Փրկված Մխո և Մաշա արջերը քաղաքավարի դեղձ են ուտում. տեսանյութ

177
(Թարմացված է 21:07 31.08.2020)
Կենտրոնում ստեղծվում է այնպիսի միջավայր, որ արջն ինքնուրույն, ջանք գործադրելով «հայթայթի» իր սնունդը, ինչի ընթացքում տեղի են ունենում մի շարք կարևոր բնազդային գործընթացներ։

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) ապաստան են ստացել Հայաստանի տարբեր մասնավոր տարածքների անբարենսպաստ պայմաններից փրկված տասնյակից ավել կարմիրգրքյան արջեր։ Կենդանիները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) հետ համատեղ իրականացվող Արջերի փրկության ծրագրի (The Great Bear Rescue) շրջանակներում փրկարար կենտրոն են տեղափոխվել ամենատարբեր վայրերից՝ ռեստորաններից մինչև պանրի գործարան։ Տեղեկությունը հրապարակված է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ֆեյսբուքյան էջում։

«2019թ․-ի հոկտեմբեր ամսին Վայրի կենդանիների փրկարար կենտրոն են տեղափոխվել Մխո և Մաշա արջերը, որոնք նախկինում պահվել են Տաշիր քաղաքում գտնվող պանրի գործարանի տարածքում։ Այս երկու գորշ արջերը փրկարար կենտրոնում ևս ստացել են նոր անուններ, մասնագիտական խնամք, անհրաժեշտ ուշադրություն և նոր առօրյա՝ լեցուն առողջ սննդակարգով և ապրելակերպով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կենտրոնի մասնագետներն արջերի փրկության ծրագրի շրջանակներում փրկված բոլոր արջերի նկատմամբ ցուցաբերում են առանձնահատուկ վերաբերմունք․ ուսումնասիրելով յուրաքանչյուր արջի կարիքները, բնավորության գծերը և ֆիզիկական տվյալները, կենտրոնի մասնագետներն ընտրում են հատուկ սննդակարգ, կիրառում են զբաղվածության տարատեսակ միջոցներ։

Բացառիկ կադրեր. հայաստանյան լեռներում ցատկոտում են 10-ից ավելի բեզոարյան այծեր

Տեսանյութում, օրինակ, արջերի կերակրման ընթացքից մեկ հատված է։ Բացի այն, որ կենդանիները ստանում են բնական սնունդ, մասնագետների հնարամտության շնորհիվ նրանք նաև ապահովվում են զբաղվածության անհրաժեշտ միջոցներով․ ստեղծվում է այնպիսի միջավայր, որ արջն ինքնուրույն, ջանք գործադրելով «հայթայթի» իր սնունդը, ինչի ընթացքում տեղի են ունենում մի շարք կարևոր բնազդային գործընթացներ։

Մինչ օրս ՀՀ տարբեր մասնավոր տարածքում շարունակում են բանտարկված մնալ շուրջ 20 արջ, որոնք ունեն մասնագիտական օգնության կարիք և սպասում են իրենց հերթին։

Մերսման ծառ Հայաստանում. հնարամիտ արջը գտել է քորը հաղթահարելու ձևը. զվարճալի տեսանյութ

177
թեգերը:
զվարճալի տեսանյութ, տեսանյութ, դեղձ, արջ

Մոմեր, քաղցրեղեն, երգ. ապաստարանում նշել են 6-ամյա Արմենի ծննդյան տոնը. տեսանյութ

100
(Թարմացված է 13:30 28.09.2020)
Հավաքվածները երգում են ծննդյան երգն ու երեխային տոն պարգևում։ Իսկ փոքրիկ տղան, շատ լուրջ դեմքով մոտենում է և, գուցե խաղաղության երազանքը սրտում, փչում իր արտառոց ծննդյան օրվա մոմերը։

Ստեփանակերտի ապաստարաններից մեկում նշել են 6–ամյա Արմենի ծննդյան օրը։ Տեսանյութն իր էջում հրապարակել է Աշոտ Գաբրիելյան անուն–ազգանունով օգտատերը։ «Ապաստարանում Արմենչիկի ծնունդն ենք նշել։ Արմենը սրանից լավ ծնունդների է արժանի, բայց գոնե այսպես էլ կհիշվի»,–գրել է օգտատերն ու հավելել, որ ապաստարանում եղած մոմերով փորձել են երեխային ծննդյան թիվը ստանալ`
2+4=6:

Կոնֆետների և փոքր քաղցրեղենի վրա դրված մոմերով հավաքվածները երգում են «Happy birthday» երգն ու երեխային ծննդյան տոն պարգևում։ Իսկ փոքրիկ տղան, շատ լուրջ դեմքով մոտենում է և, գուցե խաղաղության երազանքը սրտում, փչում իր արտառոց ծննդյան օրվա մոմերը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն` պայմանավորված Արցախում ու Հայստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներով։

Սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Արցախ տանող Սոթք–Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

100
թեգերը:
ապաստարան, ծնունդ, երեխա, Ստեփանակերտ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Արցախյան հացի փռերում, ալրաղացներում աշխատուժի պահանջարկ կա
ՌԴ–ում ՀՀ դեսպանը հայտարարել է, որ Արցախի դեմ կռվում են ահաբեկիչ–վարձկաններ Սիրիայից
Վարդենիսի տարածքում ադրբեջանական ԱԹՍ է խոցվել. տեսանյութ

Չհամարձակվես մոտենալ. հուսահատ մայրը պայքարում է իր փոքրիկի համար. տեսանյութ

321
(Թարմացված է 17:27 26.09.2020)
Համացանցում մի տեսանյութ է տարածվում, որի գլխավոր հերոսը մայր կապիկն է։ Նա ամեն կերպ փորձում է պաշտպանել իր ձագուկին:

Կադրերում երևում է` ինչպես է տղամարդը մատը մոտեցնում, որպեսզի դիպչի մայր կապիկի գրկում գտնվող ձագին։

Ակնհայտ է, որ կապիկին դուր չի գալիս անծանոթի մտադրությունը։ Նա վտանգ է տեսնում և փորձում է պաշտպանել ձագին։

Հենց տղամարդը ձեռքը մոտեցնում է, կապիկն իր թաթով կտրուկ հրում է այն։ Նույն գործողությունը կատարվում է մի քանի անգամ։

Լքված կապիկը կատվին է գգվում. կատուն նրա համար փոխարինել է մորը. հուզիչ տեսանյութ

Ինչպես է կապիկը տեսահոլովակներ դիտում սմարթֆոնով. տեսանյութ

Կապիկն ավելի լավն է, վռնդիր կնոջդ. կենդանին եռանդով լվանում է տան ամանները. տեսանյութ

321
թեգերը:
տեսանյութ, կապիկ
Ըստ թեմայի
Հուզիչ պատմություն. թափառական շունը «որդեգրել» է կապիկին
Չվախենաս, ես հետդ եմ. ինչպես է կապիկը շանն անցկացնում գետակի մյուս ափը. տեսանյութ
Զվարճալի տեսանյութ. հնարամիտ կապիկը ձագին կառավարելու հիանալի միջոց է գտել
Հայերի հանրահավաքն ու Փարիզում Ադրբեջանի դեսպանատան արձագանքը

Պաստառներ ձկնկիթի փոխարեն․ հայերի հանրահավաքն ու Փարիզում Ադրբեջանի դեսպանատան արձագանքը

0
(Թարմացված է 01:06 30.09.2020)
Տավուշյան իրադարձություններից հետո Ֆրանսիայում հայերի նկատմամբ համակրանքը զգալիորեն աճել է հիմնականում Էդողանի հանդեպ ֆրանսիացիների հակակրանքի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հարյուրավոր հայեր հավաքվել են Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հանրահավաքի տեսանյութերը սոցցանցերում հրապարակել են Ֆրանսիայի և աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերը։

ՀՅԴ երիտասարդները ՄԱԿ-ից պահանջում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չդնել

Ցուցարարները հայերեն ու ֆրանսերեն կարգախոսներ են վանկարկել․ նրանք դատապարտել են Ադրբեջանին ու վերջինիս բացահայտ աջակցություն ցուցաբերող Թուրքիային։

Ֆրանսահայ լրագրող Տիգրան Եկավյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Ֆրանսիայում հետաքրքրված են հակամարտության գոտում տիրող իրավիճակով, քանի որ նման զարգացումներ երբևէ չեն եղել։ Ֆրանսիացիներն առաջին հերթին ուշադրություն են դարձնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գործողություններին, որին այստեղ չափազանց բացասական են վերաբերվում՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմին միջամտելու ու Լիբանանում իրավիճակը ապակայունացնելու ֆոնին։ Նա շեշտեց, որ այդ պատճառով Թուրքիան ֆրանսիացիների համար համարվում է եթե ոչ թշնամի, ապա ռազմական մրցակից։

Այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան պատուհաններից հակահայկական քարոզչություն պարունակող ֆրանսերեն գրություններով պաստառներ են կախել։ Եկավյանն ընդգծեց, որ Ադրբեջանն առաջին անգամ է Ֆրանսիայում բացահայտ հակահայկական քարոզչություն իրականացնում։

Հանրահավաքի ժամանակ սադրանքներ չեն եղել, բայց Եկավյանի խոսքով՝ պետք է զգոն լինել, հաշվի առնելով սպառնալիքներն ու սադրանքները, հիշեցնելով թուրք ազգայնականների մասին, որոնք հուլիսի վերջին փորձում էին տապալել հայկական ցույցը Լիոնի մոտակայքում գտնվող Դեսին Շարպ քաղաքում։ Այդ խմբավորումների ղեկավարն արդեն դատապարտվել է։

«Առաջին անգամն է, որ ֆրանսիական հասարակութիւնը յատկապէս աջակողմեան թեւը, բայց ոչ միայն, զորակցությիւն կը ցուցաբերեն հայերու նկատմամբ եւ կըհետաքրքրին, թեեւ ուրիշ անկիւնով, իրենց հասկացողութեամբ, որ գլխավոր դրդապատճառը եւ պատասխանատուն Էրդողանն է եւ ոչ այլ երկրի ղեկաւար»,- ասաց Եկավյանը։

Տավուշում հուլիսին Ադրբեջանի ցուցաբերած ագրեսիայի համեմատ իրավիճակը զգալիորեն լավացել է։ Այն ժամանակ ֆրանսիական մամուլում ադրբեջանամետ հրապարակումներ էին նկատվում, այժմ դրանք չկան։ Բայց ըստ մեր զրուցակցի՝ պետք է ավելի ակտիվ բացատրական աշխատանքներ իրականացնել, որ Ղարաբաղի հանդեպ չհիշատակվի միայն «անջատողական» տերմինը, ինչպես հիմա է։

Սամվել Կարապետյանը դիմել է ՌԴ հայկական ու ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին

Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմի ազդեցությունը նախկինի պես զգացվում է, թեև այն ավելի թույլ է, քան նախկինում։ Կորոնավիրուսային վարակի պատճառով կրճատվել է որոշ պարբերականների ու առանձին լրագրողների հովանավորությունը, նաև հաճելի նվերներով ուղևորությունները, որոնք նրանց համար կազմակերպում էր Բաքուն։ 

Այստեղ հայերին շատ ակտիվ աջակցություն են ցուցաբերում հույներն ու ասորիները՝ դարձյալ ընդհանուր սպառնալիքի ֆոնին։ Համացանցում նրանց համայնքները շատ ակտիվ են, ընդ որում՝ ոչ միայն Ֆրանսիայում։

«Նաեւ Կիպրոսի մէջ ունենք ընկերներ, որոնք կը զորակցին իրենց օգուտը կըբերեն յօդուածներ գրելով եւ տարածելով մեր տեսլականները ընկերային ցանցերու մէջ։ Նոյնպէս նկարը ստացայ ասորի ընկերներու որոնք զինուած մարտիկներ են Սուրիոյ մէջ, որոնք պատրաստ են Հայաստան գնալու եւ օգնելու իրենց եղբայրներուն։Մեծ զորակցությիւն կա հայերի նկատմամբ»,- նշեց Եկավյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

0
թեգերը:
դեսպանատուն, Ադրբեջան, Բողոքի ակցիա, հայ, ֆրանսիացի, Ֆրանսիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Առաջնագծից հեռու, բայց հրաձգության ներքո․ ի՞նչպիսին է Ստեփանակերտն այս օրերին
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
ՊԲ-ն շարունակում է ոչնչացնել ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան
Մենք պատրաստ ենք ամեն ինչի. ՊԲ–ն հայ հրետանավորների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել