնակցությամբ։ Կադրերում երևում է, որ հոգևորականը տղայի մկրտությունն է անցկացնում։

Փոքրիկն իր լեզվով է «Շունն ու կատուն» ասմունքում. զվարճալի տեսանյութ

Արարողակարգի ընթացքում փոքրիկը հոգևորականի ձեռքից վերցնում է խաչն ու նրա գլխի վրա խաչակնքում։ Հոգևորականն ու հյուրերը չեն կարողանում իրենց ծիծաղը զսպել։

Տեսանյութը ակտիվ տարածվում է սոցցանցային օգտատերերի կողմից։

Դպրոցում քնաթաթախ տղան պայուսակը շփոթում է աթոռի հետ. զվարճալի տեսանյութ

1385
թեգերը:
խաչ, երեխա, մկրտություն, զվարճալի տեսանյութ
Ըստ թեմայի
Ինչից են հուզվում փոքրիկ հրաշքները. զվարճալի տեսանյութ բազմաթիվ երեխաների մասնակցությամբ
Փոքրիկ «ավազակների» անհավատալի արկածները. զվարճալի տեսանյութ
Հմայիչ փոքրիկը իր խարիզմատիկ պարով գերել է օգտատերերին․ զվարճալի տեսանյութ
Արխիվային լուսանկար

«Անակոնդան Գրոզնիում». մարզադաշտում խաղի ժամանակ հայտնված օձը զվարճացրել է օգտատերերին

0
(Թարմացված է 00:02 03.08.2021)
Խաղի տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում և զվարճացրել օգտատերերին։ Թե որքանով է օձն ազդել խաղի արդյունքների վրա, դժվար է ասել։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի Ախմաթ–Սոչի հանդիպման ժամանակ ֆուտբոլային խաղը ստիպված ընդհատել են մի քանի րոպեով։ Բանն այն է, որ մարզադաշտում օձ էր հայտնվել։ Աշխատակիցների խումբը ստիպված է եղել ընկնել սողունի հետևից ու նրան դուրս բերել դաշտից:

«Հայրիկին է քաշել». Արաս Օզբիլիսի փոքրիկ տղան գոլ է խփում. զվարճալի տեսանյութ

Այս ամենի մասին տեսանյութը հայտնվել է համացանցում և ուրախացրել մարդկանց։

««Օձ չի, որդ ա», «Անակոնդան Գրոզնիում․ օրիգինալ ա», «Մեկի նախկին մարդն ա կամ կնիկը»»,– գրում են օգտատերերը մեկնաբանություններում։

Նշենք, որ չնայած օձին տեսնելուց առաջացած շոկին՝ ֆուտբոլիստները շարունակել են խաղը։

Զվարճալի դեպք Եվրո-2020-ում․ իտալացի ֆուտբոլիստին խաղադաշտ չէին թողնում․ տեսանյութ

0
թեգերը:
օձ, մարզադաշտ, զվարճալի տեսանյութ
Ըստ թեմայի
Միջերկրածովյան կրիաները ախորժակով դդմիկ, գազար ու կանաչի են ուտում. զվարճալի տեսանյութ
Ինչից են հուզվում փոքրիկ հրաշքները. զվարճալի տեսանյութ բազմաթիվ երեխաների մասնակցությամբ
Դպրոցում քնաթաթախ տղան պայուսակը շփոթում է աթոռի հետ. զվարճալի տեսանյութ