Տիկնիկային թատրոնը երեխաներին անակնկալ է մատուցել տանիքից. տեսանյութ

68
(Թարմացված է 20:38 01.06.2020)
Հայտնի ու սիրված հեքիաթի հերոսները երեխաների տոնը շնորհավորել են Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տանիքից։

Թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը Facebook սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել` ցուցադրելով, թե ինչպես են թատրոնի տանիքից բացօթյա ներկայացում բեմադրել երեխաների համար։

«Երեխաների պաշտպանության միջազգային օրն ու տիկնիկային թատրոնի 85-ամյակը նշեցինք տիկնիկային համերգով։ Շնորհակալությունս բոլոր մասնակիցներին և հանդիսականին։ Առողջ եղեք»,–տեսանյութին կից գրել է նա։

Նշենք, որ թատրոնի բակում երեխաներ էին հավաքվել, որոնք հաճույքով նայում էին ներկայացումը։ Ավելին, երեխաները ձայնակցում էին հայտնի «Թզուկի երգը» ներկայացման հերոսների կատարմանը։

Ո՞ր դեպքում դպրոցները նորից կբացվեն. Արայիկ Հարությունյանը գիտի խնդրի լուծումը

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Սերն ազգություն չի ճանաչում, կամ որն է ընտանեկան երջանկության գրավականը

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Մայիսի 18–ից աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Մշակութային հաստատությունները դեռ փակ են։

Աննա Հակոբյանն արյունաբանական կենտրոն չի այցելել և չի վտանգել երեխաների առողջությունը

68
թեգերը:
տեսանյութ, Թատրոն, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ էին հագնում Երևանի «Ցախի մեյդանի» երեխաները, որոնցից շատերը զենքով էին գնում դպրոց
Բարից` դպրոց. հայ երիտասարդը Ռուսաստանի փոքրիկ գյուղի սիրված ուսուցիչն է
«Աղջիկներս լացում են ու կարոտում դպրոցը». Սոսո Պավլիաշվիլին խոսել է կարանտինի մասին

Հնարամիտ տղաները «կորոնավիրուսային» ջրոցի են խաղում Երևանում. տեսանյութ

772
(Թարմացված է 17:52 19.07.2020)
Երևանն անցած տարիների պես «ջրով ողողված» չէ։ Մարդիկ բակերում քիչ են հավաքվում ջրոցի խաղալու և անցորդներին ջրելու համար։

Այսօր Հայաստանում տոնում են Վարդավառը։ Հայ առաքելական եկեղեցում էլ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնն է։ Հայոց մեջ շատ սիրված ու դարերի ի վեր մեծ ժողովրդականություն վայելող այս տոնն այս տարի, մեղմ ասած, համեստ է անցնում։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը կոչ էր արել զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:

Երևանն անցած տարիների պես «ջրով ողողված» չէ։ Մարդիկ բակերում քիչ են հավաքվում ջրոցի խաղալու և անցորդներին ջրելու համար։

Բայց տեղ–տեղ հանդիպում են տոնի սիրահարներ, որոնք փորձում են հիշեցնել, որ այսօր Վարդավառ է։ Հնարամիտ տղաները, սոցիալական հեռավորությունը պահելու համար, «կաբրիոլետ» ավտոմեքենայի միջին են ջուր ցողում Երևանի Թումանյան փողոցում։

Ջրոցի, քոչարի ու հայկական ծիրան. հայերը կրկին քեֆ են կազմակերպել Մոսկվայում. տեսանյութ

772
թեգերը:
ավտոմեքենա, ջուր, Երևան, Վարդավառ
Ըստ թեմայի
«Վարդավառին եկեք, անվճար տարեք». Գոհար Ավետիսյանը շատ ծիրան ու դեղձ է գնել հայերից
Ինչ էին հայերը մատուցում Վարդավառին. սիրված տոնի 5 ավանդական ճաշատեսակի բաղադրատոմս

Մոսկվայում ծիրանի վաճառքը վերածվել է տոնախմբության. հերթի կանգնած հայերը չեն ձանձրանում

396
(Թարմացված է 23:27 28.07.2020)
Սոցցանցերում տարածվում են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական շուկայից վտարված հայկական ծիրանները վաճառվում զուռնա – դհոլի հնչյունների ներքո։

Ռուսաստանում ապրող հայերը «Бухта» առևտրի կենտրոնում ծիրանի վաճառքը վերածել են իսկական տոնախմբության։

Երեկ երեկոյան թվում էր` անելանելի վիճակ է ստեղծվել, քանի որ ադրբեջանական շուկայից հանել էին տվել հայկական ծիրանով բեռնված բեռնատարները։ Վաճառականները մտահոգ էին` բերքը կարող է փչանալ։

Սակայն այսօր արդեն ոչ միայն մի քանի շուկաներում նրանց տեղ առաջարկեցին վաճառքն իրականացնելու համար, այլև տեղում ապրող հայերն ինքնակազմակերպվեցին ու գնացին ծիրան գնելու։

Ծիրան գնելու ցանկություն շատերն ունեն, իսկ հերթի մեջ կանգնած հայերը ձանձրանալու փոխարեն հայկական երաժշտության ներքո պարում են` ուրախ տրամադրություն փոխանցելով մյուսներին։

Ծառուկյանը ծիրանով բեռնատարներին կայանատեղի է տրամադրել Սանկտ Պետերբուրգում

Հիշեցնենք` Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ սիթի» գյուղմթերքի շուկայից, կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները։ Խնդիրն այն է, որ շուկան պատկանում է ծագումով ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովին և Զարահ Իլիևին:

Սակայն ինչպես ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը, այնպես էլ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, «Տաշիր» ընկերությունների տնօրեն Սամվել Կարապետյանը և այլոք արագ խնդիրը լուծեցին` բեռնատարներին տեղ տրամադրելով այլ շուկաներում։

Լուծումը գտնվեց. ադրբեջանցիների շուկայից վտարած ծիրանը կարող են այլ շուկաներ տանել

396
թեգերը:
Պար, Մոսկվա, հայեր, հայ, ծիրան
Ըստ թեմայի
Լոնդոնում լարված վիճակ է. հայերը պաշտպանում են ՀՀ դեսպանատունը ադրբեջանցիներից. տեսանյութ
Վնասվածք ստացած և բերման ենթարկված ադրբեջանցիներ․ Լեհաստանում հայերի ցույցը թեժ է անցել
Ինչ է լինելու «ծիրանի դեպքից» հետո ՌԴ ապրանք տանողների հետ. դեսպանության մեկնաբանությունը
Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ-ն ամփոփել է 2019-ը և միջոցառումների կատարողականը ներկայացրել Փաշինյանին

0
(Թարմացված է 19:04 03.08.2020)
2019-ին Հայաստանում տպվել է 38%-ով շատ ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, ինչի հետևանքով 2018-ի համեմատ արձանագրվել է 21.9%-ով շատ առևտրաշրջանառություն։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել 2019 թվականին կատարված ՊԵԿ-ի միջոցառումների կատարողականը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Համաձայն Հովհաննիսյանի ներկայացված զեկույցի՝ 2019-ին Հայաստանում տպվել է ավելի շատ ՀԴՄ կտրոն, ՊԵԿ-ում կատարվել են ավելի շատ գանձումներ և հարուցվել են քրեական գործեր, քան 2018-ին և մնացած նախորդ տարիներին։ Օրինակ՝ 2019-ին Հայաստանում տպվել է 120 մլն կամ 38%-ով շատ ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, ինչի հետևանքով 2018-ի համեմատ արձանագրվել է 345 մլրդ դրամի կամ 21.9%-ով շատ առևտրաշրջանառություն։

ՊԵԿ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019-ի ընթացքում պետական բյուջե է գանձվել 63,6 մլրդ դրամ, 2018-ին՝ 30,6 մլրդ դրամ, 2017-ին՝ 26,8 մլրդ դրամ։ 2019-ի ընթացքում հարուցվել են 454 քրեական գործեր: Հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել է 11,9 մլրդ դրամ գումար, 55 քրեական գործով ավարտվել է նախաքննությունը, գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:

Ռեկորդային ցուցանիշ. պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտներին նվազել է

Նվազել են ՊԵԿ-ի ստուգումները։ 2019-ին հարկային մարմնի իրականացրած համալիր հարկային ստուգումների քանակը 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.6%-ով: Իրականացված համալիր ստուգումների թվի կրճատման պայմաններում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարն աճել է 81.2%-ով, միաժամանակ աճել է նաև մեկ ստուգմանը բաժին ընկնող լրացուցիչ պարտավորության գումարը 92.0%-ով: 2019-ին 2018թ-ի համեմատ էականորեն նվազել են ՀՀ սահմանով ներմուծվող բեռների նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող բեռների ֆիզիկական զննման դեպքերը։ Դրանց տեսակակար կշիռը ներմուծման հայտարարագրերի ընդհանուր թվի մեջ 2018թ-ի 22%-ի փոխարեն 2019թ. կազմել է շուրջ 12%։ Էականորեն պարզեցվել է ԵԱՏՄ անդամ պետություններում հաշվառված անձնական տրանսպորտային միջոցների ՀՀ սահմանահատման գործընթացը։

Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ներդրվել են երրորդ անձանց վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ին տեղեկատվություն փոխանցելու երկու նորարար վեբ-ծառայություններ:

Հովհաննիսյանը խոսել է նաև Գյումրու արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինաշխատանքների մասին։ Նա հայտնել է, որ շինարարության առաջին փուլը կավարտվի առաջիկա ամսվա ընթացքում, իսկ երկրորդի աշխատանքները կմեկնարկեն 2021-ին ու կավարտվի 2022-ի վերջին:

Փաշինյանը սրան ի պատասխան հանձնարարել է կենտրոնի շինաշխատանքների ուղղությամբ իրականացնել խիստ վերահսկողություն: Նա նաև հավելել է, որ պատրաստվում է առաջիկայում այցելել սահմանային անցակետեր՝ գնահատելու նախորդ այցից հետո իրականացված աշխատանքները:

Խորհրդակցության վերջում ՊԵԿ նախագահը վարչապետին ներկայացրել է ՀՀ ՊԵԿ 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:

0
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում տուրիզմի ոլորտը կոլապսի մեջ է. փրկության 2 ճանապարհ կա
Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»
Միջպետական ճանապարհները հիմնանորոգվում են. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Գևորգ Պետրոսյանը խոստացել է ավլել Հանրապետության հրապարակը, եթե...