Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան

280
(Թարմացված է 20:42 15.02.2021)
Անակնկալը տեղի է ունեցել երգչուհու «Սիրահարվել եմ քեզ» երգի կատարման ընթացքում Տեսանյութում երևում է, թե ինչ պատասխան է ստանում երիտասարդը։

Ճանաչված երգչուհի Իվետա Մուկուչյանի ակումբային համերգներից մեկի ժամանակ սիրահարված տղան ամուսնության առաջարկ է արել իր ընտրյալին։ Անակնկալը տեղի է ունեցել երգչուհու «Սիրահարվել եմ քեզ» երգի կատարման ընթացքում։ Իվետան տեսագրությունը հրապարակել է Facebook–ի իր էջում։

«Ուրախ եմ, որ իմ երգը նրանց համար այդքան կարևոր օրվա և առհասարակ նրանց սիրո պատմության մի մասնիկը դարձավ»,– գրել է երգչուհին։

Այսպես կարող են միայն հայերը․ ամուսնության առաջարկություն Արարատի գագաթին. տեսանյութ

Տեսանյութում երևում է, որ տղայի սիրած աղջիկն ասում է` այո, և նրանք պարում են մինչև երգի ավարտը։ Վերջում երգչուհու երկրպագուները մեծ ոգևորությամբ շնորհավորում են զույգին ու երջանկություն մաղթում նրանց։

Հայ տղան «ԱԱԾ»-ի օգնությամբ ամուսնության առաջարկ է արել սիրեցյալին. տեսանյութ

280
թեգերը:
ամուսնություն, Համերգ, առաջարկություն, Իվետա Մուկուչյան

Այսուհետ կարող եք ամուսնանալ համալիրի «Արմենիա» սրահում. նախարարության նոր որոշումը

184
(Թարմացված է 10:19 24.02.2021)
Ամուսնության պետական գրանցումը կատարվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից:

Արդարադատության նախարարությունը ընտանիքի ստեղծման առաջին քայլի՝ ամուսնության գրանցման արարողությունը հանդիսավոր պայմաններում անցկացնելու հնարավորություն է ստեղծել։ Տեղեկությունը` հոլովակին կից Facebook–ի իր էջում հրապարակել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Ամուսնացող անձանց ցանկությամբ, այսուհետ ամուսնության պետական գրանցումը կարող է հանդիսավորությամբ կատարվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում»,–տեղեկացրել է նախարարը:

Տեղեկացվում է, որ հանդիսավոր ամուսնության գրանցման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:

Ամուսնության պետական գրանցումը կատարվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից:

Դիմումները պետք է ներկայացնել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ ( Վազգեն Սարգսյան 3)՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ 

184
թեգերը:
ՀՀ արդարադատության նախարարություն, Ռուստամ Բադասյան, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ամուսնություն
Ըստ թեմայի
Հարսանիք Դադիվանքում` ռուս խաղաղապահների օժանդակությամբ
Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի հարսանիքից
«Հայրիկն ինձ ուզում էր հարսի շորով տեսնել` չհասցրեց». հետպատերազմյան հարսանիքներն Արցախում

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Երևանում է. տեսանյութ

189
Ավելի վաղ Գոհարը հայտնել էր, որ մեկնում է այնտեղ, ուր իրեն միշտ հարազատի նման են ընդունում։

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Երևանում է։ Այս մասին տեղեկանում ենք Գոհարի Instagram-ի սթորի բաժնից։

Ավետիսյանի խոսքով՝ Երևանում իրեն հագեցած օրեր են սպասվում։ Նշենք, որ դիմահարդարը ժամանել է Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկը։

«Ինչպես գուշակեցիք, մենք սիրելի Երևանում ենք, ինչպես ասում են`բարև բոլորին։ Առջևում շատ հագեցած, լավ օրեր կլինեն, ես պարզապես չեմ համբերում այստեղ ամեն ինչ ցույց տալ ձեզ»,- նշում է Գոհարը իր սթորիում։

Հավելենք, որ Գոհարին Ավետիսյանին ուղեկցում է քույրը՝ Նունիկը։

Ավելի վաղ Գոհարը հայտնել էր, որ մեկնում է այնտեղ, ուր իրեն միշտ հարազատի նման են ընդունում։

Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։

Եթե ինչ-որ բան ամբողջ սրտով ուզում ես, անպայման իրականանում է. Գոհար Ավետիսյան

Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

189
թեգերը:
Երևան, տեսանյութ, Գոհար Ավետիսյան
Ավտոբուս

Գարնան առաջին օրվանից 99 համարի երթուղին Երևանում կսկսի գործել նոր ավտոբուսներով

10
(Թարմացված է 16:19 28.02.2021)
Վարորդները լինելու են հատուկ համազգեստով, ղեկին չեն ծխելու և հեռախոսով չեն խոսելու։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Մարտի 1-ից մայրաքաղաքային 99 համարի երթուղին կգործի 13 նոր ավտոբուսներով։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Երթուղին սկսվելու է ՀԱԹ Բաբաջանյան փողոցից, անցնելու է քաղաքի կենտրոնով դեպի Քանաքեռ-Զեյթուն։ Երթուղու վերջնակետը Ուռուցքաբանության կենտրոնի մոտ է։ Ավտոբուսներն աշխատելու են առավոտյան 07.15-ից մինչև 23.00։

Քաղաքապետի մամուլի խոսնակը նաև մի քանի «կանոններ» է հիշեցրել, որոնք կարևոր են երթուղու նոր ավտոբուսներից օգտվելու համար։

«Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ»,- նշում է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և առհասարակ երթևեկության անվտանգության նկատառումներով։

Հատուկ կանոններ են սահմանված նաև վարորդների համար․ նրանք լինելու են համապատասխան համազգեստով, հրահանգավորված են երևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

10
թեգերը:
ավտոբուս, Երևան, Հայաստան