«Կրիտիկական վիճակում գտնվող» հովազը «թիթիզանում է» տեսախցիկի առջև. տեսանյութ

298
(Թարմացված է 14:50 16.09.2020)
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տեսախցիկները Հայաստանի լեռներում «որսացել» են առաջավորասիական հովազին։

Հայաստանի լեռներում տեղադրված տեսախցիկներից մեկը բացառիկ նկարահանում է արել. օբյեկտիվում առաջավորասիական հովազն է հայտնվել։ Լուրը հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)։

«Այս անգամ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահ Բորիս Վանյանի կողմից տեղադրված թակարդ տեսախցիկն է հայտնվել առաջավորասիական հովազի (Panthera pardus (Linnaeus, 1758)) «ուշադրության կենտրոնում»,- նշված է  հաղորդագրության մեջ։

Նկարահանումը գիշերն է կատարվել։ Կադրերում երևում է՝ հովազին ինչ-որ բանով հետաքրքրել է թակարդ-տեսախցիկը. նա մոտենում է, մի լավ մռնչալով փորձում «վախեցնել» իր համար անհասկանալի «արարածին», հետո թողնում ու գնում է։

Հիմնադրամից տեղեկացնում են, որ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով այս տեսակը գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» (CR C2a(i); D ): Սա նշանակու է, որ հովազի այս տեսակն առավելագույն պահպանության կարիք ունի։

Նշենք, որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն (ԿԿԱ) այս տարի նշում է ստեղծման 10-ամյակը։ Այն միակ մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքն է ողջ Հարավային Կովկասում: Յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ այս տարածքը գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի վերահսկողության ներքո:

Փրկված Մխո և Մաշա արջերը քաղաքավարի դեղձ են ուտում. տեսանյութ

Կովկասյան Կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 10000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Խոսրովի արգելոցը, ինչպես նաև հարակից տարածքները, առանցքային դեր ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության և հազվագյուտ կենդանական աշխարհի՝ հայկական մուֆլոնի, սիրիական գորշ արջի, բեզոարյան այծի, սև եվրասիական անգղի, մորուքավոր անգղի, կովկասյան հովազի, կովկասյան լուսանի և հայկական իժի համար:

Ապաստարանի տարածքը ծառայում է նաև որպես միջանցք նշված կենդանիների համար: Տեսախցիկները և 4 անտառապահներ շարունակաբար դիտարկում են տարածքը:

298
թեգերը:
տեսանյութ, Անտառ, հովազ
Ըստ թեմայի
«Սև հովազի» կրքոտ պարը․ Վարդան «տժժում է» կարանտինի ընթացքում
Մերսման ծառ Հայաստանում. հնարամիտ արջը գտել է քորը հաղթահարելու ձևը. զվարճալի տեսանյութ
Տխուր սիրո պատմություն. Կարմիր գրքի հովազը Հայաստանում փնտրում է իր կեսին և չի գտնում

Մոմեր, քաղցրեղեն, երգ. ապաստարանում նշել են 6-ամյա Արմենի ծննդյան տոնը. տեսանյութ

105
(Թարմացված է 13:30 28.09.2020)
Հավաքվածները երգում են ծննդյան երգն ու երեխային տոն պարգևում։ Իսկ փոքրիկ տղան, շատ լուրջ դեմքով մոտենում է և, գուցե խաղաղության երազանքը սրտում, փչում իր արտառոց ծննդյան օրվա մոմերը։

Ստեփանակերտի ապաստարաններից մեկում նշել են 6–ամյա Արմենի ծննդյան օրը։ Տեսանյութն իր էջում հրապարակել է Աշոտ Գաբրիելյան անուն–ազգանունով օգտատերը։ «Ապաստարանում Արմենչիկի ծնունդն ենք նշել։ Արմենը սրանից լավ ծնունդների է արժանի, բայց գոնե այսպես էլ կհիշվի»,–գրել է օգտատերն ու հավելել, որ ապաստարանում եղած մոմերով փորձել են երեխային ծննդյան թիվը ստանալ`
2+4=6:

Կոնֆետների և փոքր քաղցրեղենի վրա դրված մոմերով հավաքվածները երգում են «Happy birthday» երգն ու երեխային ծննդյան տոն պարգևում։ Իսկ փոքրիկ տղան, շատ լուրջ դեմքով մոտենում է և, գուցե խաղաղության երազանքը սրտում, փչում իր արտառոց ծննդյան օրվա մոմերը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն` պայմանավորված Արցախում ու Հայստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներով։

Սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Արցախ տանող Սոթք–Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

105
թեգերը:
ապաստարան, ծնունդ, երեխա, Ստեփանակերտ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Արցախյան հացի փռերում, ալրաղացներում աշխատուժի պահանջարկ կա
ՌԴ–ում ՀՀ դեսպանը հայտարարել է, որ Արցախի դեմ կռվում են ահաբեկիչ–վարձկաններ Սիրիայից
Վարդենիսի տարածքում ադրբեջանական ԱԹՍ է խոցվել. տեսանյութ

Չհամարձակվես մոտենալ. հուսահատ մայրը պայքարում է իր փոքրիկի համար. տեսանյութ

346
(Թարմացված է 17:27 26.09.2020)
Համացանցում մի տեսանյութ է տարածվում, որի գլխավոր հերոսը մայր կապիկն է։ Նա ամեն կերպ փորձում է պաշտպանել իր ձագուկին:

Կադրերում երևում է` ինչպես է տղամարդը մատը մոտեցնում, որպեսզի դիպչի մայր կապիկի գրկում գտնվող ձագին։

Ակնհայտ է, որ կապիկին դուր չի գալիս անծանոթի մտադրությունը։ Նա վտանգ է տեսնում և փորձում է պաշտպանել ձագին։

Հենց տղամարդը ձեռքը մոտեցնում է, կապիկն իր թաթով կտրուկ հրում է այն։ Նույն գործողությունը կատարվում է մի քանի անգամ։

Լքված կապիկը կատվին է գգվում. կատուն նրա համար փոխարինել է մորը. հուզիչ տեսանյութ

Ինչպես է կապիկը տեսահոլովակներ դիտում սմարթֆոնով. տեսանյութ

Կապիկն ավելի լավն է, վռնդիր կնոջդ. կենդանին եռանդով լվանում է տան ամանները. տեսանյութ

346
թեգերը:
տեսանյութ, կապիկ
Ըստ թեմայի
Հուզիչ պատմություն. թափառական շունը «որդեգրել» է կապիկին
Չվախենաս, ես հետդ եմ. ինչպես է կապիկը շանն անցկացնում գետակի մյուս ափը. տեսանյութ
Զվարճալի տեսանյութ. հնարամիտ կապիկը ձագին կառավարելու հիանալի միջոց է գտել
Արխիվային լուսանկար

Կենտրոնի հարյուրավոր թոշակառուներ խնդրում են իրենց այս ամսվա թոշակը փոխանցել բանակին

0
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը մեծ ուրախությամբ է հայտնել հուզիչ լուրը։ Վստահ է, որ մեր ազգն անպարտելի է։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Կենտրոն վարչական շրջանի մի քանի հարյուր թոշակառուներ իրենց այս ամսվա թոշակը կփոխանցեն հայոց բանակին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է Կենտրոն վարչական ղեկավար Ավետ Պողոսյանը։

«Էն, որ մեր ազգն անպարտելի է, համոզվում ես ամեն քայլափոխի: Ամենաթարմ ու ամենահուզիչ ապացույցն ասածիս այսօր արձանագրվեց: Կենտրոն ՎՇ-ի մի քանի հարյուր թոշակառուներ կապ են հաստատել Սոցիալայան աջակցության կենտրոնի բաժնի հետ ու պայքարել, որ իրենց այս ամսվա թոշակը փոխանցվի բանակին: Ես ձեր ցավը տանեմ, սիրելիներս»,–գրել է Պողոսյանը։

Նշենք, որ Արցախում սկսված լայնածավալ ռազմական գործողություններից հետո Հայաստանում ոչ միայն կամավորների մեծ խմբեր են հավաքվում ճակատ գնալու համար, այլև մեծ քանակությամբ մթերք ու դեղորայք է հավաքվում։

0