«Միայն դիմակն է պակասում». օրինապաշտ ագռավը սովորեցնում է, թե ինչպես պետք է անցնել փողոցը

274
(Թարմացված է 16:19 17.08.2020)
Սոցցանցերում զվարճալի տեսանյութ է հայտնվել, որտեղ ճեմելով մի ագռավ է փողոցն անցնում։ Ուշագրավն այն է, որ ագռավը փողոցն անցնում է երթևեկելի գոտով։

Հայաստանում ագռավը որոշել է օրինակ ծառայել երթևեկության կանոնները խախտողների համար։ Facebook սոցցանցի իր էջում օգտատեր Գաբրիել Միրաքյանը զվարճալի տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ագռավն օրոր–շորոր անցնում փողոցը` հետիոտների համար նախանշված գծանշաններով։

«Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին»․ այսպես է վերնագրել  տեսանյութը Միրաքյանը։ Զվարճալի տեսանյութը շատերին է դուր եկել։ Նրանք  գրել են, թե օրինապաշտ ագռավ է, իսկ Միրաքյանը կատակով արձագանքել է․ «միայն դիմակն է պակասում թռչնին»։

274
թեգերը:
զվարճալի տեսանյութ, փողոց, հետիոտն, Հայաստան
Ըստ թեմայի
Փողոցային շնիկը տապալել է խուլիգանի գողության ծրագիրը. տեսանյութ
Երաժիշտ շնիկը ոչ միայն երգում է, այլ նաև դաշնամուր նվագում. տեսանյութ
«Տղաներ, ես ձեզ հետ եմ». աշխատասեր շնիկը լացելու աստիճան կծիծաղեցնի ձեզ. տեսանյութ
Շնիկը լեզգինկա է պարում իսկական ջիգիթի նման․ զվարճալի տեսանյութ

Չհամարձակվես մոտենալ. հուսահատ մայրը պայքարում է իր փոքրիկի համար. տեսանյութ

192
(Թարմացված է 17:27 26.09.2020)
Համացանցում մի տեսանյութ է տարածվում, որի գլխավոր հերոսը մայր կապիկն է։ Նա ամեն կերպ փորձում է պաշտպանել իր ձագուկին:

Կադրերում երևում է` ինչպես է տղամարդը մատը մոտեցնում, որպեսզի դիպչի մայր կապիկի գրկում գտնվող ձագին։

Ակնհայտ է, որ կապիկին դուր չի գալիս անծանոթի մտադրությունը։ Նա վտանգ է տեսնում և փորձում է պաշտպանել ձագին։

Հենց տղամարդը ձեռքը մոտեցնում է, կապիկն իր թաթով կտրուկ հրում է այն։ Նույն գործողությունը կատարվում է մի քանի անգամ։

Լքված կապիկը կատվին է գգվում. կատուն նրա համար փոխարինել է մորը. հուզիչ տեսանյութ

Ինչպես է կապիկը տեսահոլովակներ դիտում սմարթֆոնով. տեսանյութ

Կապիկն ավելի լավն է, վռնդիր կնոջդ. կենդանին եռանդով լվանում է տան ամանները. տեսանյութ

192
թեգերը:
տեսանյութ, կապիկ
Ըստ թեմայի
Հուզիչ պատմություն. թափառական շունը «որդեգրել» է կապիկին
Չվախենաս, ես հետդ եմ. ինչպես է կապիկը շանն անցկացնում գետակի մյուս ափը. տեսանյութ
Զվարճալի տեսանյութ. հնարամիտ կապիկը ձագին կառավարելու հիանալի միջոց է գտել

«Ես տխուր եմ, յարս քեֆի մեջ է». ֆրանսահայ փոքրիկները հայկական ժողովրդական երգ են կատարում

687
(Թարմացված է 20:20 23.09.2020)
Ֆրանսիայում ապրող հայ փոքրիկների երգը գրավել է օգտատերերի ուշադրությունը։ Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել։

Ֆրանսիայում ապրող փոքրիկները` Անդրանիկն ու Սոֆյան, երգում են հայկական ժողովրդական «Նինո» երգը։ Տղան 4 տարեկան է, իսկ քույրը` ընդամենը մեկ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում փոքրիկների մայրը` Շաքե Մելիքսեթյանը, ասաց, որ իրենց ընտանիքը երաժշտական է. ինքը երգչուհի է, ամուսինը` Պերճ Մելիքսեթյանը` դուդուկահար։ Շաքեն ծնվել և մեծացել է Ֆրանսիայում, Պերճը` Հայաստանում։ Նրանք ամուսնացել են 2015թ.–ին Հայաստանում։

«Աշխատում ենք մեր բալիկներին հայկական ոգով մեծացնել։ Անդրանիկն արդեն բավականին շատ հայերեն երգեր գիտի։ Տարին գոնե 2 անգամ նրանց հայրենիք ենք բերում»,–ասաց Շաքեն։

Փոքրիկ Անդրանիկի հագին հայկական այբուբենով շապիկ է, նա բավականին պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում և երգում է ամբողջ երգը։ Իսկ 1–ամյա Սոֆյան ճիշտ պահին երգում է «Նինո» բառը` ձայնակցելով եղբորը։

Սոցցանցի բաժանորդները շատ են հավանել երեխաների կատարումը ու բազմաթիվ հաճոյախոսություններ շռայլել նրանց հասցեին։

687
թեգերը:
հայկական, երգ, երեխա, հայ, Ֆրանսիա, ֆրանսիացի
Ըստ թեմայի
Չարենցավանցի Սաքունց եղբայրները ռեկորդներ են նվիրել Հայաստանի անկախության տոնին. տեսանյութ
Հիսուսի հանրահայտ արձանը «ներկվել» է Հայաստանի դրոշի գույներով. տեսանյութ
Տաթևիկ Ռևազյանը վերադարձել է Երևան ու դստեր հետ տեսանյութ հրապարակել

Ոստիկաններն էլ մեկնեցին առաջնագիծ. տեսանյութ

0
(Թարմացված է 01:14 28.09.2020)
Ոստիկաններին Արցախ տանող ավտոբուսը ճանապարհ է ընկել։ Առաջնագիծ մեկնողներին ճանապարհել են ծափերով։

ՀՀ ոստիկանության աշխատակիցները նույնպես մեկնեցին առաջնագիծ` կանգնելու զինվորների կողքին։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ճանապարհում ոստիկաններին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախ են մեկնել Երևանի պետական բժշկական համալսարանի և համալսարանական հիվանդանոցների բժիշկները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

0
թեգերը:
ոստիկան, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել
Արցախում խափանվել է հեռախոսային ու ինտերնետային կապը
Հիվանդանոցները միայն անհետաձգելի բուժօգնություն կտրամադրեն . Թորոսյանը հրաման է ստորագրել