Խորվաթ սուզալողորդ Բուդիմիր Բուդա Սոբատը յուրահատուկ ռեկորդ է սահմանել։ Մարզիկը 24 րոպե 33 վայրկյան առանց թթվածնի մնացել է ջրի տակ։
Սոբատը գերազանցել է անցյալ տարվա սեփական արդյունքը։ Նրա նախորդ ռեկորդը 24 րոպե 11 վայրկյան էր։
Սոբատը սովորել է թթվածնով հագեցած արյունը դանդաղ շրջանառել մարմնով։
Բուդիմիր Բուդա Սոբատը համառ մարզումների շնորհիվ է կարողանում երկար ժամանակ մնալ ջրի տակ։
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր տոն էր։ Վիրավոր զինծառայողներից մեկի` Պետրոս Էֆենջյանի 24–ամյակն էր։ Կենտրոնի բուժանձնակազմն ու տղաները նրա համար անակնկալ էին պատրաստել։
Անակնկալի տեսանյութը Facebook–ի իր էջում տեղադրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Պետրոս ջան, պահածդ երազանքն անպայման իրականանալու է...»,–գրել է նա։
Մինչ հոբելյարը հանգիստ պառկած էր իր մահճակալին, մոմերով զարդարված տորթով նրան են մոտենում զինվոր տղաներն ու բուժաշխատողները։
Ծննդյան տորթը բերում է սայլակով տեղաշարժվող մեր հերոսներից մեկը։
Վերականգնողական կենտրոնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Պետրոսը Արցախյան պատերազմի հենց առաջին օրվանից եղբոր հետ կամավորագրվել է։ Հայրենիքի համար պայքարը նա մղել է Քարվաճառի տարածքում։
Պետրոս Էֆենջյանը եղել է հրանոթի նշանառու։ Հոկտեմբերի 14-ին ինքնաթիռի հարվածային ալիքից և բեկորներից զինծառայողը ողնուղեղային լուրջ վիրավորում է ստացել։ Նա արդեն 2 երկու վիրահատություն է տարել` 2 էլ բարեհաջող։
Արդեն մեկ ամիս է` ինչ գտնվում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Այս ընթացքում Պետրոսը բավականին ինքնուրույն է դարձել, ամրացել է։
Այժմ էլ Կենտրոնում հետաքրքիր աշխատանք է անում, իրեն նվիրել է թիթեռներից կոմպոզիցիաներ պատրաստելու գործին։
Տեսանյութը հրապարակվել է YouTube-ի Beastly կենդանիների մասին ալիքում։ Այն նկարահանել է վայրի բնության լուսանկարիչ Ալեքսանդր Լեյը։
Ընձառյուծը հարձակվել է ջրասամույրի ձագի վրա, երբ նրա մայրը ջրի մեջ էր։ Մայրը հասցրել է բռնել գիշատչին ու կծել նրան։ Նման հակահարվածի չսպասող գազանը ստիպված էր թողնել իր որսն ու փախչել։
Շունն արդեն քսան օր է՝ երևանյան հիվանդանոցներից մեկի մոտ սպասում է տիրոջը. տեսանյութ
«Քաշիր ձեռքերդ». ինչպես է կատուն փրկել երեխայի կյանքը. տեսանյութ
Հայկական բանակի կատուներն ու շները, կամ ինչպես է առաջնագծում փրկում ընկերությունը
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Ապրիլի 10-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, աշխատանքների ընթացքում հայ զինծառայողների աճյուններ կամ մասունքներ չեն հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նշվում է, նաև, որ այսօր որոնողական աշխատանքներ չեն կատարվի: Դրանք, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն վաղը` ապրիլի 13–ին:
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:
Պատերազմից 6 ամիս անց գտնվել է Հայաստանի հավաքականի նախկին բասկետբոլիստի աճյունը