Չինացի փոքրիկների «քվեստ-փորձությունը». ինչպես են նրանք մանկապարտեզ հաճախում․ տեսանյութ

104
Մենք դժգոհում ենք, որ երեխաները դպրոցներում պարտադիր պետք է դիմակ դնեն։ Իսկ Չինաստանում նույնիսկ նախակրթարան այցելելու համար ամեն օր փոքրիկներին մի ամբողջ արարողակարգ է սպասվում։

Փոքրիկին ծնողը դիմակով ուղեկցում է մանկապարտեզի մոտ։ Ծնողի մուտքն արգելված է, հետևաբար դարպասի մոտից սկսվում է փոքրիկի ամենօրյա «քվեստ-փորձությունը»։

Առաջին գործողությունը երեխայի կոշիկների ներբանների ախտահանումն է, այնուհետև նա հանում է դիմակն ու նետում աղբարկղը։Առանց դեմքին դիպչելու երեխան առաջ է գնում․ հաջորդ կետը ձեռքերի անհպում ախտահանումն է, ապա փոքրիկն ախտահանվում է ոտքից գլուխ` հատուկ սարքի միջոցով։ Վերջապես երրորդ՝ եզրափակիչ փուլում չինացի ռոբոտն ախտահանում է փոքրիկի դեմքը, բերանի խոռոչն ու կրկին ձեռքերը։

Հետաքրքիր է, որ յուրաքանչյուր գործողությունից առաջ փոքրիկն ու ախտահանող մասնագետներ չեն մոռանում ողջունել միմյանց չինական ձևով՝ խոնարհումով։

Հիշեցնենք, որ Չինաստանն աշխարհի առաջին երկիրն է, որտեղ դեռ նախորդ տարի դեկտեմբերին արձանագրվեց նոր տիպի կորոնավիրուսի բռնկումը։ Գարնանը աստիճանաբար Չինաստանի նահանգները հաղթահարեցին կորոնավիրուսը, հունիսից գրեթե լիարժեք գործում են երկրի դպրոցներն ու մանկապարտեզները։

104
թեգերը:
տեսանյութ, ախտահանում, երեխա, մանկապարտեզ, կորոնավիրուս, Չինաստան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը ստորագրել է կարանտինին վերաբերող օրենքները
Հայաստանում մինչև հունվարի 11–ը կարանտին է. կառավարությունն ընդունեց որոշումը
Անցում արտակարգ դրությունից կարանտինի. ինչպես անցավ կես տարին ու ինչ կտա առաջիկա 4 ամիսը

Չհամարձակվես մոտենալ. հուսահատ մայրը պայքարում է իր փոքրիկի համար. տեսանյութ

177
(Թարմացված է 17:27 26.09.2020)
Համացանցում մի տեսանյութ է տարածվում, որի գլխավոր հերոսը մայր կապիկն է։ Նա ամեն կերպ փորձում է պաշտպանել իր ձագուկին:

Կադրերում երևում է` ինչպես է տղամարդը մատը մոտեցնում, որպեսզի դիպչի մայր կապիկի գրկում գտնվող ձագին։

Ակնհայտ է, որ կապիկին դուր չի գալիս անծանոթի մտադրությունը։ Նա վտանգ է տեսնում և փորձում է պաշտպանել ձագին։

Հենց տղամարդը ձեռքը մոտեցնում է, կապիկն իր թաթով կտրուկ հրում է այն։ Նույն գործողությունը կատարվում է մի քանի անգամ։

Լքված կապիկը կատվին է գգվում. կատուն նրա համար փոխարինել է մորը. հուզիչ տեսանյութ

Ինչպես է կապիկը տեսահոլովակներ դիտում սմարթֆոնով. տեսանյութ

Կապիկն ավելի լավն է, վռնդիր կնոջդ. կենդանին եռանդով լվանում է տան ամանները. տեսանյութ

177
թեգերը:
տեսանյութ, կապիկ
Ըստ թեմայի
Հուզիչ պատմություն. թափառական շունը «որդեգրել» է կապիկին
Չվախենաս, ես հետդ եմ. ինչպես է կապիկը շանն անցկացնում գետակի մյուս ափը. տեսանյութ
Զվարճալի տեսանյութ. հնարամիտ կապիկը ձագին կառավարելու հիանալի միջոց է գտել

«Ես տխուր եմ, յարս քեֆի մեջ է». ֆրանսահայ փոքրիկները հայկական ժողովրդական երգ են կատարում

685
(Թարմացված է 20:20 23.09.2020)
Ֆրանսիայում ապրող հայ փոքրիկների երգը գրավել է օգտատերերի ուշադրությունը։ Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել։

Ֆրանսիայում ապրող փոքրիկները` Անդրանիկն ու Սոֆյան, երգում են հայկական ժողովրդական «Նինո» երգը։ Տղան 4 տարեկան է, իսկ քույրը` ընդամենը մեկ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում փոքրիկների մայրը` Շաքե Մելիքսեթյանը, ասաց, որ իրենց ընտանիքը երաժշտական է. ինքը երգչուհի է, ամուսինը` Պերճ Մելիքսեթյանը` դուդուկահար։ Շաքեն ծնվել և մեծացել է Ֆրանսիայում, Պերճը` Հայաստանում։ Նրանք ամուսնացել են 2015թ.–ին Հայաստանում։

«Աշխատում ենք մեր բալիկներին հայկական ոգով մեծացնել։ Անդրանիկն արդեն բավականին շատ հայերեն երգեր գիտի։ Տարին գոնե 2 անգամ նրանց հայրենիք ենք բերում»,–ասաց Շաքեն։

Փոքրիկ Անդրանիկի հագին հայկական այբուբենով շապիկ է, նա բավականին պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում և երգում է ամբողջ երգը։ Իսկ 1–ամյա Սոֆյան ճիշտ պահին երգում է «Նինո» բառը` ձայնակցելով եղբորը։

Սոցցանցի բաժանորդները շատ են հավանել երեխաների կատարումը ու բազմաթիվ հաճոյախոսություններ շռայլել նրանց հասցեին։

685
թեգերը:
հայկական, երգ, երեխա, հայ, Ֆրանսիա, ֆրանսիացի
Ըստ թեմայի
Չարենցավանցի Սաքունց եղբայրները ռեկորդներ են նվիրել Հայաստանի անկախության տոնին. տեսանյութ
Հիսուսի հանրահայտ արձանը «ներկվել» է Հայաստանի դրոշի գույներով. տեսանյութ
Տաթևիկ Ռևազյանը վերադարձել է Երևան ու դստեր հետ տեսանյութ հրապարակել
Генеральный секретарь ООН Антониу Гутерриш дает интревью Associated Press (18 февраля 2020). Лахор, Пакистан

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել մարտերը

0
(Թարմացված է 23:25 27.09.2020)
Անտոնիո Գուտերեշը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անհապաղ վերսկսել առանց նախապայմանների երկխոսությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմամբ: Այս մասին հայտարություն է տարածված ՄԱԿ–ի պաշտոնական կայքէջում։

Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի փոխանցմամբ` նա դատապարտում է ուժի գործադրումը և ցավում է մարդկային կորուստների համար։

«Գլխավոր քարտուղարը խստորեն կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել մարտերը, թուլացնել լարվածությունը և առանց հապաղելու վերադառնալ բանակցություններին: Նա կխոսի ինչպես Ադրբեջանի նախագահի, այնպես էլ Հայաստանի վարչապետի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերակատարմանը և հորդորում կողմերին սերտորեն համագործակցել նրանց հետ `առանց նախապայմանների երկխոսության հրատապ վերսկսման համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 21 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

 

0
թեգերը:
Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Անտոնիո Գուտերեշ