Հայերի սրտերը գերեցին, հիմա հերթը սերբերինն է. «Լադանիվան» նոր տեսահոլովակ ունի

466
(Թարմացված է 17:01 07.06.2020)
«Լադանիվայի» նոր տեսահոլովակն, ինչպես միշտ, պարզ ու հասարակ է, իսկ հայուհի Ժակլինը գերում է իր գեղեցիկ ժպիտով։

Ֆրանսիական «Լադանիվա» խումբը վոկալիստ և միակ հայ մասնակից Ժակլին Բաղդասարյանի հետ նոր տեսահոլովակ է ներկայացրել։ Այս անգամ երգը ոչ թե հայկական է, այլ սերբական։

«Ajde Jano». այսպես է կոչվում Ժակլինի և ընկերների ներկայացրած գեղեցիկ  սերբական ժողովրդական երգը։

«Մենք մի շատ լավ օր ենք անցկացրել և ուզում ենք փոխանցել այդ ուրախությունն ու սերը այս գեղեցիկ սերբական երգով»,- տեսահոլովակին  կից ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է երգչուհին։

Տեսահոլովակն, ինչպես միշտ, պարզ ու հասարակ է, իսկ Ժակլինը գերում է իր գեղեցիկ ժպիտով։

Ավելի վաղ Ժակլինը մոր հետ «Սարի աղջիկ» երգը կատարեց, որից պարզ դարձավ, որ երգչուհու մայրը ևս հրաշալի ձայն ունի։ Այսինքն` տաղանդը գեներով է փոխանցվել։

24-ամյա Ժակլին Բաղդասարյանին մեծ ճանաչում բերեց իր հեղինակած «Վայ աման» երգը։ Ֆրանսիայի Լիլ քաղաքի կոնսերվատորիայի վերջին կուրսի ուսանողուհին ֆրանսիացի ընկերոջ հետ ստեղծել է «Լադանիվա» խումբը, որը համախմբել է երաժիշտներ Ֆրանսիայից, Մարոկկոյից, Թունիսից։ Ստեղծագործում են «Musiques du monde» էթնիկ երաժշտության ժանրում։

Ժակլինը ծնվել է Հայաստանի Եղեգնաձոր քաղաքում։ Ունի ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն կատարումներ, բայց իրեն ազատ է զգում, երբ հայերեն է երգում։ Վերջին անգամ Հայաստանում եղել է 5 տարի առաջ։ Հույս ունի, որ առաջիկայում համերգ կունենա նաև հայրենիքում։

466
թեգերը:
Լադանիվա, տեսահոլովակ, երգչուհի, Ժակլին Բաղդասարյան
Ըստ թեմայի
Ֆրանսիական «Լադանիվա» խումբը ներկայացրել է հայկական «Վայ աման» երգը. տեսանյութ
«Նկարել ենք այնպես, ինչպես կարողացել ենք»․ «Լադանիվան» շարունակում է գերել հայերի սիրտը

Շատ հուզիչ. Սանկտ Պետերբուրգում բնակվող 5-ամյա հայուհին Պարույր Սևակ է արտասանում

134
(Թարմացված է 12:06 10.08.2020)
Փոքրիկ ասմունքողն առանձին էջ ունի Instagram-ում, որտեղ կարելի է լսել նրա բոլոր կատարումները:

Բոլորովին էլ պարտադիր չէ, որ երեխաները դպրոց հաճախեն, այն էլ հայկական, որպեսզի անգիր անեն հայ մեծերի ստեղծագործությունները։ Սանկտ-Պետերբուրգում բնակվող 5-ամյա Էմիլյա Մարգարյանը ասվածի վառ օրինակն է։ Փոքրիկն իր էջն ունի Instagram-ում, որտեղ կարելի է տեսնել նրա երգերն ու ասմունքը։

Այս անգամ Էմիլյան իր  հետևորդներին ներկայացրել է Պարույր Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունը։

«Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚ որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք»,- արտասանում է փոքրիկ գեղեցկուհին և նրա աչքերը փայլում են։

«Ապրես, հրեշտակ ջան», «խելացիները փոքրուց են երևում», «աչքերիդ կայծերին մատաղ», «այո, հայ ենք ու հպարտ ենք, որ հայ ենք»,- գրել են Էմիլիայի էջին հետևողները։

Էմիլյայի էջն այժմ 2500 հետևորդ ունի։ Նրա տեսանյութերը տարածվում են հայկական տարբեր խմբերում և էջերում։

Ի՞նչ է պատմում տղան իր սիրելի կատվին. փոքրիկի ու փիսիկի տեսանյութը հուզել է շատերին

Ալեքսանդր Լուկաշենկոն պարում է շրջանավարտ աղջիկների հետ. տեսանյութ

Փոքրիկն իր լեզվով է «Շունն ու կատուն» ասմունքում. զվարճալի տեսանյութ

«Մամ, զանգիր Պուտինին». փոքրիկը խնդրում է բացել դպրոցները

134
թեգերը:
տեսանյութ, Սանկտ Պետերբուրգ, Պարույր Սևակ, բանաստեղծություն, հայ
Ըստ թեմայի
Ինչից են հուզվում փոքրիկ հրաշքները. զվարճալի տեսանյութ բազմաթիվ երեխաների մասնակցությամբ
Փոքրիկ «ավազակների» անհավատալի արկածները. զվարճալի տեսանյութ
«Վայ, համով ջան». փոքրիկ խոհարարը ժենգյալով հացի վարպետության դաս է տալիս. տեսանյութ
«Ղարաբաղի նախշուն բաջի». փոքրիկ հայուհու հեզիկ պարը. տեսանյութ

ՀՀ–ում «գերի մնացած» ճապոնացին հարգանքի տուրք է մատուցել Հիրոսիմայի ու Նագասակիի զոհերին

242
(Թարմացված է 20:47 06.08.2020)
Ճապոնացի Կենսին Գերան արդեն կես տարի է` Հայաստանում է։ Նա մեր երկիր է ժամանել Jai Jagat 2020 միջազգային քայլարշավի շրջանակում։

Այսօր` վաղ առավոտյան, Երևանի Սիրահարների այգում ճապոնացի Կենսին Գերան իր հարգանքի տուրքն է մատուցել ուղիղ 75 տարի առաջ Հիրոսիմայում ու Նագասակիում ատոմային ռումբի պայթյունից զոհվածների հիշատակին։ Խոտերին նստած, դահիրա նվագող ճապոնացուն նկարել են այգու աշխատակիցները։ Տեսագրությունը հրապարակվել է Facebook-ում։

«Անծանոթ ճապոնացին այսօր վաղ առավոտյան այս ձևով իր հարգանքի տուրքն էր մատուցում Հիրոսիմայում ու Նագասակիում ատոմային ռումբի պայթյունից զոհվածների հիշատակին»,–գրված է Սիրահարների այգու էջում։

Երևանում շրջող տարօրինակ տղամարդը հայտնվել է Դավթաշենում. տեսանյութ

Նշենք, որ Sputnik Արմենիայի ընթերցողներն արդեն վաղուց են ճանաչում այս ճապոնացուն։

Ամիսներ առաջ մեր թղթակիցը Գերային հանդիպել էր Հաղարծնի տարածքում և պարզել, որ նա ծնվել ու մեծացել է Ճապոնիայում, 41 տարեկան է։ Երկու տարի առաջ է լքել հայրենիքը՝ ամբողջ աշխարհով ուխտագնացություն անելու համար։ Հետո Հնդկաստան է մեկնել, որտեղ միացել է հանուն արդարության ու խաղաղության Jai Jagat 2020 միջազգային քայլերթին։

«Շամանի» ճանապարհորդությունը շարունակվում է. վիրուսը «քշողին» նկատել են Արագածոտնում

Նշենք, որ շարժումը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերի 2-ին հնդիկ քաղաքական և հասարակական գործիչ Մահաթմա Գանդիի 150-ամյակի պատվին։ Մոտ 50 մարդ, այդ թվում` Կենսինը, Հնդկաստանից ոտքով հասել են Հայաստան։ Ակտիվիստները նախատեսել են ոտքով անցնել 10 երկրով, բայց չեն հասցրել։ Կորոնավիրուսի համավարակի բռնկման պատճառով սահմանները փակվել են։

Կենսինը դժգոհ չէ, որ այսպես է ստացվել, թեև Հայաստանում ապաստան չունի։ Հիմնականում գիշերում է վրանում, որը հենց փողոցում է բացում։ Սնվում է բանջարեղենով ու հացով կամ բարի մարդկանց հյուրասիրածով։

Հիշեցնենք` Հիրոսիման և Նագասակին ատոմային ռմբակոծության են ենթարկվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին`1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին։

Միացյալ Նահանգները մինչ օրս չի ընդունում իր բարոյական պատասխանատվությունը՝ այդ գործողություններն արդարացնելով «ռազմական անհրաժեշտությամբ»։

Հիրոսիմայում 90-166 հազար մարդ է մահացել, Նագասակիում` 60–80 հազար:

242
թեգերը:
Կենսին Գերա, Հիրոսիմա, Նագասակի, ճապոնացի, Հայաստան
Ռուբեն Վարդանյան, արխիվային լուսանկար

«Ավրորան» 200 000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Բեյրութում աղետի հետևանքները հաղթահարելու համար

2
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները կոչ են անում հումանիտար բոլոր կազմակերպություններին, աշխարհի բոլոր հայերին` սատարելու Լիբանանի բնակչությանն ու լիբանանահայ համայնքին։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանն ու Ռուբեն Վարդանյանը և «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին հայտարարել են, որ «Ավրորան» 200 000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչներին աջակցելու համար։ Միաժամանակ #AraratChallenge շարժման միջոցով լրացուցիչ դրամահավաք-հանգանակություն կսկսի՝ Բեյրութի հայ համայնքին աջակցելու նպատակով։

«Մենք խորապես ցավում ենք Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի համար և միանում Լիբանանին հրատապ օգնելու համաշխարհային ջանքերին: Ինչպես Լիբանանը կանգնեց մեր կողքին Հայոց ցեղասպանությունից հետո, այսօր մենք ենք Լիբանանի ողջ ժողովրդին աջակից»,– նշված է համահիմնադիրների ու «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահի համատեղ հայտարարության մեջ։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները կոչ են անում հումանիտար բոլոր կազմակերպություններին, աշխարհի բոլոր հայերին` սատարելու Լիբանանի բնակչությանն ու լիբանանահայ համայնքին։

Եվս մեկ ինքնաթիռ․ Արցախն օգնության խմբաքանակ է ուղարկել Լիբանան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնում է, որ վերոհիշյալ 200 000 դոլարից  100 000–ը Լիբանանի Կարմիր խաչի և Մերձավոր Արևելքի հիմնադրամի միջոցով կտրամադրվի պայթյունի անմիջական հետևանքները մեղմելու համար, 50 000–ը կնվիրաբերի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը՝ հայ համայնքի կարիքների համար, ևս 50 000 ԱՄՆ դոլար ակնկալվում է հավաքել հանգանակության միջոցով։ Այդ միջոցները ևս կուղղվեն  աջակցության ու վերականգնման նախագծերին, որոնք կընտրվեն ավելի ուշ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է՝ վերափոխելու հայկական փորձառությունը համաշխարհային շարժման, որը կոչված է մեզնից յուրաքանչյուրին ոգեշնչելու գործի՝ հանուն մարդկության և մարդկային կյանքի։

2
թեգերը:
Տուժածներ, Լիբանան, հայ, պայթյուն, Բեյրութ, Ռուբեն Վարդանյան, Ավրորա
Ըստ թեմայի
Ամուսնություն ծերուկի հետ. մի աղջկա սարսափելի պատմություն, որը Ավրորա Մարդիգանյան չդարձավ
Հայտնի է «Ավրորա» մրցանակաբաշխության այս տարվա հաղթողը
Հայտնի է` երբ կհայտարարվի «Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա դափնեկրի անունը
Ավրորա Մարդիգանյանի ծառուղի. ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. լուսանկարներ