Դպրոցում քնաթաթախ տղան պայուսակը շփոթում է աթոռի հետ. զվարճալի տեսանյութ

301
(Թարմացված է 16:48 13.09.2020)
Զվարճալի տեսանյութն ավելի քան 650.000 դիտում ունի։ Այն տարածել են շուրջ 12.000 օգտատեր։

Ուսումնական տարվան ընդառաջ համացանցում զվարճալի տեսանյութ է տարածվել։ Կադրերում երևում է, որ տղան դասի ժամանակ պլաստմասե աթոռի վրա քնել է, իսկ ուսուցչուհին դասի ավարտին մոտենում է երեխային, որպեսզի գիրքն ու տետրը տեղավորի տղայի պայուսակում։

Այդ ընթացքում երեխան քնաթաթախ արթնանում է ու փոխանակ պայուսակը վերցնի, պլաստմասե աթոռի ճաղերից անցկացնում է թևերը` ուսապարկի պես գցում մեջքին և դուրս գալիս դասարանից։

Զվարճալի տեսանյութը ավելի քան 650.000 դիտում ունի։ Այն տարածել են շուրջ 12.000 օգտատեր։

Ի՞նչ է պատմում տղան իր սիրելի կատվին. փոքրիկի ու փիսիկի տեսանյութը հուզել է շատերին

Երբ կարոտում ես ակումբը․ տղան հուսահատությունից պարում է «փայտե աղջկա» հետ. տեսանյութ

Հեռավար լողի դասեր անջուր «լողավազանում». զվարճալի տեսանյութ` 4 փոքրիկների մասնակցությամբ

Կիթառի փոխարեն փայտ. նեպալցի փոքրիկ տղաները հիացրել են օգտատերերին. զվարճալի տեսանյութ

301
թեգերը:
զվարճալի տեսանյութ, պայուսակ, Աշակերտ, դպրոց, տղա
Ըստ թեմայի
Միջերկրածովյան կրիաները ախորժակով դդմիկ, գազար ու կանաչի են ուտում. զվարճալի տեսանյութ
Միխայիլ Գալուստյանը կորցրել է գլուխը. զվարճալի տեսանյութ
Կենգուրուներն ուրախ թռվռում են ձյան տակ․ Գագիկ Սուրենյանը զվարճալի տեսանյութ է հրապարակել
Մարզիչը գտել է գիրուկ կնոջը մարզելու լավագույն տարբերակը. զվարճալի տեսանյութ

«Կրիտիկական վիճակում գտնվող» հովազը «թիթիզանում է» տեսախցիկի առջև. տեսանյութ

270
(Թարմացված է 14:50 16.09.2020)
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տեսախցիկները Հայաստանի լեռներում «որսացել» են առաջավորասիական հովազին։

Հայաստանի լեռներում տեղադրված տեսախցիկներից մեկը բացառիկ նկարահանում է արել. օբյեկտիվում առաջավորասիական հովազն է հայտնվել։ Լուրը հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)։

«Այս անգամ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահ Բորիս Վանյանի կողմից տեղադրված թակարդ տեսախցիկն է հայտնվել առաջավորասիական հովազի (Panthera pardus (Linnaeus, 1758)) «ուշադրության կենտրոնում»,- նշված է  հաղորդագրության մեջ։

Նկարահանումը գիշերն է կատարվել։ Կադրերում երևում է՝ հովազին ինչ-որ բանով հետաքրքրել է թակարդ-տեսախցիկը. նա մոտենում է, մի լավ մռնչալով փորձում «վախեցնել» իր համար անհասկանալի «արարածին», հետո թողնում ու գնում է։

Հիմնադրամից տեղեկացնում են, որ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով այս տեսակը գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» (CR C2a(i); D ): Սա նշանակու է, որ հովազի այս տեսակն առավելագույն պահպանության կարիք ունի։

Նշենք, որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն (ԿԿԱ) այս տարի նշում է ստեղծման 10-ամյակը։ Այն միակ մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքն է ողջ Հարավային Կովկասում: Յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ այս տարածքը գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի վերահսկողության ներքո:

Փրկված Մխո և Մաշա արջերը քաղաքավարի դեղձ են ուտում. տեսանյութ

Կովկասյան Կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 10000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Խոսրովի արգելոցը, ինչպես նաև հարակից տարածքները, առանցքային դեր ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության և հազվագյուտ կենդանական աշխարհի՝ հայկական մուֆլոնի, սիրիական գորշ արջի, բեզոարյան այծի, սև եվրասիական անգղի, մորուքավոր անգղի, կովկասյան հովազի, կովկասյան լուսանի և հայկական իժի համար:

Ապաստարանի տարածքը ծառայում է նաև որպես միջանցք նշված կենդանիների համար: Տեսախցիկները և 4 անտառապահներ շարունակաբար դիտարկում են տարածքը:

270
թեգերը:
տեսանյութ, Անտառ, հովազ
Ըստ թեմայի
«Սև հովազի» կրքոտ պարը․ Վարդան «տժժում է» կարանտինի ընթացքում
Մերսման ծառ Հայաստանում. հնարամիտ արջը գտել է քորը հաղթահարելու ձևը. զվարճալի տեսանյութ
Տխուր սիրո պատմություն. Կարմիր գրքի հովազը Հայաստանում փնտրում է իր կեսին և չի գտնում

Գորշ արջի զբոսանքը Սյունիքում. տեսանյութ

166
Որսագողության հետևանքով գորշ արջերը հայտնվել են անհետացման վտանգի տակ։ Այդ կենդանիները գրանցված են Կարմիր գրքում։

Սյունիքի մարզի «Շահապոնք» էկոզոնայում տեսախցիկը գորշ արջի զբոսանքն է ֆիքսել։ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակը Facebook-ի իր էջում է հրապարակել գեղեցիկ տեսանյութը։

«Գորշ արջերի վտանգման հիմնական գործոններից մեկը որսագողությունն է։ Գրանցված են ՀՀ կարմիր գրքում», - ասված է հաղորդագրության մեջ ։

Տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերից մեկը ՝ Հովհաննես Հակոբյանը, պատմել է, որ սեպտեմբերի 12-ին արջին իր ձագերի հետ նկատել են Արարատի մարզի Շաղափ գյուղի մերձակայքում, մի տեղանքում, որը հայտնի է որպես «Սելիման բուլագ»։

«Նրանք եկել էին Ուրցի լեռնաշղթայի կողմից, ավերել գյուղացիներից մեկի խնձորի այգին և հետ գնացել դեպի լեռնաշղթա», – ականատեսների խոսքը մեջբերում է Հակոբյանը:

Նշենք, որ Կարմիր գրքում գրանցված գորշ արջին որսալու կամ սպանելու համար Հայաստանում նախատեսվում է տուգանք ՝ նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով, կամ կալանք ՝ 2-3 ամիս:

Արջերը կատաղի գոտեմարտի են բռնվել ՌԴ–Չինաստան սահմանին. տեսանյութ

166
թեգերը:
տեսանյութ, Անտառ, Սյունիքի մարզ, արջ
Խաչիկ Ասրյան. արխիվային լուսանկար

Խաչիկ Ասրյանի 10 000 դրամանոց ելույթը. հանրահավաքի ժամանակ նրան տուգանեցին

0
(Թարմացված է 20:14 19.09.2020)
«Հայոց արծիվներ» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը հանրահավաք է հրավիրել և պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Ազատության հրապարակում ընթացող «Հայոց արծիվներ» կուսակցության հանրահավաքի ժամանակ ոստիկանները տուգանեցին կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանին։

Խնդիրն այն է, որ Ասրյանը դիմակ չէր դրել. ոստիկանները ելույթի ժամանակ մոտեցան նրան ու տուգանեցին։ Ոստիկանները մոտենալուն պես՝ Ասրյանը դիմակ դրեց և իր ելույթը շարունակեց՝ անվտանգության պահանջը պահելով։

Ի դեպ, Ասրյանն ուզում էր նաև այրել ԼԳԲՏ դրոշը, սակայն ոստիկաններն արգելեցին՝ ցույցի մասնակիցների անվտանգությունից ելնելով։ Ասրյանի պահանջով բողոքի ակցիայի մասնակիցները պատռեցին այն։

Նշենք, որ այս պահին «Հայոց արծիվներ» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի հանրահավաքը շարունակվում է:

Հանրահավաքի գլխավոր միտումը մեկն է՝ նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Արայիկ, հեռացի՛ր». ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում

0
թեգերը:
դիմակ, Տուգանք, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, ԼԳԲՏ, «Հայոց արծիվներ» կուսակցություն, Խաչիկ Ասրյան
Ըստ թեմայի
ՍԴ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել
«Այդ մոնստրը ի սկզբանե մեռելածին էր». Աշոտյանը շնորհակալ է Նիկոլ Փաշինյանին