«Վայ, համով ջան». փոքրիկ խոհարարը ժենգյալով հացի վարպետության դաս է տալիս. տեսանյութ

284
(Թարմացված է 18:02 06.05.2020)
Այս տեսանյութը պարզապես գերել է օգտատերերին։ Սիրունիկ աղջնակը որոշել է վարպետության դաս տալ տնային տնտեսուհիներին՝ սովորեցնելով պատրաստել արցախյան խոհանոցի ավանդական, այցեքարտային համարվող ուտեստը։

Ժենգյալով հացը որքան էլ պարզ կերակրատեսակ է, բայց այն շատ դժվար է պատրաստել. բազմաթիվ նրբություններով կան՝ սկսած միջուկում օգտագործվող կանաչիների տեսականուց մինչև գրտնակված խմորի բարակություն։ Բայց այս փոքրիկն ամեն ինչ գիտի, նույնիսկ արցախյան կանաչիների բարդագույն անունները։

«Սրա մեջ կա ճռճռուկ, կրմնձյուկ, թրթնջուկ...»,- բոլոր բաղադրիչները թվարկում է համով փոքրիկն ու անցնում գրեթե իր հասակի գրտնակով խմորի գնդերը բարակացնելու արարողությանը։

Վերջում փոքրիկը ցույց է տալիս իր աշխատանքի արդյունքը՝ ախորժալի ժենգյալով հացեր, որոնց համն ու բույրն անգամ էկրանից է փոխանցվում։

Փայտիկով ծնվածը. ինչպես է փոքրիկ տղան իսկական դիրիժորի պես զգում և վայելում երաժշտությունը

«Ոնց կուտեի քո թաթիկներով պատրաստած ժենգյալով հացը»,- գրել է հիացած օգտատերերից մեկը։

«Ժենգյալով հացը չգիտեմ, բայց էս մռութիկին հավեսով կուտեի»,- արձագանքել է մեկ ուրիշը։

Օգտատերերից մեկն էլ սիրահոժար առաջարկել է. «Վայ, համով ջան, ես կլինեմ քեզ օգնական»։

Ինչից են հուզվում փոքրիկ հրաշքները. զվարճալի տեսանյութ բազմաթիվ երեխաների մասնակցությամբ

Փոքրիկ խոհարարի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում սիրո խոստովանությունների իսկական տեղատարափ է, տեսանյութն էլ տարածվել է սոցցանցերում ու հազարավոր հավանումների՝ «լայքերի» արժանացել։

Փոքրիկ «ավազակների» անհավատալի արկածները. զվարճալի տեսանյութ

284
թեգերը:
տեսանյութ, երեխա, ժենգյալով հաց
Ըստ թեմայի
Արցախցուն կարելի է 1 հարցով նեղացնել. գուդումը՞ս ժենգյալով հացին պատմության առավելությունը
«Նյու Յորք Թայմսն» անդրադարձել է արցախյան ժենգյալով հացին
Արցախի ժենգյալով հացը գլխապտույտ է առաջացրել ամերիկացի բլոգերի մոտ. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանը կենդանաբանական այգուն կնվիրի իր մեծացրած առյուծին. տեսանյութ

262
(Թարմացված է 16:29 20.05.2020)
Ծառուկյանը վերջերս լույս աշխարհ եկած նորածին ալբինոս կորյունների եռյակին շարունակում է ամենօրյա հոգատարությամբ խնամել։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ Երևանի կենդանաբանական այգուն կնվիրի իր մեծացրած Սիմբա անունով առյուծին:

Տեղեկությունը կորյունին կերակրելու տեսանյութին կից Facebook–ի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։

Բարի գալուստ, Բեմբի. Երևանի կենդանաբանական այգում բնակվող եղջերուն մայրիկ է դարձել

Նա տեղեկացրել է նաև, որ վերջերս լույս աշխարհ եկած նորածին ալբինոս կորյունների եռյակին շարունակում է ամենօրյա հոգատարությամբ խնամել։

«Կենդանիները բնության հրաշալիքներն են: Նորածին կենդանիները շատ անօգնական են լինում, ունենում մեր խնամքի, ուշադրության ու սիրո կարիքը»,–գրել է նա:

Նա տեղեկացրել է, որ կենդանաբանական այգուն նվիրվող եզակի ցեղատեսակի Սիմբա անունով առյուծի մասին անձամբ է մշտապես հոգ տարել ու խնամել: Այսօր արդեն նա մեծացել և ամուր կանգնած է ոտքերի վրա:

Երևանի կենդանաբանական այգին բացվում է. այցելուների համար նոր կանոններ կգործեն

«Հուսով եմ, որ հազարավոր մանուկներ բնության այս հրաշալիքին տեսնելով ու շփվելով` էլ ավելի կսիրեն բնությունն ու կենդանական աշխարհը»,–գրել է Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 4–ին ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ առավոտյան եզակի ցեղատեսակի ալբինոս առյուծի 4 ձագ է լույս աշխարհ եկել:

262
թեգերը:
Կենդանաբանական այգի, առյուծ, Գագիկ Ծառուկյան
Ըստ թեմայի
Ջայլամը վազել է հեծանվի հետևից ու համացանցի աստղ դարձել. զվարճալի տեսանյութ
Երկվորյակ նորածինները քաղցր–քաղցր «զրուցում» ու ծիծաղում են. տեսանյութ
Հայկական արտադրության անօդաչու թռչող սարքը բարեհաջող փորձարկվել է. տեսանյութ

Քաղաքապետարանը երբևէ նման տեխնիկա չի ունեցել. ինչպես են Երևանում բուժում փողոցի ծառերը

231
(Թարմացված է 15:52 20.05.2020)
Քաղաքապետարանից հայտնում են, որ նորագույն, շարժական տեխնիկան ապահովում է բուժման արդյունավետությունը, նվազեցնում դեղի կորուստը:

Երևանի քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է՝ ինչպես են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները նորագույն մեթոդով և շարժական տեխնիկայի գործադրմամբ բուժում մայրաքաղաքի ճամփեզրերին եղած ծառերը:

Հայկական արտադրության անօդաչու թռչող սարքը բարեհաջող փորձարկվել է. տեսանյութ

«Թումանյան, Նալբանդյան փողոցներում, Սայաթ-Նովա պողոտայում կատարվել են թեղի տեսակի ծառերի բուժման աշխատանքներ: Դրանք իրականացվել են նորագույն, շարժական տեխնիկայով, ինչն ապահովում է բուժման արդյունավետությունը, նվազեցնում դեղի կորուստը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են նաև, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը մինչ այս նման տեխնիկա չի ունեցել:

Նոր սերնդի անօդաչուն շուտով օդ կբարձրանա. տեսանյութ

231
թեգերը:
ծառ, Երևանի քաղաքապետարան, Հայաստան
Ըստ թեմայի
«Անբախտ» գողերը. տղամարդիկ տերմինալը գրկած դուրս են հանել, բայց տեղ չեն հասցրել. տեսանյութ
Երկվորյակ նորածինները քաղցր–քաղցր «զրուցում» ու ծիծաղում են. տեսանյութ
«Ուկրաինական թոփ մոդելի» հաղթող Սամվել Թումանյանը ցնցել է իր կրքոտ պարով. տեսանյութ
Ջայլամը վազել է հեծանվի հետևից ու համացանցի աստղ դարձել. զվարճալի տեսանյութ
Ալաշկերտ ֆուտբոլային ակումբ, արխիվային լուսանկար

ՀՖՖ-ն 2-ական միլիոն դրամով տուգանել է հայկական 9 ակումբներին

0
ՀՖՖ-ն ֆուտբոլային թիմերին տուգանել է ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը չկատարելու և ֆեդերացիայի կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հայկական «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ» ակումբ, «Շիրակ», «Փյունիկ», «Ուրարտու», «Նոա», «Վան», «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբները տուգանվել են 2-ական միլիոն դրամով։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը չկատարելու և իր կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար 9 ակումբների տուգանել է 2-ական միլիոն դրամով»,- նշված է հաղորդագրության մեջ:

0
թեգերը:
Տուգանք, ՀՖՖ, Փյունիկ, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, Հայաստան