Ինչպես են երևանյան մշակութային օջախները կազմակերպում արցախցի երեխաների ժամանցը. տեսանյութ

94
(Թարմացված է 21:53 06.10.2020)
Արցախցի այն երեխաները, որոնք ժամանակավորապես տեղափոխվել են Երևան, այցելում են այս կամ այն մշակութային կենտրոններ, ծանոթանում մշակութային կենտրոնների «գաղտնիքներին»։

Մշակութային մի շարք կենտրոններ որոշել են կազմակերպել Արցախից ժամանակավորապես Երևան եկած երեխաների ժամանցը։
Մասնավորապես, Ալեքսանդր Սպենդարյանի տուն–թանգարանը Facebook սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել` տեղեկացնելով, որ մի խումբ արցախցիներ են այցելել իրենց։

«Այսօր հյուրընկալել էինք արցախցի արվեստասեր փոքրիկներին և պատանիներին։ Շրջայցից և կրթական ծրագրերից հետո բոլորս միասին պատրաստեցինք խաղաղության տորթը։ է, տորթերը։ Դրանք երեքն էին, բոլորն էլ անչափ համեղ»,–նշված է գրառման մեջ։

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նույնպես արցախցիների են հյուրընկալել։ Թատրոնում շրջայցից հետո տեղի դերասանների հետ արցախցիները երգել են կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հայտնի երգերից մեկը` «Երազ իմ երկիր հայրենին»։
Արցախցիները երգում են` հույս ու վստահություն աչքերում, որ ամեն ինչ լավ է լինելու։

Իսկ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի միջանցքը վերածվել է խաղալիքների «կենտրոնի». թատրոնը հումանիտար օգնություն է պատրաստվում ուղարկել, որում մեծ տեղ են զբաղեցնում խաղալիքները։


Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 390 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

94
թեգերը:
Թատրոն, Երևան, երեխա, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1554)
Ըստ թեմայի
Այսօր թիրախավորվել են մեր երեխաները, վաղը կարող են լինել ձերը. Մխիթարյանը դիմել է աշխարհին
Արցախից եկած երեխաները կարող են հեշտ ու հանգիստ դպրոց գնալ Հայաստանում. ԿԳՄՍ փոխնախարար
Խաղում են հասակակիցների հետ․ Երևանի մասնավոր մանկապարտեզներն ընդունել են Արցախի երեխաներին

Կյանքս կյանքիդ գնով. Քրիստինե Պեպելյանի հուզիչ երգը ընկած տղաների հիշատակին

2260
(Թարմացված է 10:13 17.10.2020)
Այս հաղթանակը չափազանց թանկ է լինելու մեզ համար. ապրելու ենք հարյուրավոր հերոս տղաների կյանքի գնով։

Բոլորս հոգով ու մտքով հիմա Արցախում ենք։ Ամեն օր ազգովի ուրախանում, հպարտանում ենք հայկական զինուժի հաջողություններով, հերոսական պայքարով, հաղթական լուրերով։ Բայց և ամեն օր սգում, մեզնից մի մասնիկ ենք կորցնում, երբ հրապարակվում են Արցախում ընկած տղաների անուններ...

Այս պատերազմում իսկապես ծանր գին ենք վճարում։ Հաղթանակը չափազանց թանկ է նստելու մեզ վրա, որովհետև ապրելու ենք բազմաթիվ հերոս տղաների կյանքի գնով։

«Կյանքդ կյանքիս համար, կյանքս կյանքիդ գնով». երգչուհի Քրիստինե Պեպելյանը հուզիչ երգ է ձայնագրել անմահացած հերոսների հիշատակին։

«Գարունդ մնաց կիսատ, երկինքն էր ավա՜ղ կանչում, անունդ հավերժ գրվեց հերոս տղերքի գրքում...»։

Անկեղծ, զգացական տողերով երգն ավելի հուզիչ է դառնում, քանի որ ուղեկցվում է հանուն հայրենիքի, հանուն բոլորիս գոյության նահատակված հերոսների լուսանկարներով։

Մարտական ենք տրամադրված, մանավանդ հակառակորդի մեծ կորուստներից հետո. տեսանյութ առաջնագծից

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

2260
թեգերը:
Պատերազմ, Արցախ, երգ, Քրիստինե Պեպելյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1554)
Ըստ թեմայի
Արցախը սպասում էր նրա ստեղծարար ջանքերին. «Արցախի հերոս»` հետմահու
Հերոսաբար զոհված գնդապետին հետմահու կշնորհվի Ազգային հերոսի կոչում
Նորօրյա հերոսներ. հայ քաջերն ավելի քան 2 տասնակ թշնամական զինտեխնիկա են ոչնչացրել

Հաղթում ենք. փոքրիկ Դավիթը երկու մատով մեքենա է քաշում հանուն հայրենիքի. տեսանյութ

248
(Թարմացված է 15:56 13.10.2020)
Ուժը մեր արյան մեջ է, հերոս դառնալու համար էլ պարտադիր չէ մեծ լինել։ Սա ապացուցում է տեսանյութի հերոս փոքրիկը։

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ փոքրիկ տղան ընդամենը երկու մատով պատրաստվում է մի քանի տոննա կշռող ավտոմեքենա քաշել հանուն հայրենիքի։

«Այս փոքրիկ դյուցազունը քաշելու է այս մեքենան։ Սա ակցիա է, որի արդյունքում ունենալու ենք միջոցներ՝ նվիրաբերված մեր բանակին, մեր պետությանը։ Ոգևորիչ միջոցառում երիտասարդների համար»,- տեսանյութը հետկադրային տեքստով մեկնաբանում է Հովհաննիսյանը։

Հավաքվածների ոգևորիչ ծափերի ու բացականչությունների ներքո փոքրիկ տղային հաջողվում է ոչ միայն տեղաշարժել, այլև մի քանի մետր քաշել հայոց եռագույնով ծածկված մեքենան։

«Հաղթում ենք»,- տղայի հաղթանակից հետո սկսում են շարունակաբար բացականչել հավաքվածները։

Ի դեպ, այս փոքրիկի մասին արդեն պատմել էինք։ Սա նրա առաջին հերոսությունը չէ։ Հայոց դյուցազնավեպի՝ «Սասունցի Դավիթ» էպոսի գլխավոր հերոսի անվանակից Դավիթն արդեն հայտնի է իր ռեկորդներով։ Նրա անունը մի քանի անգամ գրանցվել է Դյուցազնագրքում։

«Էդ պահին հիմնականում չես մտածում, ուղղակի գիտես, որ պետք է գնաս առաջ». տեսանյութ

Դավիթն ընդամենը 5 տարեկան է, նրա հայրը ԱԻՆ փրկարար ծառայության վարորդ է։ Որդու զարմանալի կարողությունները հայրն է բացահայտել ու սկսել մարզել նրան։

Դավիթն իր առաջին ռեկորդում ավելի քան 1 տոննա 630 կգ-ոց մեքենա է հրել, որին հաջորդել են ևս երկուսը՝ 56 վայրկյանում ձախ ձեռքով 30 հրումները, ապա աջ ձեռքով՝ 58 վայրկյանում կրկին 30 հրումները։

Ի դեպ, փոքրիկ դյուցազունն իր ռեկորդներից մեկը նվիրել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին։

248
թեգերը:
հաղթանակ, Դյուցազնագիրք, Արցախ, երեխա
Ըստ թեմայի
«Դիրքերն ամուր պահում ենք, հաղթելու ենք». զինվորները ծնողներին հորդորում են հանգիստ լինել
Պինդ մնացեք, տղերք ջան, հաղթելու ենք. Վահան Բիչախչյանը դիմել է զինվորներին
«Մինչև վերջ պայքարելու ենք մեր հող ու ջրի համար ու հաղթելու ենք»․ տեսանյութ առաջնագծից
Արցախ

Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախ հանրապետությունը

119
(Թարմացված է 00:39 24.10.2020)
ԱՄՆ կոնգրեսականի խոսքով` Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն պատերազմը, ապա կտեսնեն դրա հետևանքները։ Միացյալ Նահանգները «ձեռքերը ծալած» չի նստելու։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պաշտոնապես կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախ հանրապետությունը։

«Տևական ժամանակ է, ինչ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմում են Արցախի դեմ, գնդակոծում խաղաղ բնակավայրերը, եկեղեցիները` ռազմական հանցագործություններ կատարելով: Ադրբեջանի գրոհները հետ մղելիս զոհվել է ավելի քան 800 զինծառայող, ինչպես նաև տասնյակ խաղաղ բնակիչներ »,–իր կոչում նշել է Շիֆը։

Շիֆի խոսքով` ձմռան շեմին Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին ստիպված է տեղափոխվել այլ քաղաք, քնել մեքենաներում կամ բաց դաշտերում ՝ ընկնող ռումբերից հեռու։

Նա նշում է, որ չեն կարող թույլ տալ, որ պատմությունը կրկնվի։ Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմել, ապա ԱՄՆ–ն, ԵԱՀԿ Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հստակ ասեն, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ցանկություններում հաջողության չեն հասնելու։
Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն պատերազմը, ապա կտեսնեն դրանց հետևանքները։ Միացյալ Նահանգները «ձեռքերը ծալած» չի նստելու։

Շիֆն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և Արցախին։

Ավելի վաղ` հոկտեմբերի 6-ին, Շիֆը Facebook–ի իր էջում գրել էր, որ Լոս Անջելեսը սատարում է Հայաստանի և Արցախի ժողովրդին։

Նշենք, որ Ադամ Շիֆը հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ։ Նա լավ հարաբերություններ ունի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու հաճախ է մասնակցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին։

119
թեգերը:
ԱՄՆ, Ադամ Շիֆ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Միլանի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը
Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը