Երևանի տիկնիկային թատրոնը ֆլեշմոբ է նախաձեռնել. տեսանյութ

83
(Թարմացված է 12:53 26.06.2020)
Թատրոնի երիտասարդ դերասանուհիները մարտահրավեր են նետել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին։

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասանները «Երաժշտական ողջույն» խորագրով ծրագիր են նախաձեռնել: Նրանք հավաքվել են բացօթյա տարածքում և երգել են։ Տեսանյութը հրապարակվել է թատրոնի ֆեյսբուքյան էջում։

Մարդիկ օնլայն հարթակներում թատրոն, համերգ, օպերա են դիտում. մշակութային շարժը մեծ է

«Առաջարկում ենք հերթականությամբ թատրոնից թատրոն ուղարկել Ձեր ազատ ողջույնը: Ողջույնի ձևը ազատ է: Մենք բոլորս մի ընտանիք ենք»,–տեսանյութին կից գրել են դերասանները:

«Հայ ֆեստը» գալիս է ձեր տուն․ փառատոնի ներկայացումները բացօթյա կլինեն

Նրանք իրենց առաջին ողջույնն ուղարկել են Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին:

Տիկնիկային թատրոնը երեխաներին անակնկալ է մատուցել տանիքից. տեսանյութ

83
թեգերը:
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, տեսանյութ, երգ, դերասան, Թատրոն, Հայաստան
Ըստ թեմայի
«Նա աննման է»․ Հոլիվուդի հայ աստղ Ադամ Սևանին պարել է Շաքիլ Օ'Նիլի հետ
«Տաքսի» ֆիլմի դերասանի եղբայրը ղարաբաղցու դեր կկատարի․ «Վալտերի» նկարահանումները սկսվել են
Փայլող աստղ Հասմիկ Գրիգորյանը հայտնվել է Cosmopolitan–ի շապիկին

Արջերը կատաղի գոտեմարտի են բռնվել ՌԴ–Չինաստան սահմանին. տեսանյութ

110
(Թարմացված է 17:46 29.06.2020)
Հսկա ծուռթաթերը որոշել են «հաշիվ պարզել» ու քանդել են ռուս-չինական սահմանի պատնեշը։ Նրանց կռվի կադրերը հրապարակել է «Ամուրյան վագր» կենտրոնը։

«Ամուրյան վագր» կենտրոնի մասնագետները Instagram-ում մի տեսագրություն են հրապարակել, որում երևում է արջերի գոտեմարտը:

Սախալինում արջը պահակի աչքի առաջ հոշոտել է հսկա շանը

Կենդանիները տարբեր կողմերից մոտեցել են ՌԴ-ՉԺՀ սահմանին և սկսել են կռվել։ Կատաղի գոտեմարտի հետևանքով պոկվել են ոչ միայն պատնեշի մետաղալարերը, այլև սյուները, կոտրվել է տեսախցիկը:

Մայր արջը պաշտպանել է, որմզդեղնը՝ հաղթել․ վայրի բնության լավագույն լուսանկարները

«Վագրերն այս հատվածով հանգիստ են անցնում, առանց աղմուկի։ Իսկ արջերը եկան ու ամեն ինչ ավերեցին: Ուրիշ հատվածներում ծուռթաթերը կոտրել են նաև ֆոտոթակարդները»,– գրված է տեսագրության նկարագրության մեջ։

Թե ինչպես է ավարտվել արջերի կռիվը, հայտնի չէ, քանի որ արջերը հիմնովին փչացրել են տեսախցիկը։

ԱՄՆ-ում արջը որոշել էր սուպերմարկետ մտնել. տեսանյութ

110
թեգերը:
տեսանյութ, արջ, Սահման, Չինաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Կամակոր կատուն և համբերատար շունը. զվարճալի տեսանյութ դարավոր «թշնամիների» մասին
Քաղցած, բայց հպարտ. զուսպ շունը համացանցի աստղ է դարձել. տեսանյութ
Հայաստանի արագիլները դարձյալ աղտոտվել են. մեկ տարի անց խնդիրը ծագել է այլ մարզում

Ի՞նչ է պատմում տղան իր սիրելի կատվին. փոքրիկի ու փիսիկի տեսանյութը հուզել է շատերին

341
(Թարմացված է 23:27 28.06.2020)
Սիրուն կատվի և համով փոքրիկի մասնակցությամբ տեսանյութը համացանցում շատերին է գերել: Օգտատերերը հիացական մեկնաբանություններ են գրել։

Տեսանյութի հերոսը` փոքրիկ հրաշքը, որ 1-1.5 տարեկան կլինի, ամուր գրկել է իր սիրելի կատվին և միայն իրեն հասկանալի լեզվով ու շատ լուրջ դեմքով ինչ–որ բան է պատմում` անընդհաը կրկնելով. «Ամեն ինչ լավ է»։

Ալեքսանդր Լուկաշենկոն պարում է շրջանավարտ աղջիկների հետ. տեսանյութ

Օգտատերին հուզել է տեսանյութը։ Նրանք «լայքեր» են շռայլել ու հաճոյախոսություններ գրել։ «Ուղղակի հրաշք է», «այս սերն ամեն ինչ արժե», «նրանք հրաշալի են», –գրում են հիացած օգտատերերը:

Երևանի տիկնիկային թատրոնը ֆլեշմոբ է նախաձեռնել. տեսանյութ

341
թեգերը:
Facebook, զվարճալի տեսանյութ, կատու, երեխա, տղա
Ըստ թեմայի
Հայտնի է Միհրան Ծառուկյանի և Արփիի առաջնեկի սեռը. տեսանյութ
Սևամորթ Սառան երգում է հայերեն ու երազում Սիրուշոյին հանդիպել. տեսանյութ
Ինչպես Մոսկվայում անցավ Հաղթանակի շքերթը. տեսանյութ

Հաղորդավար Վարդան Սարգսյանին տուգանել են. նա պնդում է`անտեղի էր ու չի վճարելու. տեսանյութ

0
(Թարմացված է 14:14 03.07.2020)
Հաղորդավար Վարդան Սարգսյանին զարմացրել է նաև այն փաստը, որ իրեն տուգանող ոստիկանը կտորից դիմակ է դրել։

Հեռուստահաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանը Faceook–ի իր էջում ահազանգում է, որ ոստիկանությունն իրեն տուգանել է դիմակը սխալ դնելու համար։ Օրենքը խախտելիս տուգանելու դեպքում Սարգսյանը խնդիր չի տեսնում, բայց, ըստ նրա, խնդիրն այն է, որ ինքը գիշերվա 2 անց է քայլել Բաղրամյան պողոտայով, որը դատարկ էր, այսինքն` ոչ մեկին վարակելու կամ ոչ մեկից վարակվելու վտանգ չի եղել։

«Գիշերվա ժամը 2:40, երբ Բաղրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա, ինձ տուգանում են 10.000 դրամով, քանի որ այդ փողոցում միայնակ քայլելիս ես դիմակը իջեցրել եմ (ոչ թե հանել եմ, այլ իջեցրել)»,–ասում է նա իր տեսանյութում:

Հաղորդավարին զարմացրել է այն փաստը, որ իրեն տուգանող ոստիկանը կտորից դիմակ է դրել, մինչդեռ արդեն քանի օր շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՆ Արսեն Թորոսյանն ասում են, որ դրանք չեն պաշտպանում վիրուսից:

«Ես, լինելով աշխարհի հարյուրավոր երկրներում, միշտ հարգել եմ տվյալ երկրի օրենքը: Հարգում եմ նաև մերը, բայց ամբողջ փողոցում լինել միայնակ ու իջեցրել դիմակը, դա խախտու՞մ է»,–հարցնում է Սարգսյանը:

Նա ոստիկանին ներկայացնում է իր անձնագիրը` արձանագրություն կազմելու համար, բայց նշում է, որ չի պատրաստվում վճարել տուգանքը։

0
թեգերը:
Արտակարգ դրություն, Երևան, կորոնավիրուս, Տուգանք, երգիչ, հաղորդավար, Վարդան Սարգսյան
Ըստ թեմայի
«Գյուղում եմ, ոչինչ չգիտեմ»․ Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը՝ COVID-19-ի իրավիճակի մասին
Արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու համար կազմվել է 39 000 արձանագրություն
Առողջապահական համակարգը արտակարգ դրության ժամանակ կկառավարվի մեկ կենտրոնից