Հրազդանում հետաքրքրասեր կովին տարհանել են վերամբարձ կռունկի միջոցով. տեսանյութ

343
(Թարմացված է 16:38 18.05.2021)
Հրազդանում կառուցվող ջրանցքի շինհրապարակում պատահաբար կով է հայտնվել, կենդանին սահել, ընկել է փոսի մեջ։

Հաշվի առնելով շինհրապարակի բարձրությունը` ոչ մի կերպ չի ստացվել կենդանուն դուրս բերել այնտեղից։

Արդյունքում շինարարները որոշել են կովին տարհանել վերամբարձ կռունկի միջոցով։ Շինարարներից մեկը նկարել է կենդանուն տարհանելու պրոցեսը։

Հայաստանի միակ ընձառյուծը երեք տարի է` ընկերուհի չունի. նրան սպասում է ամբողջ երկիրը

Դատելով կադրերից՝ կենդանին չի տուժել, բայց վախեցել է։

Գորշ գայլերը` Վայոց Ձորի անտառներում. տեսանյութ

Շինարարները համակարգել են իրենց ջանքերը, որպեսզի կովին ապահով դուրս բերեն շինհրապարակից։

Կենդանուն կապել են պարաններով, ապա տեղափոխել վերամբարձ կռունկի օգնությամբ։

Ուշադրություն, նկարում են․ բեզոարյան այծերի ֆոտոսեսիան` հայոց լեռներում

343
թեգերը:
Հայաստան, կով, Հրազդան, տեսանյութ

Տղամարդը «համբուրել» է կրիային ու անսպասելի պատասխան ստացել․ ընկերները մի կուշտ ծիծաղել են

73
(Թարմացված է 20:49 03.08.2021)
Տղամարդը, որը երևի որոշել էր զվարճալի տեսանյութի հերոս դառնալ, ամբողջ կյանքում չի մոռանա կրիային «համբուրելու» հետևանքները։

Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը փորձում բերանով բռնել կրիայի գլուխը։

Ամեն անգամ, երբ տղամարդը գլուխը մոտեցնում է, կրիան թաքնվում է պատյանի մեջ, բայց ինչ-որ պահի դա ձանձրացնում է կենդանուն, ու նա բռնում է տղամարդուն լեզուն։

«Սենց շարունակվի՝ Մակրոնը թուփ կդառնա». օգտատերերին զվարճացրել է Ֆրանսիայի նախագահի նկարը

Տղամարդը սկսում է ցավից գոռալ և գրեթե լաց լինել՝ փորձելով ազատվել կրիայի գերությունից։ Բայց սկզբում չի ստացվում։

Միայն 15 վայրկյան անց կրիան բաց է թողնում տղամարդու լեզուն։

Քահանան ապշել է․ փեսան հարսին ապտակել է հենց երդման պահին․ տեսանյութ

Մինչ տղամարդը տառապում է, ընկերները ծիծաղում են՝ նկարահանելով կրիայի հետ «համբուրվելու» հետևանքները։

«Անակոնդան Գրոզնիում». մարզադաշտում խաղի ժամանակ հայտնված օձը զվարճացրել է օգտատերերին

73
թեգերը:
տղամարդ, կրիա, տեսանյութ
Ըստ թեմայի
Ջայլամը վազել է հեծանվի հետևից ու համացանցի աստղ դարձել. զվարճալի տեսանյութ
«Քաշիր ձեռքերդ». ինչպես է կատուն փրկել երեխայի կյանքը. տեսանյութ
Զվարճալի ու հետաքրքիր սպորտային պահեր. տեսախցիկները ֆիքսել են յուրօրինակ կադրերը

Քոչարի` Արարատի փեշին. նորակոչիկները երդումից հետո պար են բռնել Խոր Վիրապում. տեսանյութ

358
(Թարմացված է 10:31 01.08.2021)
Նորակոչիկներից մեկն իր ծառայակից նոր ընկերներին սովորեցրել է Սղերդի քոչարի պարը։

Հայ զինծառայողները խրոխտ շուրջպար են բռնել Արարատի փեշին բազմած Խոր Վիրապ վանական համալիրի պատերի ներքո։ Տեսանյութն իր Facebook–ի էջում հրապարակել է Վահագն Մայիլյան օգտատերը, որը, դատելով գրառումներից, նորակոչիկ է։

Իրենց զինվորական երդման օրը ռազմատենչ ազգային պար պարելը հենց նրա նախաձեռնությունն է եղել։ Վահագնը իր ծառայակից նոր ընկերներին սովորեցրել է Սղերդի քոչարի պարը։

Տղաները հայրենիքին զինվորական երդում տալուց հետո Արարատի փեշին պարել են խրոխտ ազգային քոչարին ու ոգևորել ներկաներին։

358
թեգերը:
Խոր Վիրապ, Քոչարի, Զինվոր, նորակոչիկ
Սյունիք

Ադրբեջանցի զինծառայողները Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերից գողացել են 8 կով և 1 ցուլ. ՄԻՊ

46
(Թարմացված է 00:17 04.08.2021)
ՀՀ ՄԻՊ–ը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ ՀՀ բնակչության պաշտպանության, իրավունքների երաշխավորման համար Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե վերջին օրերին ինչ ահազանգեր է ստացել ադրբեջանական զինծառայողների` Սյունիքի հատվածից անասուններ գողանալու վերաբերյալ։

«Ադրբեջանական զինծառայողները գողացել են ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ»,–գրել է նա:

Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2021 թվականի օգոստոսի 3-ի ահազանգերով պարզել է, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն գյուղի վարչական տարածքում՝ անմիջապես գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող արոտավայրում 2021 թվականի հուլիսի 26-ին արածացնելու են տարել գյուղի երկու ընտանիքին պատկանող 4 կովեր:

Կենդանիներն, արածելով, հասել են գյուղի վարչական տարածքում գտնվող «Յուրդեր» անվամբ արոտավայրը և մոտեցել ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքին: Ըստ ահազանգերի՝ դրանից հետո ադրբեջանական զինծառայողները կենդանիներին կապել են իրենց հատվածում, թույլ չեն տվել վերադառնալ և, բնակիչները շուրջ 5 օր իրենց բնակելի տան դիմացի սարից հեռադիտակով տեսել են, որ կենդանիները գտնվում են «Ջամբար» կոչվող տարածքում, իսկ օգոստոսի 1-ի դրությամբ կենդանիներն արդեն անհետացել են:

Նշված դեպքից բացի, 2021 թվականի օգոստոսի 2-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ևս մեկ ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղի բնակիչը գյուղի 3 ընտանիքի պատկանող 6 խոշոր եղջերավոր կենդանիների (1 ցուլ, 5 կով) 2021 թվականի հուլիսի 14-ին արածացնելու է տարել գյուղին պատկանող՝ շուրջ 1.5 կմ հեռավորության վրա գտնվող արոտավայր:

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական նշանառության տակ են. Թաթոյանը լուսանկար է հրապարակել

Գյուղի բնակիչը, կարճ ժամանակ հեռացել է արոտավայրից և վերադառնալուն պես հայտնաբերել, որ կենդանիներից 5-ը չկան, իսկ կովերից մեկը ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող կողմից վերադառնում է՝ պարանը գլխին կապած (ինքը կենդանիներին առանց պարան է արածացնելու տարել):

Հեռվում նկատել է, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները դեպի իրենց խորքը քշում կենդանիներին:

Նշված երկու դեպքերում էլ տեղի ունեցածի մասին բնակիչները տեղեկացրել են գյուղերի վարչական շրջանների ղեկավարներին:

Դեպքերի մասին տեղյակ են պահվել նաև ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչները և ՌԴ սահմանապահները: Կենդանիների վերադարձման ուղղությամբ տարվող բանակցությունները օգոստոսի 3-ի դրությամբ արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինծառայողները հրաժարվում են վերադարձնել կենդանիներին՝ պատճառաբանելով, թե նրանք իրենց մոտ չեն:

Այս տվյալները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաստատել է Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի նշված բնակիչների, նրանց համագյուղացիների հետ առանձնազրույցներով, ինչպես նաև դա հաստատել են համայնքային մարմինները:

«Ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների պատկանող կենդանիների գողությունները, նրանց վնաս պատճառելն ունի պարբերական բնույթ: Նրանց անօրինական արարքները խախտում են ՀՀ բնակիչների սեփականության իրավունքը, այդ արարքներն ուղղված են անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն»,– նշել է Թաթոյանը:

Նա ընդգծել է, որ այս ամենն իր հերթին անվտանգությունից բացի, առաջացնում է սոցիալական բնույթի խնդիրներ, այդ թվում` լուրջ վնասներ է հասցնում ՀՀ սահմանային բնակչությանը:

ՌԴ սահմանապահները մասնակիորեն տեղակայվել են Սյունիքում. Կոպիրկին

ՀՀ ՄԻՊ–ը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ ՀՀ բնակչության պաշտպանության, իրավունքների երաշխավորման համար Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի:

Դա պահանջում է նրանց հեռացում ՀՀ սահմանային գյուղերի հարևանությունից և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներից:

46
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան, Հայաստան, Սյունիք, կով, ադրբեջանցի, զինծառայող
Ըստ թեմայի
«Խաղաղությունը, ցավոք, միայն մեզնից չի կախված». Փաշինյանը` նախընտրական խոստման մասին
Փաշինյանն ասել է` ինչու ՀՀ–ն սահմանային իրադրությունը լուծելու միջոցներ չի ձեռնարկում
Ռուսաստանի աջակցությամբ Հայաստան է վերադարձել 81 գերի. ՀՀ–ում ՌԴ դեսպան