Բարի գալուստ, Բեմբի. Երևանի կենդանաբանական այգում բնակվող եղջերուն մայրիկ է դարձել

194
(Թարմացված է 18:41 19.05.2020)
Փոքրիկ Բեմբին իրեն լավ է զգում, արդեն զբոսնում է իրենց ընտանեկան ազատավանդակում, հոգատար մայրիկն էլ ամեն քայլափոխի հսկում է նորածին փոքրիկին։

Երևանի կենդանաբանական այգում տոնական տրամադրություն է. եղջերուների ընտանիքում համալրում է եղել։ Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը Facebook-ում կարճ տեսանյութ է հրապարակել, որն ուղեկցվում է հայտնի «Բեմբի» մուլտֆիլմից մեջբերումներով։

«Այսօր կենդանաբանական այգում ծնվել է պտավոր եղջերուի այս տարվա առաջին ձագուկը՝ Բեմբին»,- տեսանյութին կից գրել են այգու աշխատակիցները։

ԱՄՆ-ում արջը որոշել էր սուպերմարկետ մտնել. տեսանյութ

Փոքրիկ Բեմբին իրեն լավ է զգում, դեռևս ոչ վստահ, զգուշությամբ ու սայթաքելով, բայց արդեն իր առաջին քայլերն է անում, զբոսնում իրենց ընտանեկան ազատավանդակում։

Հետաքրքիր փաստ Ենոքավանի ընձառյուծի մասին. WWF փորձագետների բացահայտումը

Հոգատար մայրիկն էլ ամեն քայլափոխի հսկում է նորածին փոքրիկին։ Նա նորեկ է «եղջերուների աշխարհում», այնպես որ մայրիկը դեռ շատ բան է պետք է սովորեցնի Բեմբիին։

Երևանի կենդանաբանական այգին բացվում է. այցելուների համար նոր կանոններ կգործեն

194
թեգերը:
տեսանյութ, եղջերու, Կենդանաբանական այգի, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Մարդիկ որմզդեղնին դուրս են բերել մազութով լցված փոսից․ տեսանյութ
Ջայլամը վազել է հեծանվի հետևից ու համացանցի աստղ դարձել. զվարճալի տեսանյութ
Կալիֆոռնիայում այծերի հոտը կոտրել է ցանկապատը և «զավթել» քաղաքը. տեսանյութ

Հայ երիտասարդը ուտել-խմելու դիմակ է պատրաստել. զվարճալի տեսանյութ

786
(Թարմացված է 19:24 29.05.2020)
Կորոնավիրուսի ու պարտադրված դիմակ կրելու պահանջի մեջ էլ կարելի է պահպանել հումորի զգացումը: Facebook-ի հայաստանցի օգտատերը կրեատիվ դիմակի իր տարբերակն է առաջարկում:

Facebook-ի օգտատեր Դավիթ Դավթյանը ինքնաշեն դիմակ է պատրաստել՝ նախատեսված հատուկ ուտել-խմելու սիրահարների համար:

Այս դիմակը, հակառակ կառավարության ցուցումների, կարելի է անգամ սնունդ ընդունելիս չհանել:

Իսրայելում USB–ով «լիցքավորվող» բազմակի օգտագործման դիմակ են ստեղծել. լուսանկար

Դիմակի վրա, բերանի հատվածում օգտատերը բացվող-փակվող շղթա է տեղադրել, ուտել-խմելու համար պարզապես բացում է այն, վերջում էլ՝ փակում:

Ինչքան կծախսի մեկ ընտանիքը դիմակների համար

Նրա դիմակը շատերին է դուր եկել ու ժպիտներ առաջացրել Facebook-ում:

Ինչպես ստուգել` դիմակն իսկական է, թե «կեղծ». քաղաքացիները՝ «կորոնապաշտպանության» մասին

786
թեգերը:
դիմակ, հայ
Ըստ թեմայի
Համավարակի ամենամեծ տարածման աղբյուրն այսօր Երևանն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ասաց` որը կարող է լինել հաջորդ խստացումը
«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն
Ուշադրություն, խոսում է ՀՀ կառավարությունը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

«Լացացրին». համացանցը հիացած է վրացական համույթի հայկական կատարումից. տեսանյութ

1040
(Թարմացված է 23:58 27.05.2020)
Լիլիթ Հովհաննիսյանի և Վաչե Ամարյանի հայտնի երգը հավանել է նաև վրացական «Մետեխի» համույթը։

Տեսանյութը, որում վրացական «Մետեխի» համույթը հայկական երգ է կատարում, իր էջում հրապարակել է երգիչ Վաչե Ամարյանը։

«Բրավո, վրացի եղբայրներ, @bravo_metehi_official, հիանալի կատարեցիք մեր դուետը»,– գրել է նա։

Տեսանյութի սկզբում խմբի մասնակիցներից մեկը ուղերձ է հղում եղբայրական հայ ժողովրդին։

«Մենք միասին ենք դիմավորում լուսաբացը, մեր երկինքն ու աստղերը նույն են։ Այս երգը արևոտ Վրաստանից հայաստանցի մեր եղբայրների և քույրերի մոտ է թռչում»,– ասում է նա։

Գրառումն ու կատարումը շատ են հավանել բաժանորդները։ Տեսանյութն ավելի քան 2800 լայք է հավաքել։ Այն տարածել է ավելի քան 1100 օգտատեր։ Մեկնաբանություններում հայ օգտատերերը շնորհակալություն են հայտնել վրացական համույթին։

«Բրավո, եղբայրներ։ Լացացրիք։ Գեղեցիկ է, շնորհակալություն, գենացվալե։ Վրացական տարբերակը շատ գեղեցիկ է. մարմինս փշաքաղվում է նման հիանալի երգչախմբի կատարումից։ Կեցցեք։ Երգն ինձ տանում է, ցնցող է։ Հաջողություն ձեզ», – գրել է ակտիվիստ Սուրեն Հակոբյանը։

«Ներեցեք իմ հայերենի համար»․ ուկրաինացի փոփ երգչուհին կատարում է Սիրուշոյի երգը․ տեսանյութ

Նրա հետ համակարծիք են նաև մյուս օգտատերերը. «Բրավո, հիասքանչ կատարում է, կարևորը՝ հոգով։ Շնորհակալություն, մեր թանկագին վրացի եղբայրներ։ Խոսքեր չկան, միայն հույզեր են։ Տկվեն գենացվալե»։

Վայելեք տեսանյութն ու բարձրացրեք ձեր տրամադրությունը։

«Barev dzez». չինացին օգտատերերին հայերեն է սովորեցնում պարզ և արդյունավետ տարբերակով

1040
թեգերը:
երգչախումբ, երգչուհի, երգիչ, տեսանյութ, օգտատեր, համացանց, Լիլիթ Հովհաննիսյան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Առցանց դասեր հայերենով․ Վրաստանում նոր նախագիծ են կյանքի կոչել
«Ինձ համար սա չափազանց դժվար է». Ֆրանսիայի դեսպանը հայերեն է սովորում
«Լա՞վ ես, կյանքս, իմ անունը` Գոքոր Տիգրանյան». մեքսիկացին հայերեն է խոսում. տեսանյութ
«Սիրում եմ քեզ». ինչպես հայերեն ուղերձը հայտնվեց իտալական Vogue–ում
Մինեապոլիս

Մինեապոլիսում անկարգությունները շարունակվում են․ ցուցարարները բանկ են հրկիզել

0
(Թարմացված է 11:58 30.05.2020)
Այրվել են բանկի դռները ծածկող վահանները, ծուխ է դուրս եկել նաև շենքի կոտրված պատուհաններից։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ամերիկյան Մինեապոլիս քաղաքում բողոքի ակցիաները շարունակվում են, ցուցարարները ջարդուփշուր են արել մի քանի խանութ և հրկիզել են Wells Fargo բանկի շենքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Wells Fargo բանկի շենքը գտնվում է ոստիկանական բաժանմունքի դիմացի մայթին։ Այրվել են բանկի դռները ծածկող վահանները, շենքի կոտրված պատուհաններից նույնպես ծուխ է դուրս եկել։

Արդեն երրորդ օրն է` Մինեապոլիսում շարունակվում են զանգվածային անկարգությունները․ մարդիկ բողոքում են ոստիկանների գործողություններից, որոնց հետևանքով մահացել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։

Ինչպես սևամորթ Մերվինը Հայաստանում «հանդիպեց» Դոնալդ Թրամփին, և նա երջանիկ է

Սոցիալական ցանցերում հրապարկված տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները ձերբակալում Մինեապոլիսի բնակիչ Ջորջ Ֆլոյդին։ Կադրերում երևում է, որ տղամարդը պառկած է գետնին, ձեռքերին` ձեռնաշղթաներ, իսկ ոստիկաններից մեկը ծնկով սեղմում է նրա պարանոցը։ Ֆլոյդը մահացել է շնչահեղձությունից և դարձել ԱՄՆ-ում ոստիկանական կամայականությունների դեմ զանգվածային բողոքի խորհրդանիշ։

«5 րոպե Դուլյանի հետ». Պատմության դասերը. Ամերիկյան դեսպանատան գրավումը

0
թեգերը:
Բանկ, Բողոքի ակցիա, ԱՄՆ
Ըստ թեմայի
Կորոնավիրուսն ու միջուկային մրցավազքը. ինչի՞ մեջ է ԱՄՆ–ն փորձում ներքաշել Չինաստանին
ԱՄՆ-ն դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ–ի հետ. Թրամփ
ԱՄՆ–ում նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել