Գագիկ Ծառուկյանը կենդանաբանական այգուն կնվիրի իր մեծացրած առյուծին. տեսանյութ

340
(Թարմացված է 16:29 20.05.2020)
Ծառուկյանը վերջերս լույս աշխարհ եկած նորածին ալբինոս կորյունների եռյակին շարունակում է ամենօրյա հոգատարությամբ խնամել։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ Երևանի կենդանաբանական այգուն կնվիրի իր մեծացրած Սիմբա անունով առյուծին:

Տեղեկությունը կորյունին կերակրելու տեսանյութին կից Facebook–ի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։

Բարի գալուստ, Բեմբի. Երևանի կենդանաբանական այգում բնակվող եղջերուն մայրիկ է դարձել

Նա տեղեկացրել է նաև, որ վերջերս լույս աշխարհ եկած նորածին ալբինոս կորյունների եռյակին շարունակում է ամենօրյա հոգատարությամբ խնամել։

«Կենդանիները բնության հրաշալիքներն են: Նորածին կենդանիները շատ անօգնական են լինում, ունենում մեր խնամքի, ուշադրության ու սիրո կարիքը»,–գրել է նա:

Նա տեղեկացրել է, որ կենդանաբանական այգուն նվիրվող եզակի ցեղատեսակի Սիմբա անունով առյուծի մասին անձամբ է մշտապես հոգ տարել ու խնամել: Այսօր արդեն նա մեծացել և ամուր կանգնած է ոտքերի վրա:

Երևանի կենդանաբանական այգին բացվում է. այցելուների համար նոր կանոններ կգործեն

«Հուսով եմ, որ հազարավոր մանուկներ բնության այս հրաշալիքին տեսնելով ու շփվելով` էլ ավելի կսիրեն բնությունն ու կենդանական աշխարհը»,–գրել է Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 4–ին ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ առավոտյան եզակի ցեղատեսակի ալբինոս առյուծի 4 ձագ է լույս աշխարհ եկել:

340
թեգերը:
Կենդանաբանական այգի, առյուծ, Գագիկ Ծառուկյան
Ըստ թեմայի
Ջայլամը վազել է հեծանվի հետևից ու համացանցի աստղ դարձել. զվարճալի տեսանյութ
Երկվորյակ նորածինները քաղցր–քաղցր «զրուցում» ու ծիծաղում են. տեսանյութ
Հայկական արտադրության անօդաչու թռչող սարքը բարեհաջող փորձարկվել է. տեսանյութ

Գորշ գայլերը` Վայոց Ձորի անտառներում. տեսանյութ

184
(Թարմացված է 18:49 13.05.2021)
Տեսանյութը հատկապես կհետաքրքրի վայրի բնության սիրահարներին, ովքեր հետևում են վայրի կենդանիների վարքին։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են հայաստանյան անտառներում բնակվող գորշ գայլերն արթնանում վայրի բնության մեջ ու ինչպես են սկսում իրենց նոր օրը։

Տեսանյութը հատկապես կհետաքրքրի վայրի բնության սիրահարների համար, ովքեր հետևում են վայրի կենդանիների վարքին։

Եզակի տեսանյութը նկարահանվել է Վայոց Ձորի բնության հատուկ պահպանվող տարածքում։

Գորշ կամ մոխրագույն գայլը  (լատ.՝ Canis lupus) գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Այս կենդանիները հատկապես ակտիվ են գիշերը, և օրվա լուսավոր ժամերին նույնիսկ թակարդ– տեսախցիկների միջոցով նրանց հազվադեպ կարելի է տեսնել։  Գորշ գայլը ընդունակ է մինչև 55-60 կմ/ժ արագություն զարգացնել և մեկ գիշերվա ընթացքում հաղթահարել 60-80 կմ տարածություն։

Նշենք, որ շուրջ 30 000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (ԿԿԱ) միակ մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքն է ողջ Հարավային Կովկասում: Յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ այս տարածքը գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) վերահսկողության ներքո: Վայրի բնության մեջ այսօր անվտանգ ապրում են ոչ միայն գայլեր, այլև արջեր, աղվեսներ, լուսան, ընձառյուծ ու այլ կենդանիներ։

Կովկասյան Կենսաբազմազանության Ապաստարանն ընդգրկում է շուրջ 10000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին:

184
թեգերը:
Անտառ, գայլ, Վայոց Ձոր

Թաքնված տեսախցիկն արձանագրել է հայաստանյան լուսանի «մլավոցը». տեսանյութ

128
(Թարմացված է 17:30 10.05.2021)
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի պատասխանատուների համոզմամբ` լուսանն այստեղ ապահով ու անվտանգ է։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահ Վարդան Գեղամյանի թակարդ–տեսախցիկն արձանագրել է բնության մեջ լուսանի արձակած «մլավոցը»։

Եզակի այդ տեսանյութը նկարահանվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից տարածքում։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի պատասխանատուների համոզմամբ` լուսանն իրեն այստեղ ապահով ու անվտանգ է զգում։

Հայաստանում տարածված է սովորական լուսանի կովկասյան ենթատեսակը (Lynx lynx dinniki)։ Հայաստանում կովկասյան լուսանը տարածված է Արարատի, Լոռու, Տավուշի, Սյունիքի Կոտայքի, և Գեղարքունիքի մարզերի անտառներում։

Շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (ԿԿԱ) միակ մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքն է ողջ Հարավային Կովկասում: Յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ այս տարածքը գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) վերահսկողության ներքո:

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 10000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին:

128
թեգերը:
տեսախցիկ, Անտառ, լուսան, Հայաստան
Ըստ թեմայի
Փոքրիկն իր լեզվով է «Շունն ու կատուն» ասմունքում. զվարճալի տեսանյութ
«Քաշիր ձեռքերդ». ինչպես է կատուն փրկել երեխայի կյանքը. տեսանյութ
Քաղցած, բայց հպարտ. զուսպ շունը համացանցի աստղ է դարձել. տեսանյութ
Главврач ГКБ им. Жадкевича Александр Мясников

Օրական քանի անգամ է պետք չափել ճնշումը. Մյասնիկովի խորհուրդը

16
(Թարմացված է 14:41 16.05.2021)
Մասնագետը խորհուրդ է տալիս ճնշման տատանումների ժամանակ մեկ անգամ օգտագործել հոլտերյան մոնիթորինգը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի -Sputnik. Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը քաղաքացիներին խորհուրդ է տալիս արյան ճնշումը հաճախ չչափել:

Այնպես է նա պատասխանել է հեռուստադիտողի այն հարցին, թե ինչու է իր և ամուսնու արյան ճնշումը օրվա ընթացքում անընդհատ տատանվում։

«Բավական է իզուր ժամանակ վատնեք։ Ճիշտ է օրվա ընթացքում երեք կամ չորս անգամ չափել ճնշումը: Այն, որ օրվա մեջ ճնշման տատանումներ եք ունենում, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Եթե ձեր ճնշումը հիմնականում 150 միլիմետր է, իհարկե, դա հիպերտոնիա է, որը բուժում է պահանջում», - պարզաբանել է բժիշկը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։

Մասնագետը խորհուրդ է տվել ճնշման տատանումների ժամանակ մեկ անգամ օգտագործել հոլտերյան մոնիթորինգը (զարկերակային ճնշման գրանցում ամբողջ օրվա ընթացքում) ՝ միջինացված ճնշումը պարզելու համար։

Ինչպես վաղ փուլում հայտնաբերել արյան քաղցկեղը․ բժիշկը նշել է արդյունավետ եղանակը

«Դա արեք ոչ ավելի, քան երեք ամիսը մեկ անգամ», - խորհուրդ է տվել բժիշկը:

Մյասնիկովն ավելացրել է, որ արյան ճնշումը գիշերը պետք է լինի ավելի ցածր, քան ցերեկը։

16
թեգերը:
արյան ճնշում, Ալեքսանդր Մյասնիկով (բժիշկ), բժիշկ
Ըստ թեմայի
Բժիշկն ասել է՝ որ ըմպելիքները չի կարելի խմել սոված փորին
Ինչպես վաղ փուլում հայտնաբերել արյան քաղցկեղը․ բժիշկը նշել է արդյունավետ եղանակը
Արդյո՞ք գազարն ու հապալասն օգտակար են տեսողության համար. բժիշկը` տարածված միֆերի մասին